Հունիսի 17-ին ՀԳՄ պատվիրակությունը՝ ի դեմս ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի, Լ. Բլբուլյանի, Գ. Դավթյանի և Գ. Սարոյանի, մասնակցեց Պարույր Սևակի մահվան 50-րդ տարելիցի միջոցառմանը: Ներկա էին նաև գրողներ Արարատից, Վայքից և այլ մարզերից:
Էդ. Միլիտոնյանը Պարույր Սևակի գործը այսօր էլ համարելով ուղենշային, ընդգծեց, որ այն պոեզիայի, գրականության, թարգմանության հարուստ փորձ է: «Բանաստեղծը մշտապես ապրում է»,- ասաց նա՝ հորդորելով ապրել-մեռնել բաժանումը չօգտագործել գրողի, ստեղծագործողի առիթով. նա այն է, ինչ ստեղծել է: «Սևակն ամբողջությամբ արտահայտվել է իր ստեղծագործության մեջ, այսօր մեզ հետ հաղորդվում է հենց այդ ճառագայթներով, ալիքներով և մեզ հետ ապագայում լինելու հաստատակամությամբ»,- նշեց Էդ. Միլիտոնյանը: