­Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ

 

Դե­միրճ­յա­նի հու­շե­րը «­Վեր­նա­տան» հա­վաք­նե­րի մա­սին շատ սրտա­ռուչ ու բո­վան­դա­կա­լից են: Թե՛ խմբա­կի ան­դամ­նե­րին, թե՛ դրա շուրջ հա­մախմբ­ված ան­ձանց Դե­միրճ­յա­նը նվի­րել է բազ­մա­թիվ, բազ­մաբ­նույթ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: «­Վեր­նա­տան» ստեղծ­ման մա­սին նրա հու­շե­րում կար­դում ենք. «­Թու­ման­յա­նը ապ­րում էր հին­գե­րորդ թե վե­ցե­րորդ հար­կում, Բեհ­բութ­յան փո­ղո­ցի վե­րին մա­սե­րում, բու­սա­բա­նա­կան լե­ռան ստո­րո­տին: Այդ բարձր բնա­կա­րա­նի սեն­յակ­նե­րից մի­նը մեր հա­վա­քա­տե­ղին էր և տե­ղի բարձ­րութ­յան պատ­ճա­ռով, նաև Ք­րիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րի «­Վեր­նա­տա­նը» հա­վաք­վե­լու և Սուրբ Հո­գուց շնորհք ստա­նա­լու կա­տա­կով ա­րած նմա­նութ­յու­նը մեջ բե­րե­լով՝ կազ­մա­կեր­պութ­յու­նը կո­չե­ցինք «­Վեր­նա­տուն»:
Ինչ­պես նկա­տում ենք, աստ­վա­ծաշնչ­յան նյու­թին անդ­րա­դար­ձը առ­կա է ան­գամ խմբա­կի ան­վան մեջ, ուս­տի՝ զար­մա­նա­լի չէ, որ իր ծաղ­րան­կար­նե­րից մե­կին դա­սա­կա­նը հա­ղոր­դել է հոգ­ևոր բո­վան­դա­կութ­յուն. պատ­կե­րել է յու­րօ­րի­նակ կեր­պար, որն ակն­հայ­տո­րեն ուխ­տա­վո­րի է հի­շեց­նում: Նա ո­տա­բո­բիկ է, ձեռ­քին՝ գառ­նուկ, ու­սից վեր ուղղ­ված սլաք­նե­րը, կրծքա­վան­դա­կին, քթին պատ­կեր­ված շի­նութ­յուն­նե­րը՝ ե­կե­ղե­ցու գմբեթ հի­շեց­նող տա­նիք­նե­րով, ակ­նար­կում են Թու­ման­յա­նի տան՝ վե­րին հար­կում, բարձ­րուն­քի վրա գտնվե­լու հան­գա­ման­քը: Ն­կա­րի մա­կա­գ­րութ­յու­նը ևս­ աստ­վա­ծաշնչ­յան է՝ «Երգ եր­գոց»: Թե հատ­կա­պես ում և­ ինչ է նկա­տի ու­նե­ցել այս ծաղ­րան­կա­րում Դե­միրճ­յա­նը, միան­շա­նակ պնդել հնա­րա­վոր չէ, սա­կայն յու­րա­քանչ­յուրս կա­րող ենք զարկ տալ մեր եր­ևա­կա­յութ­յանն ու ա­նել մեր սե­փա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը: Մի բան, որ փոր­ձե­ցինք ա­նել նաև մենք այս նկա­րի առ­նչութ­յամբ:
Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նի վա­րիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։