«­Րաֆ­ֆու ոտ­նա­հետ­քե­րով» գիր­քը՝ անգլերեն

Րաֆ­ֆու ոտ­նա­հետ­քե­րով

2017 թ. լույս տե­սավ Ա­լիս Հով­հան­նիս­յա­նի «­Րաֆ­ֆու ոտ­նա­հետ­քե­րով» գիր­քը, ո­րի գրութ­յունն սկզբնա­վոր­վել էր 2015 թ.-ից, երբ լրա­նում էր մեր հան­ճա­րի ծննդյան 135-ամ­յա­կը: Գր­քում ամ­փոփ­ված էս­սե­նե­րը, ո­րոն­ցով Րաֆ­ֆու կյան­քին ու ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը նոր՝ քսան­մե­կե­րորդ դա­րե­ցու հա­յաց­քով դի­տար­կե­լու փորձ էր ար­վում, պար­բե­րա­բար տպագր­վում էին «Գ­րա­կան թեր­թում»: Գիր­քը որ­պես նվի­րատ­վութ­յուն տա­րած­վեց աշ­խար­հի մի շարք հայ­կա­կան կենտ­րոն­նե­րում, գրա­դա­րան­նե­րում, ջերմ ըն­դու­նե­լութ­յուն գտավ գրա­կան և գի­տա­կան շրջան­նե­րում, դպրոց­նե­րում, բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում:
Այս տա­րի «­Սալ­մաս­տի ժա­ռան­գութ­յուն» միութ­յու­նը հրա­տա­րա­կեց գիրքն անգ­լե­րե­նով («­Տիգ­րան Մեծ» հրա­տա­րակ­չութ­յուն): Թարգ­մա­նութ­յունն ի­րա­կա­նաց­րել է Ար­մի­նե Թամ­րազ­յան-­Դա­վո­յա­նը: Խմ­բագ­րա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել է Նո­րա Բայ­րամ­յա­նը՝ Փի­թեր Քաո­ւիի խորհր­դատ­վութ­յամբ և Լաու­րա Ա­թո­յա­նի վերջ­նա­կան խմբագ­րում­նե­րով: Նոր գիր­քը նույն­պես նվի­րատ­վութ­յան կար­գով ա­ռաք­վե­լու է Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի, ԱՄՆ-ի, եվրո­պա­կան, ա­սիա­կան մի շարք գրա­դա­րան­ներ, հայ­կա­կան հոգ­ևոր, կրթա­կան կենտ­րոն­ներ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։