ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԵԴԱԼԻ

 

 

Անվանի արձակագիր Վահագն Գրիգորյանը կրկին Հայաստանում է: Մայիսի 25-ին նա այցելեց Հայաստանի գրողների միություն և հանդիպեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Վերջերս, իր ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Վահագն Գրիգորյանն արժանացել է ՀՀ ԱԳՆ I աստիճանի պատվո մեդալի՝ հայ – լիտվական գրական – մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: 2022 թվականին Վահագն Գրիգորյանն արժանացել էր նաև ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Վ. Գրիգորյանը ծանոթացավ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ հրատարակված ՀԳՄ անդամ գրողների «Արձակ դաշտեր» պատմվածքների անթոլոգիային, որտեղ տպագրվել էր իր «Կշեռքը» պատմվածքը, և «Պապ ու տատի թոռները» անթոլոգիային, որտեղ տպագրվել էր նրա «Հեքիաթ կլոր տարվա մասին» հեքիաթը: Նա ծանոթացավ վերջերս ՀԳՄ երկրորդ հարկի ճեմասրահում բացված ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիրների լուսանկարների ցուցադրանքին, որտեղ նաև իր լուսանկարն էր: ՀԳՄ նախագահն ու Վահագն Գրիգորյանը քննարկեցին հայ – լիտվական գրական ներկա իրողությունները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.