Հանդիպում արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանի հետ

***

Մարտի 28-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ, ընթերցողներ: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Դ. Դեմիրճյանի անձնական իրերին, նրա կյանքի հետաքրքրաշարժ դրվագներին: Այնուհետև տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանի բանախոսությամբ ծավալվեց յուրատեսակ քննարկում՝ Արմենուհի Սիսյանի արձակ ստեղծագործությունների շուրջ: Անկաշկանդ, անկեղծ քննարկման ընթացքում ծնվում էին հեղինակին ուղղված նորանոր հարցեր, որոնց նա փորձում էր հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ: Հանդիպման ավարտին ուսանողներն անկեղծ գոհունակություն հայտնեցին թանգարանի տնօրինությանը և գրող Արմենուհի Սիսյանին՝ հետաքրքիր և ուսանելի հանդիպման համար, ու հեռացան բարձր տպավորություններով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.