ՀԳՄ-ում հյու­րըն­կալ­վել էր բա­նաս­տեղ­ծու­հի Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը

***
ՀԳՄ-ում հյու­րըն­կալ­վել էր բա­նաս­տեղ­ծու­հի Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քննարկ­վե­ցին Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը կա­յա­նա­լիք ե­րի­տա­սարդ գրող­նե­րի հա­վա­քին վե­րա­բե­րող հար­ցեր: Պետք է նշել, որ վեր­ջին եր­կու տա­րում այդ հա­վա­քը կազ­մա­կերպ­վում է Ն. Լա­լա­բեկ­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ:
Ո­րոշ­վեց, որ այս տա­րի ծաղ­կա­ձոր­յան այդ հա­վա­քը տե­ղի կու­նե­նա հոկ­տեմ­բե­րի 13-15-ը: Մինչ այդ ՀԳՄ-ն, ՀԲԸՄ-ի հետ հա­մա­տեղ, հայ­տա­րա­րել է ե­րի­տա­սարդ գրող­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն, մրցա­նա­կա­կիր­նե­րը ևս կհ­րա­վիր­վեն Ծաղ­կա­ձոր՝ մաս­նակ­ցե­լու հա­վա­քին: Հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում ա­վագ գրող­ներն ի­րենց խոս­քը կա­սեն, կքննար­կեն ե­րի­տա­սարդ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: «­Կար­ծում եմ՝ եր­կուս­տեք խիստ կար­ևոր է ա­վագ և­ ե­րի­տա­սարդ գրող­նե­րի հան­դի­պու­մը, միմ­յանց ճա­նա­չե­լը, միմ­յանց գոր­ծերն ըն­թեր­ցելն ու քննար­կե­լը: Դա որ­քան ե­րի­տա­սարդ­նե­րին է օգ­տա­կար, նույն­քան էլ ա­վագ­նե­րին»,- ընդգ­ծեց ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։