Էդվարդ Միլիտոնյանի «ԲԱՌԵՐԻ  ԱՐԵՎԵԼՔԸ»  (արաբերեն)  ժողովածուի  շնորհանդեսը

Մարտի 23–ին Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «ԲԱՌԵՐԻ  ԱՐԵՎԵԼՔԸ»  (արաբերեն)  ժողովածուի  շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։ Նա ներկայացրեց  գիրքը և Էդվարդ Միլիտոնյանին արժանացրեց պատվոգրի՝ հայ-սիրիական կապերի ամրապնդման համար։

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան գրքի թարգմանիչ Տիգրան Գաբոյանը, բանաստեղծներ Հակոբ Հարությունը, Շանթ Մկրտչյանը, սիրիահայ գրող Հակոբ Նալբանդը։

Շնորհանդեսին ներկա էին արաբական երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:

Գիրքը  տպագրվել  է  Դամասկոսի  <<Դար ալ հիլալ>>  հրատարակչությունում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։