ԽՆՋՈՒՅՔ / ­Գա­գիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Սե­րոն զան­գա­հա­րել էր Արտ­յո­մին և­ ա­սել, որ վա­ղը կար­ևոր պատ­վեր ու­նեն: Արտ­յո­մը տե­ղե­կա­ցել էր ա­ռա­ջար­կի վայ­րի, պայ­ման­նե­րի մա­սին ու հա­մա­ձայ­նել: Այ­ցի հա­մար պատ­վի­րա­տուն բա­վա­կա­նին «սո­լիդ» գու­մար էր խոս­տա­ցել: Վայ­րը, ուր խմբով պի­տի մեկ­նեին, շատ հո­գե­հա­րա­զատ էր Արտ­յո­մին: Լո­ռին, լոռ­վա բնութ­յու­նը նրան միշտ էլ հրա­պու­րել էր իր ան­տառ­նե­րով, լեռ­նա­յին գե­տե­րով ու սառ­նո­րակ աղբ­յուր­նե­րով: Սե­րոն ա­սել էր նաև, որ պատ­վի­րա­տուն ման­րա­մասն տե­ղե­կաց­ված է խմբի ե­րա­ժիշտ­նե­րի, նրանց կա­տա­րո­ղա­կան վար­պե­տութ­յան ու ճա­նաչ­ման մա­սին: Ն­րան մայ­րա­քա­ղա­քում բնակ­վող ըն­կեր­նե­րից մեկն էր խոր­հուրդ տվել: Ե­րա­ժիշտ­նե­րը մաս­նակ­ցե­լու էին պատ­վի­րա­տո­ւի մե­կու­ճար որ­դու ծննդյան տա­րե­դար­ձի հան­դի­սութ­յա­նը: Ա­ռանց ա­ռար­կութ­յուն­նե­րի հա­մա­ձայ­նել էին նաև խմբի մյուս ան­դամ­նե­րը:
Հա­ջորդ օրն, ա­ռա­վոտ­յան, ե­րա­ժիշտ­նե­րը Սե­րո­յի մե­քե­նա­յով մեկ­նել էին Լո­ռի՝ Տա­մա­լեկ բա­նա­վան: Սե­րոն՝ ա­կոր­դեո­նիս­տը, խմբի ղե­կա­վարն էր, Արտ­յո­մը կլար­նետ ու շվի էր փչում, Հ­րայ­րը խմբի մե­ներ­գիչն էր, իսկ Վար­դա­նը դհոլ ու դափ էր զար­կում:
Ե­րա­ժիշտ ըն­կեր­ներն ուղ­ևո­րութ­յու­նը սկսե­ցին բարձր տրա­մադ­րութ­յամբ: Ն­րանք ճա­նա­պար­հին ան­վերջ կա­տա­կում էին, հի­շում հա­մա­տեղ անց­կաց­րած խնջույք­նե­րից զա­նա­զան դեպ­քեր ու դրվագ­ներ, խո­սում միմ­յանց վրի­պում­նե­րի, եր­բեմն էլ՝ ոչ հա­րիր պահ­ված­քի մա­սին: Մե­կը մյու­սին տնազ էին դնում, կրկնում ար­դեն ան­գիր ա­րած ո­րոշ բա­ռեր ու ար­տա­հայ­տութ­յուն­ներ: Կա­տա­կա­սեր Վար­դա­նի մոտ հատ­կա­պես դա շատ լավ էր ստաց­վում: Մ­տա­բե­րած ա­մեն պա­տում ա­վարտ­վում էր տղա­նե­րի բարձր ու ան­զուսպ ծի­ծա­ղով… Հե­տո, հե­տո հըն­թացս յու­րա­քանչ­յուրն իր զբա­ղու­մը գտավ ու մե­կու­սա­ցավ մյուս­նե­րից: Մե­քե­նա­յի մեջ տևա­կան ժա­մա­նակ լռութ­յուն տի­րեց: Մեր­թընդ­մերթ լռութ­յունն ընդ­հատ­վում էր սխալ վա­զանց կա­տա­րող վա­րորդ­նե­րին ուղղ­ված Սե­րո­յի ազ­դան­շան­նե­րով ու «յոթ­հար­կա­նի» հայ­հո­յանք­նե­րով: Վար­դա­նը մե­քե­նա­յի ռա­դիոըն­դու­նիչն էր քչփո­րում՝ ակն­կա­լե­լով սրտա­մոտ մի մե­ղե­դի գտնել: Հ­րայ­րը տար­վել էր բջջա­յին հե­ռա­խո­սով: Նա նո­րա­տի կնո­ջը հա­ղոր­դա­գրութ­յուն­ներ էր հղում, հե­տո գո­հա­ցած ու մե­կու­սի ցնծում ստաց­ված պա­տաս­խան­նե­րից: Միայն Արտ­յոմն էր, որ, չգի­տես ին­չու, լու­ռու­մունջ պա­տու­հա­նից դուրս էր նա­յում, դի­տում ա­րագ փոխ­վող տե­սա­րան­ներն ու շա­րու­նակ ծխում: Սե­րոն մի պահ գլու­խը վեր բարձ­րաց­րեց, նա­յեց դի­մա­պա­կու վեր­ևի հա­յե­լուն ու դի­մեց նրան.
– Հը՛, ի՞նչ կա­սես, զին­վո՛ր ախ­պեր, սի­րուն տե­ղեր են, չէ՞:
– Դե, հա՛, Լո­ռին է՝ բնա­կա­նա­բար…- հա­յաց­քը պա­տու­հա­նից չկտրե­լով՝ կարճ կա­պեց Արտ­յո­մը:
Իր լռութ­յան ու մե­լա­մաղ­ձութ­յան պատ­ճա­ռը միայն ի­րեն էր հայտ­նի: Ան­ցած օ­րը ևս մի աղջ­կա էր տե­սել ու… հեր­թա­կան սի­րա­հա­րութ­յունն ապ­րել: «­Տես­նես՝ էն կրծքի վար­դը բնա­կա՞ն էր: Ո՞ւմ հյուրն էր, չի­մա­ցա… Ե­րա­նի մի ան­գամ էլ տես­նեի, հաս­տատ կմո­տե­նա­յի…»,- մտո­րում էր ինքն ի­րեն: Հե­տո որ­տե­ղից որ­տեղ գի­շեր­վա տա­րօ­րի­նակ ե­րա­զը միտն ըն­կավ: Տ­ղեր­քով «­Յար­խուշ­տա» էին պա­րում… Հե­տո հայտն­վեց… հա՛, հա՛, կար­ծես հենց էդ աղ­ջիկն էր… Նա մի ար­ծիվ գլխից վեր պա­հած՝ շա­րու­նակ վա­զում էր, վա­զում ու ի­րեն չէր հաս­նում… Ի­րենց շեն­քի բա­կում էր տե­սել նրան, ու մտքից չէր գնում: Սիր­տը կպել էր: Իր կաշ­կանդ­ված հարց­մա­նը աղ­ջի­կը չէր ար­ձա­գան­քել, սա­կայն մեղմ ժպտա­ցել էր ու ան­ցել… Ոս­կե­շաղ վար­սերն ու կա­պույտ աչ­քե­րը դրոշմ­վել էին Արտ­յո­մի հո­գում: Ին­քը հենց այդ­պի­սի աղ­ջիկ էր փնտրում ու կա­մե­նում տես­նել իր կող­քին… Մե­քե­նա­յի ցնցում­ներն ու ճա­նա­պար­հի կող­քով հո­սող լեռ­նա­յին գե­տի աղ­մու­կը ցան­կա­լի մե­ղե­դի էին հյու­սել իր հո­գում… «­Ջու­րը հրաշք է, հրա՜շք, գետ լի­նի, լիճ թե ծով… Էս կող­մե­րում հնար լի­ներ, ջու­րը մտնեինք, լո­ղա­նա­յինք, զո­վա­նա­յինք մի քիչ…»,- ան­ցավ մտքով: Հի­շեց ծո­վը, ծո­վի ա­փին մո­րաք­րոջ տու­նը… Ին­քը ժա­մե­րով դուրս չէր գա­լիս ջրից, լո­ղում էր, լո­ղում այն­քան հե­ռու, որ կոր­չում էր մարդ­կանց աչ­քից…
– Արտ­յո՛մ ջան, էս Տա­մա­լե­կի գոր­ծը բա­րով-խե­րով պրծնենք, ետ ենք գա­լու ու քեզ պսա­կենք, ախ­պե՛րս:- Ձեռ­քը ռա­դիոըն­դու­նի­չի պտու­տա­կից չկտրե­լով՝ ա­սաց Վար­դանն ու Սե­րո­յի կող­մը նա­յե­լով՝ հարց­րեց:- Ի՞նչ կա­սես, շե՛ֆ…
– Հա՛, բա ոնց,- ար­ձա­գան­քեց Սե­րոն:
– Գոր­ծիդ նա­յիր, գոր­ծիդ,- նեղ­սրտեց Արտ­յո­մը,- տա­րին տաս­ներ­կու ա­միս պսա­կում եք, պսա­կում, իսկ ես դեռ ա­մու­րի եմ…
– Օ­ճոր­քը թնդաց­նե­լու ենք, ինչ քեֆ ենք ա­նե­լու…,- ի՞նչ կա­սես, շե՛ֆ,- շա­րու­նա­կեց Վար­դա­նը՝ կրկին հա­յաց­քը Սե­րո­յին հա­ռե­լով:
– Լավ աղ­ջիկ ես գտե՞լ, Վար­դա՛ն ջան,- հեր­թա­կան ծխա­խո­տը վա­ռե­լով՝ հարց­րեց Սե­րոն:
– Ախր, լավ աղ­ջիկ­ներ շատ կան, Սե­րո՛ ջան, դու ա­սա էս ա­նի­րա­վը գո­նե մե­կին հա­վա­նի,- ա­սաց Վար­դանն ու ժպի­տը դեմ­քին՝ թեք­վեց Արտ­յո­մի կող­մը:- Սե­րո՛ ջան, դու էս մար­դուն չե՞ս ճա­նա­չում: Ուր գնա­ցինք, մե­կին սի­րա­հար­վեց, հե­տո մի պատ­ճառ գտավ ու հրա­ժար­վեց մար­դա­վա­րի մի ա­ռա­ջարկ ա­նել… Չէ՛, էս ան­գամ ձեռք­նե­րիցս պրծնո­ղը չես…
Ըն­կեր­նե­րից ե­րեքն ա­մուս­նա­ցած էին, եր­կուսն ար­դեն ե­րե­խա­ներ ու­նեին, իսկ Հ­րայ­րը դեռ չէր հասց­րել հայ­րա­նալ, սա­կայն սրտատ­րոփ սպա­սում էր ա­ռաջ­նե­կի լույս աշ­խարհ գա­լուն: Ա­սում էր՝ ե­թե տղա ծնվի, զոհ­ված ըն­կե­րոջ ա­նունն է դնե­լու…: Ն­րան­ցից միայն Արտ­յոմն էր, որ զո­րացր­վե­լուց հե­տո դեռ չէր ա­մուս­նա­ցել:
Ե­րա­ժիշտ­նե­րը Տա­մա­լե­կում հար­ցու­փոր­ձով գտել էին պատ­վի­րա­տո­ւի տունն ու պա­տիվ-հար­գան­քով ըն­դուն­վել տան­տի­րոջ կող­մից: Դա մի շքեղ դղյակ էր, որն իր տես­քով ստվե­րում էր բա­նա­վա­նի մնա­ցած բո­լոր շեն­քերն ու շի­նութ­յուն­նե­րը: Մե­ծա­դիր խա­չով, կա­մա­րա­կապ մուտ­քի մոտ ե­րա­ժիշտ­նե­րին դի­մա­վո­րել էր ին­քը՝ դղյա­կի տե­րը: Նա կարճ­լիկ ու գի­րուկ, մի­ջա­հա­սակ մի մարդ էր: «­Մորթն էս­տեղ՝ բա­կում ենք ա­նե­լու, տղե՛րք,- ա­սել էր գի­րու­կը,- լավ կլի­նի հենց էդ պա­հից էլ շա­խու­շուխն սկսեք: Թիֆ­լի­սից հյու­րեր ու­նեմ, լի­քը բա­րե­կամ­ներ, ըն­կեր­ներ: Թող նրանք էլ տես­նեն ու ի­մա­նան, թե մենք ոնց ենք քեֆ ա­նում, ու­րա­խա­նում…
Ե­րա­ժիշտ­նե­րը տնա­մերձ տա­ղա­վա­րում մի-մի գա­վաթ սուրճ խմե­ցին ու բակ ե­լան: Ինչ­պես տան տերն էր կա­մե­ցել, ի­րենց նվա­գակ­ցութ­յամբ փոր­ձե­լու էին «ծաղ­կեց­նել» նաև մոր­թի յու­րօ­րի­նակ ա­րա­րո­ղութ­յու­նը: Երբ մե­քե­նա­յից գոր­ծիք­ներն էին ի­ջեց­նում, Արտ­յո­մը դղյա­կի մուտ­քի կա­մա­րին մի թռչուն նկա­տեց: «Եր­ևի կա­չա­ղակ է… կամ ագ­ռավ»,- ան­ցավ մտքով: Կանգ­նեց ու հե­տաքրք­րութ­յամբ նա­յում էր թռչու­նին: Ն­կա­տե­լով Արտ­յո­մի հե­տաքրք­րութ­յու­նը՝ տան­տերն իս­կույն մո­տե­ցավ նրան, ձեռ­քը թռչու­նի կող­մը պար­զեց ու ա­սաց. «­Ցին է, ցին… Մենք դրան ու­րուր ենք ա­սում, ախ­պե՛րս: Թե տա­նը հյու­րեր եմ ու­նե­նում, որ­տե­ղից որ­տեղ էդ ան­տե­րը հայտն­վում է ու էդ­պես ան­շարժ թա­ռած՝ հետ­ևում ան­ցու­դար­ձին, գնա­ցող-ե­կո­ղին… Սո­վո­րել է: Քա­նի որ գի­շա­տիչ թռչուն է, բա­կում մեկ-մեկ ոս­կոր-մոս­կոր եմ թող­նում: Գա­լիս, էդ­պես ժա­մե­րով թա­ռում է կա­մա­րին, հե­տո իր պա­տառն առ­նում ու օ­րե­րով կոր­չում է…»: Այդ ըն­թաց­քում ցինն ի­րոք տե­ղից չշարժ­վեց: Չ­շարժ­վեց նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ հնչե­ցին ե­րաժշ­տութ­յան ա­ռա­ջին հնչյուն­ներն ու Վար­դա­նի դհո­լը թնդաց: Ն­վա­գե­լիս Արտ­յո­մը մի ան­գամ էլ նա­յեց կա­մա­րի կող­մը, ան­գամ կլար­նե­տի փողն ուղ­ղեց դե­պի թռչու­նը, սա­կայն վե­րից նա ան­հող­դողդ շա­րու­նակ հսկում էր բա­կի ան­ցու­դար­ձը: Ա­սես կեն­դա­նի ար­ձան էր՝ ձուլ­ված խա­չա­զարդ կա­մա­րին: Հան­դի­սաս­րահ մտնե­լու պա­հին Արտ­յո­մը շրջվեց ու մեկ ան­գամ էլ նա­յեց կա­մա­րի կող­մը: Թռ­չու­նը չեր­ևաց, չկար, ան­հե­տա­ցել էր: «Եր­ևի իր բա­ժին մսե­ղիքն ա­ռել ու չքվել է»,- մտա­ծեց Արտ­յո­մը:
Կա­մաց-կա­մաց ե­կան նաև հան­դի­սութ­յան հրա­վիր­յալ­նե­րը: Ե­կան ըն­տա­նիք­նե­րով, զույ­գե­րով, մեծ ու փոք­րով: Գա­լիս շնոր­հա­վո­րում էին տան­տի­րոջն ու նրա հո­բել­յար որ­դուն, համ­բուր­վում ու տե­ղա­վոր­վում սե­ղան­նե­րի շուրջ: Իսկ սե­ղան­ներն ա­ռատ էին ու լի: Ն­վա­գող­նե­րի հա­մար ա­ռան­ձին սե­ղան էր բաց­ված: Վեր­ջա­պես, տան­տի­րոջ ձեռ­քի շար­ժու­մով խնջույքն սկսվեց: Տա­րեց թա­մա­դան բա­ժակ բարձ­րաց­րեց, ող­ջու­նեց ու բա­րե­մաղ­թեց բո­լոր հյու­րե­րին: Հե­տո ձայ­նա­սփ­յուռ­նե­րից պայ­թեց նվա­գա­ծու­նե­րի զլած «տու­շին»: Ե­րա­ժիշտ­նե­րից յու­րա­քանչ­յուրն ի­րոք վիր­տո­ւոզ կա­տա­րող էր: Ա­կոր­դեո­նը Սե­րո­յի գրկում ուղ­ղա­կի «ճռվո­ղում» էր, Վար­դա­նը՝ գլու­խը բարձր, ժպի­տը դեմ­քին, դհոլն էր զար­կում: Արտ­յո­մը կլար­նետն էր «լա­ցեց­նում», իսկ Հ­րայ­րի սրտա­մոտ երգն ան­մի­ջա­պես գե­րեց ներ­կա­նե­րին: Թա­մա­դան իր ինք­նա­բուխ ցան­կով մե­կը մյու­սի ետ­ևից սկսեց քաղցր կե­նաց­ներ ա­ռա­ջար­կել: Դի­մա­ցի սե­ղա­նի մոտ Արտ­յո­մը մի սի­րու­նա­տես օ­րիորդ նկա­տեց: Եր­կար վար­սերն ա­լիք-ա­լիք գրկել էին նրա ճեր­մա­կա­մաշկ ու­սե­րը: Նա մեծ ու ա­ռինք­նող աչ­քեր ու­ներ, իսկ պա­րա­նո­ցը զար­դա­րում էր մար­գարտ­յա շո­ղար­ձակ շղթա: Արտ­յոմն ա­սես գտել էր իր մու­սա­յին, և ն­րա կա­տա­րումն այ­դու­հետ ա­վե­լի ջեր­մե­ռանդ էր ստաց­վում: Այլևս աչ­քը չէր կտրում աղջ­կա­նից: Էդ ինչ­պե՜ս էր նվա­գում, էդ ինչ­պե՜ս էր «ծլվլում» նրա կլար­նե­տը: Ա­սես իր հո­գին հա­նել ու կա­մե­նում էր ըն­ծա­յել դի­մա­ցը նստած այդ գե­ղեց­կու­հուն… Հան­կարծ, նվա­գե­լու պա­հին, միտքն ե­կավ դղյա­կի կա­մա­րին թա­ռած ցի­նը… Գու­ցե աղջ­կա ու թռչու­նի մեջ ինչ-որ ընդ­հա­նուր բա՞ն գտավ, գու­ցե նրան թվաց, թե աղ­ջիկն էլ շու­տով կթռչի, կան­հե­տա­նա՞, ինչ­պես այն ու­րու­րը…
Դղ­յա­կի տե­րը հեռ­վից կրկին նշան ա­րեց՝ ձեռքն ուղ­ղե­լով դահ­լի­ճի մուտ­քի կող­մը: Թն­դաց խո­րո­վա­ծի հան­րա­հայտ մե­ղե­դին… Արտ­յո­մը թեք­վեց ու կրկին նա­յեց դի­մա­ցի սե­ղա­նի աղջ­կան: Ի­րոք, նա բո­լո­րից զատ­վում էր իր գե­ղեց­կութ­յամբ: Արտ­յոմն ան­զուսպ ցան­կութ­յուն ու­նե­ցավ հեռ­վից թե­կուզ ինչ-որ կերպ մե­ծա­րել նրան: Հա­յաց­քը չկտրե­լով աղջ­կա­նից՝ պար­պեց ձեռ­քի բա­ժակն ու համ­բու­րեց բա­ժա­կի կո­ղը… Շու­տով սկսվե­ցին պա­րերն, ու ե­րա­ժիշտ­նե­րը քրտինք սրբե­լու ժա­մա­նակ չու­նեին: Ան­ծա­նոթ գե­ղեց­կու­հին, կա­մա­րի ու­րու­րի պես, թռչնա­յին հա­յաց­քով ա­նընդ­հատ զննում-հետ­ևում էր պա­րող­նե­րին ու բազ­ման­շա­նակ ժպտում: Վեր­ջա­պես Արտ­յո­մի ու աղջ­կա հա­յացք­նե­րը հան­դի­պե­ցին: Արտ­յո­մը վայր դրեց կլար­նե­տը, վերց­րեց բա­ժակն ու նա­յե­լով աղջ­կա կող­մը՝ ըն­կեր­նե­րին կե­նաց ա­ռա­ջար­կեց: Նա ցու­ցադ­րա­բար կրկին համ­բու­րեց բա­ժա­կի կողն ու ար­տիս­տիկ շար­ժու­մով վար դրեց այն: Աղ­ջի­կը միայն ժպտաց ու ետ տա­րավ ճա­կա­տը ծած­կող վար­սե­րի փուն­ջը: Երբ ե­րա­ժիշտ­նե­րը սկսե­ցին կրկին նվա­գել, Արտ­յո­մի կլար­նե­տի նվա­գը պար­զա­պես զգլխիչ բա­վա­կա­նութ­յուն պատ­ճա­ռեց մարդ­կանց: Շա­տե­րը հենց նստած տե­ղում սկսե­ցին պա­րել…
…­Մայ­րա­մու­տից ա­ռաջ, երբ հան­դի­սութ­յու­նը մոտ էր ա­վար­տին, դղյա­կի տի­րա­կա­լը՝ փոքր-ինչ գի­նով­ցած, մո­տե­ցավ ե­րա­ժիշտ­նե­րին, մի փա­թեթ դրեց սե­ղա­նին, ա­սաց. «Տ­ղե՛րք ջան, ձեզ­նից շատ շնոր­հա­կալ եմ: Դուք իմ պա­տի­վը բարձր պա­հե­ցիք:- Շատ ապ­րեք, բայց ես ձեզ հենց են­պես բաց թող­նո­ղը չե՜մ… Գոր­ծիք­ներդ հա­վա­քեք, միա­սին մի լավ տեղ ենք գնա­լու: Մինչև դուք ոնց որ պետքն է ինձ հետ չու­րա­խա­նաք, ես ձեզ բաց թող­նո­ղը չե՜մ…»: Սե­րոն փոր­ձեց ա­ռար­կել, բայց գի­նով­ցած գի­րուկն անդրդ­վե­լի էր: «Գնում ենք, գնում ենք, ու վերջ,- կրկնեց նա:- Որ էդ տե­ղը տես­նեք, էլ չեք ու­զե­նա է­սօր քա­ղաք վե­րա­դառ­նալ: Գ­նում ենք գե­տի ափ, մեր ուս­տա Ար­մո­յի կա­պած լի­ճը: Մի-մի թաս էլ էն­տեղ կխմենք, ու թե կա­մե­նաք, ճամ­փա կընկ­նեք, Աստ­ված ձեզ հետ…»:
Գե­տի մա­սին լսե­լով՝ Արտ­յո­մի աչ­քե­րը հրճվան­քից փայ­լե­ցին, իսկ մտքում ա­սաց. «­Ջու­րը մտնե­լու ճիշտ ժա­մա­նակն է, կեց­ցե՜ս, գի­րո՛ւկ ախ­պերս…»: Կար­ծես նրա սրտի փա­փագն ի­րա­կա­նութ­յուն էր դառ­նում:
Մե­քե­նա­նե­րը ձո­րի մի­ջով, գե­տին զու­գա­հեռ վեր՝ դե­պի դի­մա­ցի լեռ­նե­րը շարժ­վե­ցին: Մոտ քսան րո­պե հե­տո կանգ ա­ռան մի փոք­րիկ ծա­ռաս­տա­նի մոտ, ո­րի խոր­քում մե­տաղ­յա տա­ղա­վար կար, կող­քին՝ փոք­րիկ գու­ռով գլխա­հակ աղ­բյուր: Աջ կող­մում լեռ­նա­յին գետն էր աղմ­կում, իսկ գե­տա­բե­րա­նին՝ ար­շա­լույ­սի վեր­ջին շո­ղե­րով ո­ղող­ված լու­սա­ցայտ լճակն էր: Գետն այդ մա­սում անց­նում էր բարձ­րա­դիր ու ո­ղորկ ժայ­ռե­րի մի­ջով: Բե­տո­նե պատ­նեշ­նե­րով փա­կել էին գե­տի հունն ու այն վե­րա­ծել փոք­րիկ ու հմա­յիչ լճա­կի:
Արտ­յոմն ա­ռա­ջի­նը մե­քե­նա­յից դուրս նետ­վեց: Ա՜յ քեզ բան: Գե­տի մեջ թաղ­ված ժայ­ռա­քա­րե­րից մե­կի վրա թա­ռել էր այն նույն ցի­նը, ո­րին տե­սել էր դեռ դղյա­կի կա­մա­րին: Մի պահ աչ­քե­րին չհա­վա­տաց: «Եր­ևի քեֆս լավ է»,- ան­ցավ մտքով: Արտ­յոմն ու ցի­նը հա­մառ ու անք­թիթ հա­յաց­քով զննե­ցին միմ­յանց… Սա­կայն դրա ժա­մա­նա­կը չէր: Զով ու գրկա­բաց լի­ճը կան­չում էր նրան: Մինչ տղա­նե­րը տա­ղա­վա­րում սե­ղան կգցեին, Արտ­յո­մը ցնոր­վա­ծի պես հա­նեց զգեստ­նե­րը, նե­տեց գետ­նին ու վա­զեց դե­պի գե­տա­մերձ ո­ղորկ քա­րե­րը: Հա­ջորդ պա­հին բարձ­րա­դիր քա­րե­րից մե­կի վրա­յից գլխի­վայր նետ­վեց ջու­րը… Հա­զիվ էր ջուրն ու­սե­րին հա­սել, երբ ա­սես մի զարկ, մի ուժ­գին պայթ­յուն հնչեց նրա ա­կանջ­նե­րի մեջ, ու գե­տի խշշո­ցը միան­գա­մից դա­դա­րեց: Քուն­քին ուժ­գին ցավ զգաց, աչ­քե­րը մթնե­ցին: Ա­ռա­ջին միտ­քը, որ գի­տակ­ցեց, մեկ բառ էր միայն՝ «զար­կե­ցին…»: Ձեռ­քե­րը թու­լա­ցան… Աղ­մու­կով ար­տաշն­չեց, ինք­նա­բե­րա­բար պար­պեց թո­քե­րում կու­տակ­ված օ­դը… Որ­տե­ղից որ­տեղ աչ­քե­րի ա­ռաջ տես­լա­ցան ի­րենց բա­կում և խնջույ­քի սե­ղա­նի մոտ տե­սած աղ­ջիկ­նե­րը: Ն­րան­ցից մեկն իր աջ ձեռքն էր քա­շում, մյու­սը՝ ձախ: Ա­սես յու­րա­քանչ­յու­րը փոր­ձում էր Արտ­յո­մին իր կող­մը քա­շել, օգ­նել՝ սթափ­վե­լու հան­կար­ծա­հաս մղձա­վան­ջից… Դա­տարկ­ված թո­քերն այլևս ան­կա­րող էին ար­գե­լել հոր­դող ջրի ներ­խուժ­մա­նը… Իսկ վա­րից ինչ-որ տհաճ ու դոն­դո­ղան­ման բան շա­րու­նակ ոտ­քե­րին էր հպվում…
…Իսկ վե­րը՝ տա­ղա­վա­րում խնջույ­քը շա­րու­նակ­վում էր: Գի­նով­ցած գի­րուկն ու ե­րա­ժիշտ ըն­կեր­նե­րը մտեր­միկ զրու­ցում էին ու շա­րու­նա­կում կե­նաց­ներ ա­սել, բա­րե­մաղ­թել միմ­յանց: Գի­րու­կը կրկին լից­քա­վո­րեց բա­ժակ­նե­րը, օ­րոր­վե­լով ոտ­քի կանգ­նեց ու ա­սաց. «Ա՜յ մարդ, Արտ­յոմն էս ինչ­քա՞ն ա լո­ղալ սի­րում»: Հե­տո բա­ժա­կը վայր դրեց ու ա­սաց. «Էս տղեն ի՞նչ ե­ղավ, է՜… Մինչև հի­մի էն սա­ռը ջրում ի՞նչ ա շի­նում…»:
Իսկ լճա­կում ո՛չ շար­ժում կար, ո՛չ էլ լսե­լի էր ջրի գեթ մի ճողփ­յուն… Բարձր ժայ­ռա­բե­կո­րի կա­տա­րից միայն ցինն էր հսկում լճի շրջա­կայ­քը:
Փր­կա­րար­նե­րը Արտ­յո­մի մար­մի­նը դժվա­րութ­յամբ էին հա­նել լճա­կից: Ն­րա քուն­քին կապ­տուկ կար, իսկ մար­մի­նը թաղ­ված էր ե­ղել լճի հա­տա­կի տիղ­մի ու բու­սա­ծած­կի մեջ…

Գրեք մեկնաբանություն