ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում

Օրերս, «Մանկապատանեկան գրքի շաբաթի» շրջանակնեում, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի արվեստի խմբակի սաներն այցելեցին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունք։ Տեղի ունեցավ հանդիպում-զրույց մանկագիրների և երեխաների միջև։ Մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը երեխաներին ներկայացրեց մանկագիր, արձակագիր Շնորհիկ Շահինյանին և բանաստեղծ Ռոբերտ Եսայանին։ Կենտրոնի սաներն ընթերցեցին Շ. Շահինյանի «Անին ու քամին» գրքից ստեղծագործություններ, ասմունքեցին Ա. Կարապետյանի, Ստ. Միքայելյանի և Ս. Աղալարյանի մանկական բանաստեղծություններից։ Երեխաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին գրողներին։ Տեղի ունեցավ հետաքրքիր երկխոսություն վերջիններիս և երեխաների միջև։ Հանդիպման ավարտին երեխաները նվեր ստացան Ա. Կարապետյանի հեղինակած և օրերս լույս տեսած «Խաղաղության գույնը» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։

Վարդուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։