Նառա Վարդանյան

Ինձ հա­մար դժվար չէ հի­շել իմ հի­շար­ժան հրա­պա­րա­կու­մը «Գ­րա­կան թեր­թում», բայց այդ մա­սին չէ, որ կու­զեի գրել, ո­րով­հետև վեր­ջին մե­կու­կես տաս­նամ­յա­կի իմ կյան­քը կապ­ված է հենց «Գ­րա­կան թեր­թի» հետ, ու բո­լոր հա­մար­նե­րի «հի­շար­ժան» հրա­պա­րա­կում­նե­րը իմ թեթև ձեռ­քով են գնում տպա­րան։
Թերևս ա­մե­նա­հի­շար­ժան ի­րա­դար­ձութ­յու­նը հայտն­վելն էր խմբագ­րութ­յու­նում, ա­ռա­ջին ան­գամն աշ­խա­տե­լը պա­րոն Կոս­յա­նի հետ։ Հի­մա է­լի թերթն է­ջադ­րե­լիս, այս տո­ղե­րը գրե­լիս ու Սամ­վել Կոս­յա­նի կող­քին տպագր­վե­լիս պատ­կե­րաց­նում եմ իր մեղմ ու հո­գա­տար ժպի­տը։
Պա­րոն Կոս­յան ջա՛ն, սի­րում եմ ձեզ, շնոր­հա­կալ եմ։
Այս­պես էլ սկսվեց էս պատ­մութ­յու­նը։ Ես ու­նե­ցա է­լի մի ըն­տա­նիք, որ­տեղ բո­լո­րը բո­լո­րին հաս­կա­նում են, բո­լո­րը բո­լո­րի հա­մար ու­րա­խա­նում են, տխրում են, թև-­թի­կունք են։ Հե­տո խմբա­գրութ­յու­նում փսփսում էինք, թե նոր խմբա­գիր է գա­լու։ Ես լար­ված էի, մյուս­նե­րը՝ չէ, նույ­նիսկ եր­ջա­նիկ էին, նույ­նիսկ՝ Կոս­յա­նը… Դե, ո­րով­հետև աշ­խա­տել էին Կա­րի­նե Խո­դիկ­յա­նի հետ, ու նրանք չէին սխալ­վում։ Ե­կավ Խո­դիկ­յա­նը ու բո՜ւմ… նոր է­ներ­գիա, նոր ոգ­ևո­րութ­յուն… էլ նոր դի­զայն պա­հան­ջեց, էլ նոր հա­մա­կար­գիչ գնեց, նոր ա­թոռ-սե­ղան, ու ա­մե­նա­կարևո­րը՝ լսում էր մեզ, պա­հան­ջում էր մե­զա­նից թարմ խոսք, նոր ա­նե­լիք… ու այս է­ներ­գիան մեզ ա­վե­լի ոգևո­րեց։
Ն­կա­րագ­րել մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը «Գ­րա­կան թեր­թում» անհ­նար է, ո­րով­հետև առ­հա­սա­րակ դժվար է խո­սել ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մա­սին, ո­րով­հետև սե­րը, որ զգում ենք միմ­յանց նկատ­մամբ, պատ­մե­լի չէ։ Ու մեր վեց­հո­գա­նոց ըն­տա­նի­քը մեկս մյու­սով պինդ է, վստահ է, թի­կունք է՝ թե՛ աշ­խա­տան­քում, թե՛ յու­րա­քանչ­յու­րիս կյան­քում։ Վս­տահ եմ, մեր 90-ամ­յա թեր­թի կեն­սագ­րութ­յու­նը հա­րուստ ու ա­վան­դույ­թով լի է, վստահ եմ, որ իմ այս հրա­պար­կումն էլ մի նոր է­ջադ­րող ու մի հրա­շա­լի խմբագ­րա­կազմ 90-տա­րի անց կբա­ցեն, կկար­դան, կզար­մա­նան, կզգան մեր է­ներ­գիան, որ ա­մեն հա­մա­րում սի­րով ու հո­գա­տա­րութ­յամբ ներդ­րել ենք։ Ես այդ է­ներ­գիան զգա­ցել եմ, երբ մեր պա­հո­ցից հա­նել էինք «Գ­րա­կան թեր­թի» ա­ռա­ջին հա­մարն ու խու­նա­ցած, դեղ­նած է­ջե­րը թեր­թում էինք, ու շնոր­հա­կալ եմ բո­լոր նրանց, ով­քեր ի­րենց ջանքն են դրել Հա­յաս­տա­նի գլխա­վոր գրա­կան պար­բե­րա­կա­նի կա­յաց­ման, տպագր­ման, 2022 թվա­կան հասց­նե­լու գոր­ծում։ Դե՛, շնոր­հա­վո՜ր 90-ամ­յակդ «Գ­րա­կան թերթ» ջան։ Ով էլ լի­նի մե­զա­նից հե­տո, թող նույն­չափ սի­րի ու փայ­փա­յի քեզ, ու դու կլի­նե՛ս, կանց­նե՛ս բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րի մի­ջով, կտպագր­վես ու կվավերացնես գրա­կան կյան­քի ըն­թաց­քը քո է­ջե­րում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։