Վա­հան ­Սա­ղա­թել­յան – 70

 

Սեպ­տեմ­բե­րի 7-ին, «­Ջա­վախք» հայ­րե­նակ­ցա­կան միութ­յան սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ճա­նաչ­ված ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս ­Վա­հան ­Սա­ղա­թել­յա­նի 70-ամ­յա­կին նվիր­ված ա­րա­րո­ղութ­յուն։
Գ­րո­ղին շնոր­հա­վո­րեց ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար ­Կա­րեն ­Գի­լո­յա­նը։ «­Ջա­վախք» հայ­րե­նակ­ցա­կան միութ­յան նա­խա­գահ ­Շի­րակ ­Թո­րոս­յա­նը նշեց ­Վա­հան ­Սա­ղա­թել­յա­նի ե­ռան­դուն մաս­նակ­ցութ­յու­նը հայ­րե­նակ­ցա­կան միութ­յան աշ­խա­տանք­նե­րին և ­պարգ­ևատ­րեց «­Միութ­յան պատ­վա­վոր ան­դամ» պատ­վոգ­րով։
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը կար­ևո­րեց ­Սա­ղա­թել­յա­նի դե­րը ժա­մա­նա­կա­կից հայ ար­ձա­կում և հ­րա­պա­րա­կա­խո­սա­կան դաշ­տում։ ­
Վա­հան ­Սա­ղա­թել­յա­նը տա­րի­ներ ա­ռաջ ար­ժա­նա­ցել է ՀԳՄ Դ. ­Դե­միրճ­յա­նի ան­վան «­Տար­վա լա­վա­գույն գիրք» ան­վա­նա­կար­գին։ ՀԳՄ նա­խա­գա­հը ­Սա­ղա­թել­յա­նին պարգ­ևատ­րեց ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դա­լով, ինչ­պես նաև հու­շա­նվե­րով։
Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան ­ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ա­կա­դե­մի­կոս Ա­շոտ ­Մել­քոն­յա­նը, Ե. ­Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն ­Վա­հագն ­Սարգս­յա­նը, «­Հա­յաս­տան» ամ­սագ­րի խմբա­գիր ­Տիգ­րան ­Նի­կո­ղոս­յա­նը և­ ու­րիշ­ներ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։