ԵԼՈՒՄՈՒՏ. պատերազմ* / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

 

Այ­ցե­լութ­յուն քե­ռուն

Սուրճ ե­փեց ա­ռա­վոտ­յան, վերց­րեց բա­ժա­կը պնա­կով ու նստեց հե­ռուս­տա­ցույ­ցի առջև, միաց­րեց, զար­մա­ցավ, որ աշ­խա­տում է, սկսեց փոխ­փո­խել ա­լիք­նե­րը` ո՛չ այն­քան ինչ-որ դի­տար­ժա­նութ­յուն գտնե­լու նպա­տա­կով, այլ հա­նուն հե­տաքրք­րութ­յան` տես­նես ի՞նչ պա­րու­նա­կութ­յուն ու­նի հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը… Լու­րեր, մուլ­տեր, է­լի մուլ­տեր, լա­ցա­կու­մած ձայ­նե­րով ու ար­տաս­վա­թոր աչ­քե­րով կա­նայք, սպառ­նանք ներշն­չե­լու հա­վակ­նող խո­ժոռ դեմ­քե­րով տղա­մար­դիկ` սե­րիալ­նե­րի կեր­պար­ներ… Սև-սպի­տակ հին կադ­րեր… սա ո՞ր թվա­կա­նի ֆիլմ է, ի­րե­նից մեծ կլի­նի հաս­տատ, պահ­պան­վել է, դեռ ցու­ցադ­րում են, «01-99», թախ­ծոտ աչ­քե­րով խո­շո­րա­քիթ դե­րա­սա­նը` գի­նու «բա­չոն­կան» ձեռ­քին, հին Երևա­նի տե­սա­րան­ներ… Տ­խուր բան կար այդ ու­րախ կո­մի­կա­կա­նի մեջ, ցավ էլ կար, ո­րին իր ներ­սը տա­րօ­րի­նա­կո­րեն տեղ տվեց, սա­կայն նաև ա­րա­գո­րեն վա­նեց… Դարձ­յալ լու­րեր, ի՞նչ են ա­սում… Ուկ­րաի­նան ու Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում են հա­կա­մար­տել, Ուկ­րաի­նան անվս­տահ բա­րակ ձայ­նով հո­խոր­տում է, Ռու­սաս­տա­նը վստահ բամբ ձայ­նով սպառ­նում, Եվ­րո­պան պատ­ժա­մի­ջոց­նե­րի հեր­թա­կան փա­թեթն է ծրագ­րում, Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը դե­մոկ­րա­տա­կան փո­փո­խութ­յուն­ներ են խոս­տա­նում, ար­դեն իսկ ըն­թաց­քի մեջ են` ա­սում են նրանց ջա­հել խոս­նակ­նե­րը, նաև խոս­տա­նում են կո­ռուպ­ցիան ար­մա­տա­խիլ ա­նել, սա նույն­պես ըն­թաց­քի է դրված… Չի­նաս­տա­նում հայտն­ված վի­րուսն ար­դեն այլ երկր­ներ է թա­փան­ցել: Թռչ­նագ­րի­պի կամ է­բո­լա­յի պես մի բան է` մտա­ծեց Հա­րու­թը, մի քիչ կսպառ­նա, կվա­րա­կի մի քա­նի­սին, կանց­նի-կգնա, դե­ղար­տադ­րող­նե­րի հեր­թա­կան ուռ­ճա­ցումն է: Հե­ռա­խոսն ա­ռավ ձեռ­քը` հա­մա­ցան­ցա­յին լրատ­վութ­յու­նը թեր­թեց. մո­տա­վո­րա­պես նույնն են ա­սում, իսկ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներն ա­սում են` չվա­խեք, սո­վո­րա­կան գրիպ է, պին­ցե­տով կբռնենք, ա­րա­ղով կսպա­նենք:
Ժա­մա­ցույցն ըն­կավ աչ­քով, տասն­մեկն ան­ցել է, ան­շարժ գույ­քի գոր­ծա­կալն ու­շա­նում է: Ա­մե­նաճշտա­պահ հա­յաս­տան­ցին նա է, ով քի՛չ է ու­շա­նում… Ա­հա, զան­գեց, ճշտա­պահ­նե­րից է ու­րեմն:
– Ա­լո՞:
– Խա­չա­տուրն է, կա­րո՞ղ եմ գալ:
– Ա­յո՛, ի­հար­կե, ե­կեք, սպա­սում եմ:
– Տա­սը րո­պեից այդ­տեղ եմ:
Հա­րու­թը խմեց ար­դեն պա­ղած սուր­ճը և ծ­խե­լու դուրս ե­կավ պատշ­գամբ, սա­կայն ցրտոտ էր, դարձ­յալ սեն­յակ ե­կավ ու այն­տեղ ծխեց: Նա­խորդ ե­րե­կո­յից մնա­ցած պից­ցա կար սառ­նա­րա­նում, հա­նեց, կծեց ար­դեն ա­սես ռե­տի­նե կա­ռույ­ցը, տհաճ համ ա­ռավ, թքեց ու ամ­բող­ջը գցեց աղ­բի տոպ­րա­կի մեջ:
Դարձ­յալ էր ու­շա­նում Խա­չա­տու­րը, իր զան­գից ար­դեն քսան րո­պե էր ան­ցել: Ոնց կա­յին` նույ­նութ­յամբ մնում են հա­յաս­տան­ցի­նե­րը` անճշ­տա­պահ, դի­մա­ցի­նի ժա­մա­նա­կը չհար­գող… Թեև հի­մա խո­սել դի­մա­ցի­նի, այ­սինքն՝ իր ու իր ժա­մա­նա­կի մա­սին, ծի­ծա­ղե­լի է, վեր­ջին քսա­նութ տա­րի­նե­րի ըն­թաց­քում եր­բեք այս­քան ա­զատ ժա­մա­նակ չի ու­նե­ցել, տնօ­րի­նի՛ր ոնց քեֆդ տա­լիս է, ե­թե նույ­նիսկ ու­նես ինչ-ինչ ծրագ­րած գոր­ծեր, դրանք կա­րող ես ա­նել երբ ու­զես, կա­րող ես նույ­նիսկ չա­նել, թող­նել վաղ­վան, մյուս օր­վան: Հան­կարծ հաս­կա­ցավ, որ ոչ թե տագ­նապ, այլ վա­յելք է զգում ժա­մա­նա­կի և­ իր այս ա­զատ, անճնշում հա­րա­բե­րութ­յուն­նե­րից: Սա­կայն հենց մտա­ծեց այս մա­սին` վա­յել­քը սկսեց նա­հան­ջել, տե­ղը զի­ջե­լով տագ­նա­պին, որն ա­սես օվ­կիա­նո­սի այն կող­մից էր գա­լիս. պաղ հո­սան­քով ե­կավ ու ծան­րա­ցավ հո­գուն` հարց­նե­լով` բա գոր­ծե՞րդ, բա փո­ղե՞րդ, բա ա­պա­գա՞ն: Ի՞նչ ա­պա­գա­յի մա­սին է խոս­քը` մտա­ծեց, ու ան­մի­ջա­պես էլ ստա­ցավ պա­տաս­խա­նը` ա­պա­հով­ված, անվ­տանգ, հար­մա­րա­վետ կեն­սա­կեր­պը մինչև մահ պահ­պա­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը: Դե հա՛, հո կա­րի­քի ու հի­վան­դութ­յուն­նե­րի մեջ չի՞ անց­կաց­նե­լու ծե­րութ­յու­նը: Ո՞ւր կո­րավ գրո­ղի տա­րած գոր­ծա­կա­լը…
Մե­քե­նա­յի ար­գե­լակ­նե­րի ճռռո­ցը դար­պաս­նե­րի մո­տից հա­սավ ա­կան­ջին, Խա­չա­տուրն էր. թղթա­պա­նա­կը թևի տակ` մյուս ձեռ­քով ող­ջույ­նի նշան ա­րեց պատշ­գամբ դուրս ե­կած Հա­րու­թին: Հա­րութն ի­ջավ բակ, բա­ցեց դար­պա­սը.
– Հա­մե­ցեք:
– Շ­նոր­հա­կալ եմ,- ներս ան­ցավ Խա­չա­տուրն ու ան­մի­ջա­պես գործ­նա­կան պաշ­տո­նա­կա­տա­րի կեր­պա­րի մեջ մտավ:- Սա, ու­րեմն, բակն է,- շուր­ջը նա­յե­լով` ա­սաց նա:- Տան ետ­ևում շա­րու­նակ­վո՞ւմ է:
– Շատ նեղ, մոտ մի մետր լայն­քով ա­րա­հետ է, մինչև հար­ևա­նի պա­տը: Գ­նանք, նա­յեք:
– Կ­նա­յենք, ի­հար­կե: Ն­կուղ կա ոնց որ… Ամ­բողջ տան չա­փո՞վ է:
– Եր­բեք չէի մտա­ծել դրա մա­սին,- շփոթ­վեց տան­տե­րը:- Մտ­նենք:
– Կմտ­նենք, ի­հար­կե: Ներ­կա­ռուց­ված ավ­տոտնակ էլ կա, լավ է:
– Մե­քե­նա էլ կա ներ­սում, «Զ­րո-վեց», փղոսկ­րի գույ­նի, քա­ռա­սու­նին մոտ կլի­նի, բայց լավ է պահ­պան­ված, հայրս լավ էր խնա­մում: Տան հետ կտամ, նվեր:
– Հաս­կա­նա­լի է, բայց սո­վե­տա­կան մե­քե­նա­ներն ար­դեն ոչ ո­քի պետք չեն: Ա­ռա­ջին հար­կում հյու­րա­սեն­յակն է եր­ևի:
– Եվ խո­հա­նո­ցը:
– Երկ­րոր­դում` ննջա­սեն­յակ…
– Եր­կու ննջա­սեն­յակ:
– Տան նշված չա­փե­րը ճիշտ են, չէ՞, մեկ էլ չչա­փեմ:
– Ա­մեն դեպ­քում չա­փեք:
– Լավ, կչա­փենք, դժվար չի:
Ն­կու­ղում հին ի­րե­րի կույ­տե­րը դի­մա­վո­րե­ցին ե­կած­նե­րին, Հա­րութն անս­պա­սե­լիութ­յու­նից կար­կա­մեց` ի­րե­րը մե­ծա­մա­սամբ ծա­նոթ էին, հին ծա­նոթ­ներ, հա­յաց­քը մե­քե­նա­յո­րեն սկսեց տնտղել-տար­բե­րա­կել, և­ այն­քան տար­վեց դրա­նով, որ ի վեր­ջո մագ­նի­սի պես ձգվեց, մո­տե­ցավ ու ինք­նա­մո­ռաց շո­շա­փեց մի քա­նի­սը` քա­նի դեռ Խա­չա­տու­րը գնում-գա­լիս էր, տա­րա­ծա­յին ինչ-որ խնդիր­ներ էր ճշտում իր հա­մար:
Հե­տո բա­կի ետ­նա­մա­սը տնտղե­ցին ու մտան տուն:
– Սուրճ կու­զե՞ք,- ա­ռա­ջար­կեց Հա­րու­թը:
– Տա­նի­քը հին է, շատ հին, եր­ևի եր­բեք չի փոխ­վել:
– Բայց չի կա­թում,- տա­նի­քին պաշտ­պան կանգ­նեց տան­տե­րը:- Սուրճ կու­զե՞ք:
– Չէ՛, շնոր­հա­կալ եմ: Հա՛, հին հաստ ժեշտ է, բայց է­սօր չի կա­թում, վա­ղը հաս­տատ կկա­թա, ցե­ցը կե­րած է: Իսկ տու­նը հիմ­նա­վոր է սար­քած, բան չու­նեմ ա­սե­լու, նույ­նիսկ ափ­սոս է:
– Ին­չո՞ւ:
– Հ­յու­րա­նո­ցի հա­մար լավ տեղ է, կա­րող է առ­նեն, քան­դեն, նոր շենք կա­ռու­ցեն:
– Ափ­սոս է… Բայց դե ի­րենց գործն է:
– Չէ՛, դուք մի՛ ան­հանգս­տա­ցեք, ես տան գի­նը չեմ գցում, հա­կա­ռա­կը` ինքս եմ ու­զում, որ թանկ ծախ­վի, ինչ­քան թանկ` մեր տո­կոսն այն­քան շատ, կար­ծում եմ տրա­մա­բա­նա­կան է:
– Տ­րա­մա­բա­նա­կան է,- ա­ռանց ա­ռանձ­նա­կի ոգևո­րութ­յան հա­մա­ձայ­նեց Հա­րու­թը, ո­րով­հետև մտա­ծեց, որ թեև գոր­ծա­կա­լի ա­սա­ծը տրա­մա­բա­նա­կան է, սա­կայն ու­րիշ, այս­պես ա­սած «ձախ» տար­բե­րա­կի տրա­մա­բա­նութ­յուն էլ կա­րող է լի­նել, այ­սինքն` վա­ճառքն է­ժան գնով հա­ջո­ղաց­նե­լու հա­մար գնոր­դը գոր­ծա­կա­լին ա­վե­լի շատ կվճա­րի, քան տո­կոս­ներն են:
– Ինչ­քա՞ն եք ու­զում այս տան հա­մար:
– Ես դեռ լավ ծա­նոթ չեմ գնե­րին, դուք ա­սեք:
– Չէ՛, ես ա­սեմ` կա­րող է կաս­կա­ծեք, դո՛ւք պի­տի ա­սեք, տու­նը ձերն է:
– Ա­մեն դեպ­քում, ըստ ձեզ, ի՞նչ կար­ժե­նա…
– Դե… դա կախ­ված է նաև այն հան­գա­ման­քից` շտա­պո՞ւմ եք, թե՞ չէ:
– Չեմ շտա­պում, բայց տա­րի­նե­րով էլ սպա­սել չեմ կա­րող:
– Լավ: Մի խոս­քով` եր­կու հար­յու­րից, եր­կու հար­յուր հի­սուն հա­զար դո­լար:
– Ե­կեք փոր­ձենք մաք­սի­մա­լից, ո­րով­հետև եր­կու հար­յուր հի­սուն հա­զա­րից պա­կա­սով տա­լու միտք չու­նեմ:
– Կա­րող ենք ե­րեք հար­յու­րից սկսել, այն­տեղ կերևա: Դ­րա­նից թանկ ա­սենք` կխրտնաց­նենք:
– Օ­քեյ,- հա­մա­ձայ­նեց Հա­րու­թը:- Բայց ես մա­քուր եր­կու հար­յուր հի­սու­նից չեմ իջ­նի:
– Հաս­կա­նա­լի է: Դե ես գնամ, գնորդ հայտն­վի` կզան­գեմ:
Հա­րութն ու­ղեկ­ցեց գոր­ծա­կա­լին մինչև դար­պա­սը, ետ ե­կավ: Ինչ-որ շրշյուն որ­սաց ա­կան­ջը, նա­յեց պա­տե­րին, թվաց` դող տե­սավ նրանց մեջ, ա­սես է­լեկտ­րա­կան հո­սանք բաց թո­ղին: «­Հան­գի՛ստ, չսկսեք նո­րից, խոս­տա­ցել եք»` ա­սաց պատն ի վեր ու դուրս ե­կավ տնից: Բա­կում զգաց` ոտ­քե­րը քա­շում են դե­պի նկուղ, ինչ-որ բան է մո­ռա­ցել այն­տեղ… «­Հե­տո, հե­տո»` հա­մո­զեց ինքն ի­րեն ու քայ­լե­րը ետ բե­րեց` ներ­դաշ­նա­կեց բա­կից ել­նե­լու մտադ­րութ­յա­նը:
Տաք­սի վար­ձեց: Նու­բա­րա­շեն էր գնա­լու, հո­գե­բու­ժա­րան, քե­ռուն տես­նե­լու: Ճամ­փին, թեև հե­ռա­կա­պի լու­սա­վոր էկ­րա­նը աչ­քե­րի առջև էր պա­հել` հա­յացքն ա­վե­լի շատ դրսին էր հե­տա­մուտ` ծա­նոթ-ան­ծա­նոթ պատ­կեր­ներ էր տնտղում: Ծա­նոթն ա­վե­լի շատ էր, քան ան­ծա­նո­թը, սա­կայն ան­ծա­նո­թին այ­նո­ւա­մե­նայ­նիվ հա­ջող­վում էր խառ­նել, շփոթ մտցնել ծա­նոթ պատ­կե­րա­կար­գի մեջ:
Գլ­խա­վոր բժիշ­կը տե­ղում էր՝ ըն­դար­ձակ հո­գե­բու­ժա­րա­նի իր ըն­դար­ձակ ա­ռանձ­նա­սեն­յա­կում: Հա­րու­թը քար­տու­ղա­րից թույլտ­վութ­յուն ստա­ցավ, մտավ ու ներ­կա­յա­ցավ մի քիչ հար­ցա­կան, բա­րեժպիտ դեմ­քով բժշկին: Խո­սե­ցին, բժիշ­կը կար­ճա­ռոտ նկա­րագ­րեց քե­ռու հո­գե­վի­ճա­կը:
– Հի­մա բա­վա­կան ակ­տիվ փուլ է,- ա­սաց,- ֆո­նը դեռ չենք ի­ջեց­րել, եր­բեմն դեռ ընկ­նում է փսի­խո­զա­յին հո­գե­վի­ճակ­նե­րի մեջ, բայց կի­ջեց­նենք, մի եր­կու-ե­րեք ամ­սից կի­ջեց­նենք, և կա­րող եք տա­նել տուն: Բայց դե­ղե­րը պի­տի մշտա­պես ըն­դու­նի, որ­պես­զի նո­պա­նե­րից խու­սա­փենք: Սեք­սո­ւալ խիստ մտա­հո­գութ­յուն­ներ ու­նի, չի­րա­կա­նա­ցած ցան­կութ­յուն­նե­րի ճնշման արդ­յունք է, այդ ճնշված ցան­կութ­յուն­նե­րը այ­լա­սեր­ված, այ­լա­փոխ­ված` դուրս են գա­լիս վար­քի աս­պա­րեզ և­ ան­զուսպ դրսևոր­վում, ուժ­գին դեպ­րե­սիվ վի­ճակ­ներն ան­խու­սա­փե­լի են, անհ­րա­ժեշտ է մշտա­պես մեղ­մել այդ լար­վա­ծութ­յու­նը:
– Իսկ ե­թե պարտն­յոր գտնվի կամ ա­մուս­նա­նա՞:
– Վ­տան­գա­վոր է, ան­կող­նա­յին պար­տութ­յուն­ներն ա­վե­լի կծան­րաց­նեն վի­ճա­կը, իսկ որ պար­տութ­յուն­ներ կլի­նեն` պար­զից պարզ է: Վաթ­սունն անց մարդ է: Մի խոս­քով, մի քա­նի ա­միս` տա­նը, մի քա­նի ա­միս` այս­տեղ:
– Իսկ տա­րի­քի հետ չե՞ն բթա­նա այդ ապ­րում­նե­րը,- իր խո­հե­րը ներ­կա­յաց­րեց Հա­րու­թը:
– Ում մոտ` ոնց: Ո­մանց մոտ տա­րի­քի հետ նույ­նիսկ կա­րող են ա­վե­լի սրվել: Ախր ոչ ոք չգի­տի, թե պտուկ ծծե­լով, ման­կա­կան խա­ղե­րի հետ, ըն­տա­նի­քում, դրսում, ամ­բողջ ըն­թաց­քում ին­չեր ենք ներառել մեր հո­գե­կան աշ­խարհ, ինչ ենք պա­հել, ինչ ենք ճնշել` խորք ու­ղար­կել, և­ ոնց ու երբ են դրանք դրսևոր­վե­լու ու ինչ են բե­րե­լու մեր գլխին, գու­մա­րած, ի­հար­կե, ի բնե ստա­ցած փսի­խո­տի­պը: Սուտ կլի­նի ա­սել, թե բժշկութ­յու­նը տի­րա­պե­տում է և կա­րող է կա­ռա­վա­րել այդ ա­մե­նը, բժշկութ­յու­նը կա­րող է ժա­մա­նա­կա­վո­րա­պես լռեց­նել, բթաց­նել, խա­ղա­ղութ­յուն բե­րել տա­ռա­պանք­նե­րին… Ինչն էլ ա­նում ենք:
Հա­րու­թը մտա­տան­ջութ­յան մեջ էր` փող պե՞տք է տա այս մար­դուն, թե՞ կվի­րա­վո­րի:
– Ես ին­չո՞վ կա­րող եմ օգ­տա­կար լի­նել,- հարց­րեց ի վեր­ջո:
– Դեհ, չգի­տեմ… Բա­րե­գոր­ծութ­յան կար­գով, գու­ցե… Ինք­ներդ` ոնց հար­մար գտնեք… Պար­տա­դիր չէ:
– Լավ, ես կմտա­ծեմ: Տես­նել կա­րող եմ, չէ՞:
– Ա­յո՛, կա­րող եք: Դուք ի­ջեք բակ, այն­տեղ սպա­սեք, ես կկար­գադ­րեմ ` կբե­րեն: Բայց զգույշ ե­ղեք, հին բա­ներ շատ չփորփ­րեք:
– Միրգ եմ բե­րել, հյութ, է­լի ինչ-որ բա­ներ… Կա­րո՞ղ եմ տալ:
– Տոպ­րա­կը թո­ղեք, մենք կնա­յենք` վնա­սող բան չլի­նի, հե­տո կտանք ի­րեն:
Հա­րու­թը թո­ղեց տոպ­րա­կը, ի­ջավ աս­տի­ճան­նե­րով` դուրս ե­կավ բակ, տե­ղա­վոր­վեց փայ­տա­կա­ռույց նստա­րա­նին, սպա­սեց: Եր­կու կա­պույտ խա­լա­թա­վոր էին զբոս­նում պու­րա­կի ա­րա­հե­տով, հա­ճա­խա­կի շրջվում` նա­յում էին Հա­րու­թի կող­մը, բայց մո­տիկ չէին գա­լիս: Հա­րու­թը հա­նեց իր է­լեկտ­րո­նա­յին ծխա­սար­քը, ծխեց: Այն եր­կու­սը տե­սան` չդի­մա­ցան գայ­թակ­ղութ­յանն ու մոտ ե­կան վեր­ջա­պես:
– Սի­գա­րետ կտա՞ս, հո­պա՛ր,- հարց­րեց նրան­ցից հա­մար­ձա­կը, որ «հո­պա­րի» տա­րի­քին կլի­ներ, ե­թե` ոչ ա­վե­լի:
– Չու­նեմ, սա սի­գա­րետ չի, է­լեկտ­րո­նա­յին է,- ար­դա­րա­ցավ Հա­րու­թը:
Ու հան­կարծ ճա­նա­չեց` Լ­յո­պիկն էր, իր թա­ղի Լ­յո­պի­կը, որ նույ­նիսկ ա­մե­նա­ցուրտ ձմեռ­նե­րին կար­ճաթև վեր­նա­շա­պի­կով էր դուրս գա­լիս փո­ղոց` հպարտ ի­րե­նով, իր մեր­կաց­րած մկան­նե­րով, հե­տո կանգ­նում էր փո­ղո­ցի մեջ­տե­ղում և­ երթ­ևե­կութ­յու­նը կար­գա­վո­րող տե­սու­չի դեր ստանձ­նում` «Ա­ջո՛վ, ա­ջո՛վ… Ա­րա, է՛, մի՛ կանգ­նի, պրոպ­կա ես սար­քում, ո՞ւմ հետ եմ, ա­րա՛…»: Լ­յո­պիկն էր ի­րեն նա­յում ակ­նա­պիշ հա­յաց­քով… Ծե­րա­ցել էր, բնա­կա­նա­բար, մա­զե­րը թափ­վել էին, բայց մի քա­նի հա­մառ փնջեր մնում էին ճա­ղատ գլխին, որ ան­հա­մա­չափ մեծ էր փոք­րա­ցած մարմ­նի հա­մե­մատ, վզի մկան­նե­րը, կնճռոտ դեղ­նա­կա­նաչ մաշ­կի տակ, լար­ված-ձգված էին` ա­սես ինչ-որ բա­նի սպաս­ման մեջ, խա­լա­թի թևքե­րը հնա­րա­վո­րինս հա­վա­քել-վեր էր հա­նել հին սո­վո­րութ­յան հա­մա­ձայն…
– Լ­յո­պի՞կ…
– Ես չեմ,- գաղտ­նաժ­պիտ հրա­ժար­վեց խեն­թը,- իմ ա­նու­նը Լ­ևոն է, Լ­ևոն Վա­նի­կիչ:
– Շ­փո­թե­ցի, կնե­րեք,- հանձն­վեց Հա­րու­թը, ո­րով­հետև հե­տա­գա հար­ցու­փոր­ձը Աստ­ված գի­տի` ինչ բար­դութ­յուն­նե­րով էր հղի: Լ­յո­պիկն էր, կաս­կած չկար: Բայց դե Լ­յո­պիկն էր, Լ­յո­պի­կը չէր` ի՞նչ մի կարևոր էր… Անց­յա­լի խաղն է` ան­կար­ևոր ման­րուք­նե­րին կար­ևո­րութ­յան պսակ հագց­նել:
– Բա, սխալ­վե­ցիր, հո­պա՛ր ջան,- խո­սեց Լ­յո­պի­կի ըն­կե­րը:- Իմ ա­նունն էլ Սու­րեն Վար­դա­նիչ ա, բա՛:
Սու­րեն Վար­դա­նի­չը թևան­ցուկ ա­րեց Լ­ևոն Վա­նի­կի­չին` հե­ռա­ցան, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ շրջվե­լով ու խեթ հա­յացք­ներ նե­տե­լով:
Իսկ ա­րա­հե­տի հա­կա­ռակ կող­մում եր­ևաց քե­ռին` սա­նի­տա­րի ու­ղեկ­ցութ­յամբ, ա­ռանձ­նա­կի խան­դա­վա­ռութ­յամբ չէր, որ մոտ էր գա­լիս, եր­բեմն նույ­նիսկ կանգ էր առ­նում այն­պի­սի դիր­քով` ա­սես ետ դառ­նալ էր ու­զում: Ե­կավ, նա­յեց վա­րա­նոտ կաս­կա­ծան­քով, չճա­նա­չեց կար­ծես, եր­ևի չէին ճշգրտել, պար­զա­պես ա­սել էին, թե ինչ-որ ազ­գա­կան է ե­կել, ինքն էլ հի­մա ճգնում էր նրա տե­սակն ու չա­փը ո­րո­շել:
– Ես մո­տեր­քում եմ,- հու­շեց սա­նի­տա­րը և հե­ռա­ցավ` ազ­գա­կան­նե­րին թող­նե­լով դեմ առ դեմ:
Լուռ նա­յում էին միմ­յանց, Հա­րու­թը չէր կռա­հում` քե­ռին վեր­ջա­պես ճա­նա­չե՞լ է, պար­զա­պես ժա­մա­նա՞կ է ձգում ա­նակն­կա­լը ներ­սում տե­ղա­վո­րե­լու հա­մար, թե՞ այդ­պես էլ չճա­նա­չեց: Ին­քը կճա­նա­չեր քե­ռուն` ե­թե նույ­նիսկ պա­տա­հա­բար հան­դի­պեին ինչ-որ տե­ղում, ո­րով­հետև շատ չէր փոխ­վել քե­ռին` տեղ-տեղ պե­պե­նոտ ճեր­մակ մաշկ, կլո­րա­վուն դեմք, ա­ռաջ մղվող վա­խե­ցած աչ­քեր, ո­րոնց հի­մա ար­դեն կա­րե­լի էր «դուրս պրծած» ան­վա­նել (եր­ևի այդ­պես էլ չտե­սան ի­րենց ու­զա­ծը ու շա­րու­նա­կում էին փնտրել), այդ աչ­քերն ան­դադ­րում ո­լոր­վում էին` մի կողմ, մյուս կողմ, վար, վեր և­ ոչ մի ան­գամ` ու­ղիղ, նույ­նիսկ երբ վեր­ջա­պես հա­մար­ձակ­վեց ու­ղիղ նա­յել` է­լի դեմ­քին չէր նա­յում, այլ` գլխի վրա­յով ինչ-որ տեղ:
– Ես եմ, քե­ռի՛,- խո­սեց Հա­րու­թը:
– Ճա­նա­չել եմ, Հա­րու­թի՛կ,- ար­ձա­գան­քեց քե­ռին:- Ն­կար­ներդ տե­սել եմ, քուրս ցույց էր տա­լիս:
– Բա ին­չի՞ հետս չէիր խո­սում:
– Ին­տեր­նե­տո՞վ… Ես էդ սա­տա­նի մայ­լեն չեմ մտնում, չա­րիցն ա, վա­խում եմ: Ո՞նց ես, քրո՛ջ տղա. չհասց­րիր հորդ տես­նես, է­լի:
– Չ­հասց­րի: Ոչ մե­կին չհասց­րի:
– Ին­չի՞ ոչ մե­կին, էս ա ինձ տես­նում ես, թե՞ ես մար­դա­հա­շիվ չեմ: Միշտ էդ­պես եք ե­ղել, բո­լորդ, ինձ մար­դա­հա­շիվ չեք դրել:
– Չէ՛, քե­ռի՛, չէ՛, էդ­պես լի­ներ` չէի գա մոտդ:
– Շ­նոր­հա­կալ եմ:
– Չա­սե­ցի, որ շնոր­հա­կալ լի­նես:- Հա­րու­թի սիր­տը տխրութ­յուն սո­ղոս­կեց, քե­ռու թշվառ տես­քից էր եր­ևի, այդ «Շ­նոր­հա­կալ եմ» ա­սե­լու ձևից, ե­րան­գից.- Դու իմ քե­ռին ես, միակ հա­րա­զատս ես…
– Հա՞,- քե­ռին կաս­կա­ծով նա­յեց, բայց թեթև ժպիտ էր հայտն­վել կաս­կա­ծի տակ:
– Բան-ման եմ բե­րել մի քիչ, բժիշկն ա­սեց` թող մոտս, հե­տո կտամ:
– Սի­գա­րետ էլ կա՞:
– Վայ… Մո­ռա­ցել էի, որ ծխում ես:
– Ո՞նց… Ծն­ված օ­րից ծխում եմ, չես հի­շո՞ւմ:
– Կու­զե՞ս իմ է­լեկտ­րո­նա­յի­նը նվի­րեմ:
– Դե­նը տար,- վա­խե­ցավ քե­ռին:
– Էս­տեղ խա­նութ կա՞:
– Չէ՛ հա:
– Լավ, դուրս գամ` մո­տա­կա խա­նու­թից կառ­նեմ, կու­ղար­կեմ: Ո՞նց ես, քե­ռի՛:
– Ո՞նց պի­տի… Իմ ոն­ցը ո՞­րըս ա, քրո՛ջ տղա, ո՛չ կնիկ, ո՛չ ե­րե­խա, մե­նակ էն խորթ մերս ա, հերս բե­րեց, ին­քը մե­ռավ` գնաց, դրան թո­ղեց իմ վրա. ինձ­նից բե­թար ֆա­զե­րը գցած պա­ռավ ա, կյանքս ու­տում ա: Գ­նա, մի հատ տես, կու­րա­խա­նա:
– Կ­յան­քում ինձ չի տե­սել, ին­չի՞ պի­տի ու­րա­խա­նա:
– Ե­սիմ… Դե կու­րա­խա­նա, է­լի, մո­տը մարդ ա գա­լի, էն էլ Ա­մե­րի­կա­յից, չու­րա­խա­նա՞:
– Լավ, տես­նեմ, գու­ցե գնամ:
– Հա՛, գնա, համ էլ մեր գյու­ղի տու­նը կտես­նես, կհի­շես… Էէէ՜, գա­լիս էիր, բարձ­րաց­նում էի թթի ծա­ռը, ու­տում էիր` քիթմ­ռութդ սևա­նում էր, գնում էինք սունկ հա­վա­քե­լու, հրա­ցանն առ­նում` գնում էինք թթի ղուշ խփե­լու… Չէ՛, քրո՛ջ տղա, դու էլ մի բա­րի պտուղ չե­ղար ինձ հա­մար… Բա ես էդ­պես եմ ե­ղե՞լ… Բարձ­րաց­նում էի թթի ծա­ռը, ա­սում էի` ար­խա­յին կեր, օ­ձից չվա­խես, կա­րի­ճից չվա­խես, շնից չվա­խես, էս­տեղ եմ, հետդ ճան էի խա­ղում, հոլ էի տա­շում քեզ հա­մար…
Հա­րու­թը ո­րոշ բա­ներ մտա­բե­րում էր քե­ռու հի­շա­տա­կում­նե­րից, բայց ո­րոշ մասն էլ բա­ցար­ձակ չէր հի­շում, եր­ևի հնա­րում էր քե­ռին, բայց ին­քը չէր մի­ջամ­տում, թող խո­սի, նեղ­ված է, թող դուրս հա­նի իր ներ­սից, միայն թե չա­փը չանց­նի, ո­րով­հետև փսի­խո­զի են­թա­կա հո­գե­կան ու­նի, հրեն` ար­դեն սկսեց ու­սե­րը ցնցել, դեմ­քը ջղակծ­կել:
– Վեր­ջը չու­զո­ղութ­յուն ա­րիր, է­լի, չու­ղար­կե­ցիր, է­լի,- կարճ դա­դա­րից հե­տո, ո­րի ըն­թաց­քում կաս­կա­ծոտ ու­շադ­րութ­յու­նը մո­տա­կա թփե­րի կողմն էր, շա­րու­նա­կեց քե­ռին:
– Ի՞ն­չը:
– Ին­չը, ին­չը… Չո­ռը քու պին­չը, ին­չը… Էն Ան­նա­յի հա­մար եմ ա­սում, մի կաս­տում չու­ղար­կե­ցիր` հագ­նեի, գնա­յի ու­զե­լու, էս­պես գնա­ցի` ոնց կամ, մեր­ժե­ցին, ո՞վ կտար, իս­կի կար­գին գո­տի չկար վրես, շալ­վարս թո­կով էն կա­պում:
– Բայց ո՞վ պի­տի տար, մե­նակ չէր ապ­րո՞ւմ Ան­նան:
– Չէ՛: Պարզ­վեց` չենք ի­մա­ցել, հե­տը մարդ ա ե­ղել, էն խոր­քի եր­դի­կով սեն­յա­կում ա մնա­լիս ե­ղել: Չտվին, ծի­ծա­ղե­ցին վրես, ա­սին` չուն­ևոր ես, գնա, փող կաշ­խա­տես, նոր կգաս: Ես որ­տե՞ղ փող աշ­խա­տեմ: Բայց որ մի հատ ա­մե­րիկ­յան կաս­տում-շլվար ու­ղար­կեիր, հագ­նեի, ո՞նց կա­սեին չէ, Ա­մե­րի­կա­յին ո՞վ կա­րա դեմ գնա, իս­կի Ռու­սաս­տա­նը չի կա­րում… Կ­րե­մա­գույն կաս­տում-շլվար, սպի­տակ սա­ռոշ­կա` էս­պես մանդր-մանդր կա­պուտ զո­լե­րով, ու մուգ կար­միր գալս­տուկ. պահ-պահ-պահ, ինչ տղա­յա… Հա՛, մեկ էլ կո­շիկ, սև լա­քից սուր­քիթ կո­շիկ ու նաս­կի՝ շախ­մա­տա­նախշ կո­ղե­րով, էն որ ձե­րոնք սի­րում են, էն որ նստում են` շալ­վա­րի տա­կից եր­ևում ա: Շախ­մա­տա­նախշ ա­սիմ` ղշիս հի­շե­ցիմ, վախ-վախ-վախ, իմ շախ­մա­տա­պոչ ղու­շը, յո­թը թախ­լա վրա-վրա ֆռում էր օ­դում, կլոխ­կոն­ծի տա­լի, մե­նակ տես­նեիր… Ար­ծի­վը տա­րավ, հենց էդ­պես ֆռա­լուց, իմ աչ­քի ա­ռաջ, խփեց ու տա­րավ, օ­դում մե­նակ փե­տուր­նե­րը մնա­ցին, պտտվե­լով ի­ջան ձե­ռիս: Բա: Ափ­սո­սա­ցիր, է­լի, քրո՛ջ տղա, ու­ղար­կեիր, ի՞նչ կլներ, ես գի­տեմ` շորն էն­տեղ թանկ չի:
– Է­ժան էլ չի, բայց դա պրոբ­լեմ չէր, ե՞րբ ու­զե­ցիր, որ ես էլ չու­ղար­կե­ցի:
– Ո՞նց… Խնդ­րե­ցի գրեն իմ ա­նու­նից, չեն գրե՞լ:
– Չէ՛:
– Է՜, բա­նի տեղ չեն դրել, մտա­ծել են խել­քը գցած մարդ ա, ախ­մախ բա­ներ ա խո­սում: Այ էդ­պես են ե­ղել, մե­կը իմ մա­սին չի մտա­ծել, ա­նիծ­ված եմ, էն գլխից: Բախ­տիս քար գցե­ցին, է­լի: Վերջն էլ բե­րին էս­տեղ: Ան­նաս էլ մնաց ու­րի­շին: Հի­մա ա­մեն օր տղա­մարդ ա, որ փո­խում ա:
– Ի՞նչ գի­տես:
– Գի­տեմ: Ա­մեն գի­շեր գնում` տես­նում եմ, տղա­մարդ ա, որ փո­խում ա շան աղ­ջի­կը, վրա-վրա: Իմ կա­րո­տիցն ա, գի­տեմ, ու­րի­շի հետ պառ­կում ա, բայց նա­յում ա եր­կինք` ինձ ա կան­չում, ա­սում ա` ո՞ւր ես, ա­րի, ա­րի, մե­նակ քեզ եմ սի­րում… Դուրս ե­կա թե չէ` գնա­լու եմ մո­տը: Բայց դե ա­մա­չում եմ, մի կար­գին շոր չու­նեմ…
– Կառ­նեմ, քե­ռի՛, էս­տեղ էլ կա:
– Էս­տեղ թանկ ա, է…
– Կառ­նեմ, կթող­նեմ Կառ­լո­սի մոտ, դուրս գաս` կվերց­նես:
– Վայ քու ցա­վը տա­նեմ, քրո՛ջ տղա, գի­տեի, գի­տեի, որ քե­ռուդ սի­րում ես… Սև լա­քից կո­շիկն էլ կառ­նես, չէ՞:
– Սա­ռոչ­կեն ու փող­կապն էլ, նաս­կին էլ:
– Հա՛, ցավդ տա­նեմ: Բայց դե վա­խե­նամ` ուշ լի­նի: Ա­սում ես` չա­սե­ցին, հա՞, որ կաս­տում եմ ու­զել:
– Չեն ա­սել, քե­ռի՛ ջան, մո­ռա­ցել են եր­ևի:
– Մար­դա­հա­շիվ չեն հաշ­վել, է­լի:- Քե­ռին թեք­վեց թփե­րի կող­մը.- Ա՛յ քուր, դժվա՞ր էր, ի՞նչ կլներ` ա­սեիք, կա­րող ա դա ինձ հա­մար կյան­քի ու մահ­վան հարց էր:- Քե­ռու դեմ­քը հան­կարծ ծռվեց սար­սա­փի մեջ:- Չա­սե՛ս,- գո­ռաց սար­սա­փած,- չա­սե՛ս, էդ մե­կը չա­սե՛ս, խիղճ ու­նե­ցի… Չա­սե՛ս, քո՛ւր…
– Քե­ռի՛, հանգս­տա­ցի, էն­տեղ մարդ չկա, ինձ նա­յի, ա­սում եմ` կառ­նեմ, հենց վաղն էլ կառ­նեմ:
– Պետք չի, չկա Ան­նան, մե­ռել ա, ես գի­տեմ, մե­ռել ա, տե­սել եմ:
– Դե… Ու­րիշ կին կպա­տա­հի…- ա­սաց Հա­րութն ու ան­մի­ջա­պես էլ հաս­կա­ցավ, որ ա­սածն անմ­տութ­յուն է:
– Գ­նա՛, գնա՛, քրո՛ջ տղա, ու էլ չգաս:
Քե­ռին տե­ղից կտրուկ վեր կա­ցավ, սկսեց հա­խուռն, ան­տար­բե­րե­լի գոռ­գո­ռալ` ձեռ­քերն օ­դում թա­փա­հա­րե­լով, ջղաձգ­վող դեմ­քին թշնա­մանք էր հայտն­վել, դուրս պրծած աչ­քերն ո­լոր­վում էին այս ու այն կողմ: Վա­զե­լով վրա հա­սավ սա­նի­տա­րը, ա­մուր թևան­ցուկ ա­րեց քե­ռուն, քե­ռին կտրուկ խեղ­ճա­ցավ, գլու­խը կա­խեց` գնաց նրա հետ. հեռ­վից մեկ ան­գամ շրջվեց` տխուր նա­յեց քրոջ որ­դուն, բայց ո­չինչ չա­սաց:
* ­Հատ­ված վե­պից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։