«Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը»։
Ջիլ Մորտիմեր, Մեծ Բրիտանիա
***
«Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, այլև չի վերադարձրել Հայաստանին Ադրբեջանում պահվող ազատազրկված անձանց»։
Բերտրան Բուիքս, Ֆրանսիա
***
«Մարդկանց սովամահ, սառած, առանց դեղորայքի, էլեկտրականության, ջրի մատակարարման կամ արժանապատվության թողնելն իրականում ցեղասպանության ակտ է»:
Կոնստանտինոս Էֆստաթիու, Կիպրոս
***
«Եթե մեր ադրբեջանցի գործընկերները դեմ են («փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք»), ապա սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանության մտադրություն: Նրանց նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է»:
Ռուբեն Ռուբինյան,
ՀՀ ԱԺ փոխնախագահ
***
«Սա տարածքային ամբողջականության հարց չէ, սա մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը վերաբերող հարց է։ Մարդիկ չունեն գազ, էլեկտրականություն, սնունդ։ Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղում քաղցած են, ապրում են ցրտի, խավարի մեջ»:
Բորիանա Աբերգ, Շվեդիա
***
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
***
Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը:
Արցախցի մեր գրչընկերների արձագանքը՝ «ԳԹ»-ի հաջորդ՝ փետրվարի 10-ի համարում: