Նոյեմբերյանցիները այս տարի ևս մասնակցեցին Սայաթ-Նովայի «Վարդատոնին»

Նոյեմբերյան համայնքի ՀԳՄ բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանի նախաձեռնությամբ նոյեմբերյանցիները այս տարի ևս մասնակցություն ունեցան Հովհաննես Թումանյանի հիմնադրած Սայաթ-Նովայի «Վարդատոնին»։

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի ղեկավարությամբ ներկայացուցչական խումբը մեծ աշուղի՝ հայկական եկեղեցու բակում գտնվող շիրիմին կարմիր վարդեր խոնարհելուց հետո շրջեց  Թբիլիսիում՝ ծանոթանալով քաղաքի հայկական եկեղեցիներին և բազմաթիվ հուշավայրերին։ Հանդիսավոր արարողությունից հետո կայացած համերգին ներկաները ջերմորեն ընդունեցին Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի «Սոսե» պարային  համույթի մենակատար Լուիզա Ռևազյանի (պարուսույց՝ Կարինե Ջիլավյան) և ասմունքող Նաիրա Աբրահամյանի ելույթները։

Թբիլիսիի Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Բայանդուրյանը և տոնահանդեսի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին նոյեմբերյանցիներին՝ միջոցառմանը տպավորիչ մասնակցություն ունենալու համար։

Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։