ՃԱՆԱՊԱՐՀ/ Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀ

1958 թվա­կա­նին ա­վար­տե­ցի ԵՊՀ ժուռ­նա­լիս­տի­կա­յի բա­ժի­նը և շա­տե­րի պես աշ­խա­տան­քի նշա­նա­կում չստա­ցա որ­ևէ շրջա­նում, քա­նի որ ա­մուս­նա­ցած էի, ա­մու­սինս էլ՝ ու­սա­նող: Թո­ղե­ցին ՀԿԿ պրո­պա­գան­դա­յի և­ ա­գի­տա­ցիա­յի բաժ­նի տրա­մադ­րութ­յան տակ (այս­պես էր կար­գը)՝ մա­մու­լի որ­ևէ օր­գա­նում հաս­տիք լի­նե­լու դեպ­քում: Հաս­տիք 6-7 ա­միս չե­ղավ, իմ հարց­մա­նը մի պա­տաս­խան էր՝ սպա­սեք, լի­նե­լու դեպ­քում ձեզ կկան­չենք… Հա­մա­կուր­սե­ցի ըն­կե­րու­հուս խորհր­դով սրտա­հույզ նա­մակ գրե­ցի Ս­ևուն­ցին… Եվ օ­րեր անց նրա հրա­վե­րով գնա­ցի Միութ­յուն: Սկզբ­նա­կան շրջա­նում փո­խա­րի­նե­ցի քար­տու­ղա­րու­հի Բ­յու­րե­ղին, քիչ ու­շա­ցու­մով էլ ե­կավ «հե­ղի­նակ դառ­նա­լու» օ­րը:
Գ­րող­նե­րի միութ­յու­նը, հի­րա­վի, և՛ հա­մալ­սա­րան էր, և՛ ա­կա­դե­միա, որ­տեղ աշ­խա­տում, հա­ճա­խա­կի այ­ցե­լում էին ժա­մա­նա­կի նշա­նա­վոր գրող­նե­րը, լի­նում էին գրքե­րի քննար­կում­ներ, հան­դի­պում­ներ սփյուռ­քա­հայ և­ ար­տա­սահ­ման­ցի գրող­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի, ու­սուց­չա­կան կո­լեկ­տիվ­նե­րի, քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի, ար­վես­տա­գետ­նե­րի հետ: Մա­նա­վանդ 1965-ին Ցե­ղա­ս­պա­նութ­յան 50-ամ­յա­կի ա­ռի­թը հա­սա­րա­կա­կան լայն հնչե­ղութ­յան ար­ժա­նա­նա­լուց հե­տո մթնո­լոր­տը փոխ­վեց. հայ­րե­նա­սի­րութ­յան, պատ­մա­կան դա­ժան ի­րո­ղութ­յան հզոր ա­լի­քը թևա­ծում էր ա­մե­նուր, և հայ գրող­նե­րը դար­ձան գա­ղա­փա­րա­կան վե­րածնն­դի ա­ռաջ­նորդ­ներն ու ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը, երկ­րի սահ­մա­նա­պահ­նե­րը: Անգ­նա­հա­տե­լի էր պաշ­տո­նա­թեր­թի՝ «Գ­րա­կան թեր­թի» դե­րը. հա­մար­յա ա­մեն հա­մա­րում տպագր­վում էին մինչ այդ յոթ կող­պե­քի տակ պահ­վող փաս­տաթղ­թեր, Չա­րեն­ցի ան­տիպ­նե­րը, աք­սո­րա­կան գրող­նե­րի հու­շե­րը, պատ­մա­բան­նե­րի հոդ­ված­նե­րը, ցե­ղաս­պա­նութ­յու­նը վե­րապ­րած մարդ­կանց սահմռ­կե­ցու­ցիչ խոս­քե­րը և­ այլն: Թեր­թի տպա­քա­նա­կը ան­նա­խա­դեպ բարձ­րա­ցավ, հե­ղի­նա­կութ­յու­նը՝ նույն­պես: Ա­մեն ուր­բաթ մինչև կե­սօր կրպակ­նե­րում չէր մնում թեր­թի մի օ­րի­նակ ան­գամ:
­Միութ­յու­նում գրա­կան և­ այլ թե­մա­նե­րով տե­ղի ու­նե­ցող մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին լրատ­վութ­յան ա­պա­հո­վու­մը հանձ­նա­րար­վում էր ինձ, ես էլ ա­մե­նայն բա­րեխղ­ճութ­յամբ մաս­նակ­ցում, գրում ու տա­լիս էի պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար Հեն­րիկ Թու­ման­յա­նին, ա­ռանց ստո­րագ­րութ­յան: Կար­ևո­րը հո­նո­րարն էր: Ե­կավ նաև ստո­րագ­րե­լու պա­հը:
1963 թվա­կա­նի հու­լի­սի 7-ին լրա­նում էր Խորհր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում հայ­կա­կան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի գտնվե­լու 40-ամ­յա­կը: Բ­նա­կա­նա­բար, պի­տի նշվեր: Թեր­թի խմբա­գիր Վա­հագն Դավթ­յա­նը (խոր հար­գանք նրա հի­շա­տա­կին) ինձ կան­չեց և­ ա­սաց՝ կա­րո՞ղ եմ մի նյութ գրել իմ հայ­րե­նի­քի մա­սին: Սր­տի տրո­փով խոս­տա­ցա. կգրեմ իմ ծննդա­վայր, Հադ­րու­թի շրջա­նի Մեծ Թա­ղեր (այն ժա­մա­նակ՝ Մեծ Թաղ­լար) գյու­ղի մա­սին: Պի­տի տպագր­վեր հա­ջորդ՝ հու­լի­սի 12-ի հա­մա­րում:
­Հան­գիստս կորց­րի. որ­տե­ղից սկսեմ, որ­տեղ ա­վար­տեմ, կկա­րո­ղա­նամ ներ­կա­յաց­նել կեն­ցա­ղով խեղճ, էութ­յամբ հա­րուստ, բա­րի, աշ­խա­տա­սեր, հայ­րե­նա­սեր, կա­տա­կա­սեր, դա­ռը քրտին­քով ըն­տա­նիք պա­հող, զա­վակ­ներ մե­ծաց­նող իմ հայրե­նա­կից­նե­րին, բնութ­յան անն­ման գե­ղեց­կութ­յու­նը և­ այլն: Ի վեր­ջո, տվայ­տանք­նե­րից ծնվեց մի լու­սա­վոր ակ­նարկ, ո­րը տպագր­վեց «Գ­րա­կան թեր­թի» 1963 թ. հու­լի­սի 12-ի հա­մա­րում, «­Մեր գրո­ղը» վեր­նագ­րով և, ան­հա­մես­տութ­յուն չլի­նի, ար­ժա­նա­ցավ հա­մընդ­հա­նուր հա­վա­նութ­յան: Ախր, այն ժա­մա­նակ­նե­րում Ղա­րա­բա­ղի մա­սին մար­դիկ շատ բան չգի­տեին, չկար «հա­յաս­տան­ցի-ղա­րա­բաղ­ցի» ներ­մուծ­ված թու­նա­վոր հա­կա­մար­տութ­յու­նը, որբ հա­րա­զա­տի, հա­րա­մու լծի տակ գտնվող հայ­րե­նա­կից­նե­րի մա­սին ա­սող-գրող չկար, ե­ղած քչե­րին էլ զա­նա­զան պի­տակ­ներ էին կպցնում՝ նա­ցիո­նա­լիստ, դաշ­նակ և­ այլն: Հի­մա չեմ կա­րող, չեմ ու­զում նկա­րագ­րել, թե ինչ է մնա­ցել Հադ­րու­թի շրջա­նի ա­մե­նա­մեծ, ա­մե­նա­գե­ղե­ցիկ, շեն, մար­դա­շատ, երկ­րին տասն­յակ հայտ­նի հրա­մա­նա­տար­ներ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, ան­վա­նի ման­կա­վարժ­ներ, աշ­խա­տան­քի հե­րոս­ներ տված գյու­ղից: Ա­վեր­ված տներ, պատ­մա­կան, ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­ներ, ե­կե­ղե­ցի, այ­գի­ներ: Ա­նօդ, ա­մա­յի մի տա­րածք, ան­տեր շներ, տե­րով շներ, մար­դան­ման բո­րե­նի­ներ՝ ի­րենց ար­գա­հա­տե­լի բա­ռա­պա­շա­րով:
­Մաս­նա­գի­տութ­յամբ աշ­խա­տե­լու իմ ե­րա­զան­քը վեր­ջա­պես ի­րա­կա­նա­ցավ 1965 թ. մար­տի 1-ին, երբ գրա­կան աշ­խա­տող Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նը մեկ­նեց Մոսկ­վա՝ ու­սում­նա­ռութ­յան, և խմ­բա­գիր Վա­հագն Դավթ­յանն ինձ ըն­դու­նեց նրա փո­խա­րեն: Այդ­պես գրա­կան մի­ջա­վայ­րում ստա­ցածս բա­ժին­քը՝ ա­մե­նօր­յա շփում­նե­րը ժա­մա­նա­կի տա­ղան­դա­վոր գրող­նե­րի հետ, գրա­կան ճա­շա­կի ձևա­վո­րու­մը, գա­ղա­փա­րա­կան ան­փո­փոխ ու հստակ կողմ­նո­րո­շում­նե­րը նպաս­տե­ցին, որ անմ­նա­ցորդ նվի­րու­մով 34 տա­րի աշ­խա­տեմ իմ սի­րե­լի, հա­րա­զատ թեր­թի խմբագ­րութ­յու­նում և ս­տո­րագ­րեմ բա­զում հոդ­ված­ներ, ակ­նարկ­ներ, պատմ­վածք­ներ, դի­ման­կար­ներ, հար­ցազ­րույց­ներ, թարգ­մա­նութ­յուն­ներ և­ այլն: Այս շար­քում կու­զեի հստակ նշել 1981թ. հոկ­տեմ­բե­րի 16-ի հա­մա­րում տպագր­ված «Հ­րաշք եր­կիր, Ղա­րա­բաղ» մե­ծա­դիր եր­կու է­ջե­րում զե­տեղ­ված նյու­թա­շա­րը, ին­չը կա­րե­լի է հա­մա­րել (ես չեմ ա­սում) խորհր­դա­յին ողջ տա­րի­նե­րին Ար­ցա­խի հան­դեպ հա­յաս­տան­յան մա­մու­լի մար­դա­վա­րի վե­րա­բեր­մուն­քի ե­զա­կի նմուշ: Այն ար­ժա­նա­ցավ հան­րութ­յան և գ­րա­կան մի­ջա­վայ­րի ջերմ վե­րա­բեր­մուն­քին, ին­չի հա­մար ես հա­մար­յա հպարտ էի…
Չ­մո­ռա­նամ հի­շել նաև, որ 1983 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին խմբագ­րութ­յան իմ գոր­ծըն­կեր­ներ Ռազ­միկ Դա­վո­յա­նի, Ռու­բեն Հով­սեփ­յա­նի, Ֆե­լիքս Մե­լո­յա­նի և բա­նաս­տեղծ Ա­րամ Ար­մա­նի հետ մեկ­նե­ցինք Մեծ Թա­ղեր՝ մեր գյու­ղը, ե­րեք օր վա­յե­լե­ցինք ծնող­նե­րիս, հար­ևան­նե­րի ջերմ, սրտա­ռուչ ըն­դու­նե­լութ­յու­նը, հրա­վիր­վե­ցինք ծա­ռա­յա­թող զին­վո­րի հար­սա­նի­քին, ին­չի մա­սին տղա­նե­րը հա­ճախ էին սի­րով ու ոգ­ևո­րութ­յամբ պատ­մում Ղա­րա­բա­ղը չտե­սած գրող­նե­րին: Է՜հ, ինչ ա­սեմ այ­սօր­վա մա­սին, երբ ճա­կա­տագ­րի չար հեգ­նան­քով Ար­ցա­խը նո­րից (հու­սամ՝ վեր­ջին ան­գամ) հայտն­վել է բո­րե­նի­նե­րի ճան­կե­րում, նրա բնակ­չութ­յան մի մա­սը բնա­վեր, մո­լոր ու վի­րա­վոր սրտով ար­դա­րութ­յան փակ դուռն է բա­խում, մյուս մա­սի ճա­կա­տա­գի­րը ա­նո­րոշ ու դառ­նա­ղի է: Բայց ես ա­նե­րեր հա­վատ ու­նեմ, որ Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յամբ գա­լու է բաղ­ձա­լի օ­րը, երբ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ան­գին մար­գա­րի­տը նո­րից գտնե­լու է իր ար­ժա­նի տե­ղը հա­յոց թա­գա­մատ­յա­նում, և­ որ­ևէ ա­նարգ մարդ Եր­ևա­նի փո­ղոց­նե­րում ան­հույս, դե­գե­րող, ան­տուն ար­ցախ­ցուն թշնա­ման­քով չի ա­սե­լու՝ գնա՛ քո Ղա­րա­բա­ղը… «­Մեր գյու­ղը» ակ­նար­կը ա­վարտ­վում է այս­պես. «Տք­նա­ջան, ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քից հե­տո հանգս­տա­նում է գյու­ղը, որ եր­րորդ աք­լո­րա­կան­չի հետ արթ­նա­նա ու ցրվի չորս ուղ­ղութ­յամբ: Ու այս­պես ա­մեն օր, մինչև հա­վի­տե­նա­կա­նութ­յուն»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։