ՆՎԻՐՈՒՄՆԵՐ ՉԱՐԵՆՑԻՆ

Նո­յեմ­բե­րի 2-ին ՀԳՄ ճե­մաս­րա­հում տե­ղի ու­նե­ցավ Ե­ղի­շե Չա­րեն­ցի 125-ամ­յա­կի առ­թիվ ՀԳՄ նա­խա­ձեռ­նութ­յամբ տպագր­ված «Ես եմ հի­մա…» գրքի գի­նե­ձո­նը:
Ժո­ղո­վա­ծո­ւում ընդգրկ­ված են ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ­նե­րի գոր­ծեր, ինչ­պես նաև ար­ձա­կա­գիր­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի՝ Չա­րեն­ցի անձն ու ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ներ­կա­յաց­նող էս­սե­ներ ու գրա­խո­սութ­յուն­ներ, ո­րոնք բա­ցա­հայ­տում են Չա­րեն­ցի կյան­քի և ստեղ­ծա­գոր­ծութ­յան պարզ և բարդ, եր­բեմն հա­կա­սա­կան է­ջե­րը, ծալ­քե­րը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, խո­սե­լով Չա­րեն­ցի ա­պած ժա­մա­նա­կի, նրա կյան­քի ու ստեղ­ծա­գոր­ծութ­յան մա­սին, նշեց. «­Հա­վեր­ժութ­յա­նը միտ­ված գրո­ղի կյանք, ո­րը և՛ ծիա­ծա­նի գույ­ներ ու­ներ սկզբնա­կան շրջա­նում, և՛ ող­բեր­գա­կան մատ­յան դար­ձավ ա­վե­լի ուշ. ապ­րեց ո­րո­շա­կի կոնկ­րետ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, բայց ամ­բողջ տիե­զե­րա­կան մարդ­կա­յին ժա­մա­նա­կը խտա­ցած է իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում»: Անդ­րա­դառ­նա­լով ժո­ղո­վա­ծո­ւին՝ Էդ. Մի­լի­տոն­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ գրքում Չա­րեն­ցի վե­րա­բեր­յալ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի մաղ­թանք­ներն են, ցավն ու կա­րեկ­ցան­քը, այն, ինչ ժա­ռան­գել են Չա­րեն­ցից: Ներ­կա­յաց­նե­լով ժո­ղո­վա­ծո­ւում ընդգրկ­ված նվի­րում­նե­րի հե­ղի­նակ­նե­րին՝ ՀԳՄ նա­խա­գա­հը նկա­տեց, որ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ա­վե­լի շատ գոր­ծեր կան՝ նվիր­ված Չա­րեն­ցին, ո­րոնք գու­ցե տե­ղե­կաց­ված չլի­նե­լու պատ­ճա­ռով չեն ներ­կա­յաց­վել:
Գի­նե­ձո­նի ա­րա­րո­ղութ­յու­նից հե­տո ՀԳՄ փոքր սրա­հում ե­լույթ ու­նե­ցան ժո­ղո­վա­ծո­ւում ընդգրկ­ված ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։