ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ / ­Վար­դան ԴԵՎՐԻԿՅԱՆ

­­Վար­դան ԴԵՎՐԻԿՅԱՆՎար­դան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան
գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն

«Գ­րա­կան թեր­թի» սույն թվա­կա­նի ապ­րի­լի 15-ի հա­մա­րում տպագր­ված Ա­զատ Ե­ղիա­զար­յա­նի «­Մի քա­նի խոսք Թու­ման­յա­նի եր­կե­րի լիա­կա­տար ժո­ղո­վա­ծո­ւի և­ առ­հա­սա­րակ ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յուն­նե­րի մա­սին» հոդ­վա­ծը, չնա­յած իր բազ­մա­խոս­տում վեր­նագ­րին, նվիր­ված էր Հով­հան­նես Թու­ման­յա­նի «Եր­կե­րի լիա­կա­տար ժո­ղո­վա­ծո­ւի» վե­րախմ­բագր­ված նոր վե­րահ­րա­տա­րա­կութ­յան երկ­րորդ հա­տո­րում տեղ գտած «Ան­բուն կկուն» ստեղ­ծա­գոր­ծութ­յան ըն­դա­մե­նը եր­կու ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րին:
Ա. Ե­ղիա­զար­յա­նի զայ­րույ­թը շար­ժած «մի քա­նի ցա­վա­լիո­րեն աչք ծա­կող փաս­տե­րը» ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րում բ.գ.դ., պրոֆ. Ս. Մու­րադ­յա­նի վկա­յա­կոչ­ված մի պար­բե­րութ­յան ի­րար փոխ­կա­պակց­ված հետև­յալ եր­կու մտքերն են. «­Թու­ման­յա­նի կեր­պա­վո­րած կեն­դա­նի­նե­րը հի­շեց­նում են ժա­մա­նա­կի քա­ղա­քա­կան դեմ­քե­րին. աղ­վե­սը՝ Լե­նի­նին, գայ­լը՝ Նի­կո­լայ ցա­րին և­ այլն: Ան­բուն կկուն հայ­րե­նազրկ­ված հայ ժո­ղո­վուրդն է, իսկ հան­ճա­րե­ղո­րեն մտած­ված դի­պա­շարն այ­լա­բա­նո­րեն ակ­նար­կում է ԽՍՀՄ կազ­մա­վո­րու­մը՝ երբ աղ­վե­սը խո­սում է ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մութ­յան մա­սին, կեն­դա­նի­նե­րը համ­բուր­վում են. և «մե­կի գլու­խը մնաց մե­կե­լի բե­րա­նում»:
Բեր­ված պար­բե­րութ­յու­նը նկա­տի ու­նե­նա­լով՝ Ա. Ե­ղիա­զար­յա­նը գրում է. «Ինչ հիմ­քեր կան այս­պի­սի ա­նա­ռար­կե­լի հայ­տա­րա­րութ­յուն ա­նե­լու հա­մար, որ­տե՞ղ են այն փաս­տե­րը, ո­րոնք գայ­լի մեջ ցու­ցա­դրում են Նի­կո­լայ ցա­րին, իսկ աղ­վե­սի մեջ այդ­քան հստակ մատ­նա­ցույց են ա­նում Լե­նի­նին: Չ­կան այդ­պի­սի փաս­տեր»:
Ս. Մու­րադ­յա­նի գրա­ծի հիմ­նա­վոր­վա­ծութ­յու­նը և­ ընդ­հան­րաց­վա­ծութ­յու­նը ցույց տա­լու հա­մար հար­կա­վոր է հե­տա­դարձ հա­յացք նե­տել «Ան­բուն կկո­ւի» հիմ­քում գտնվող «­Գայ­լի և­ աղ­վե­սի» պատ­մութ­յա­նը մինչև Թու­ման­յա­նի նո­րո­վի մեկ­նա­բա­նութ­յու­նը:
Հե­տա­զո­տող­նե­րը նշում են, որ այն բո­լոր ժա­մա­նակ­նե­րում կա­րո­ղա­ցել է, զար­մա­նա­լի ձևա­փո­խութ­յուն­նե­րի են­թարկ­վե­լով, հա­րա­զա­տո­րեն ար­տա­հայ­տել պատ­մա­կան տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի բուն էութ­յու­նը:
Այս պատ­մութ­յու­նը քրիս­տո­նեա­կան միջ­նա­դար է մտել առ­յու­ծի, ար­ջի և­ աղ­վե­սի մա­սին Ե­զո­պո­սի նշա­նա­վոր ա­ռա­կով՝ դառ­նա­լով միջ­նա­դար­յան Եվ­րո­պա­յի միա­պե­տա­կան երկր­նե­րի ֆեո­դա­լա­կան կա­ռուց­ված­քը ներ­կա­յաց­նող գրա­կան ման­րա­կեր­տը: Առ­յու­ծը մարմ­նա­վո­րում է կենտ­րո­նաց­ված միա­պե­տութ­յան ինք­նա­կա­լին, գայ­լը և­ ար­ջը՝ ֆեո­դա­լա­կան իշ­խա­նութ­յու­նը, իսկ աղ­վե­սը՝ ֆեո­դա­լիզ­մի ըն­դեր­քում ձևա­վոր­վող նոր խա­վին:
Աղ­վե­սի և գայ­լի պատ­մութ­յու­նը ա­ռա­վել կեն­սու­նակ է դառ­նում հա­սա­րա­կա­կան մեծ հե­ղա­բե­կում­նե­րի ժա­մա­նակ: Պա­տա­հա­կան չէ, որ այն Եվ­րո­պա­յում սկսում է մեծ տա­րա­ծում գտնել 12-13-րդ դա­րե­րում՝ Վե­րած­նութ­յան շրջա­նում:
Աղ­վե­սի պատ­մութ­յան վե­րած­նուն­դը եվ­րո­պա­կան նոր գրա­կա­նութ­յան մեջ կապ­վում է Գ­յո­թեի «­Ռեյ­նե­կե աղ­վե­սը» չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յան հետ: Գ­յո­թեն այն գրել է ֆրան­սիա­կան մեծ հե­ղա­փո­խութ­յան ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յան ներ­քո, 1794 թվա­կա­նին:
Եվ­րո­պա­կան միջ­նա­դա­րից մինչև Թու­ման­յան, աղ­վե­սի կեր­պա­րը սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան պայ­քա­րի ո­րո­շա­կի մի թույլ գիծ ու­նի:
Թու­ման­յա­նի «­Չա­րի վեր­ջից» դեպ «Ան­բուն կկուն» կտրուկ շրջա­դար­ձը մե­ծա­պես ան­հաս­կա­նա­լի և չ­պատ­ճա­ռա­բան­ված կմնա, ե­թե մենք նկա­տի չու­նե­նանք Ս. Մու­րադ­յա­նի հիշ­յալ մեկ­նա­բա­նութ­յու­նը: Չենք կա­րող բա­ցատ­րել ոչ միայն Թու­ման­յա­նի «­Չա­րի վեր­ջի» հետ կապ­ված աշ­խար­հա­յաց­քա­յին փո­փո­խութ­յու­նը, այլև սյու­ժեի, թող ներ­վի ա­սել, թե­մա­տիկ և կա­ռուց­ված­քա­յին ձևա­խե­ղու­մը՝ աղ­վե­սին գայ­լով փո­խա­րի­նե­լով: Որ­քան էլ որ անտ­րա­մա­բա­նա­կան կա­րող է հնչել, սա­կայն պետք է ա­սել, որ Թու­ման­յա­նը, վե­րա­փո­խե­լով ա­վան­դա­կան պատ­մութ­յու­նը, ա­վե­լի հա­րա­զա­տո­րեն է ներ­կա­յաց­րել «­Գայ­լի և­ աղ­վե­սի» պատ­մութ­յու­նը. գայ­լի՝ որ­պես դա­ժան բռնա­պե­տի և­ աղ­վե­սի՝ որ­պես ժո­ղովր­դի շա­հե­րի պաշտ­պան ներ­կա­յա­ցող նոր և­ ա­վե­լի վատ բռնա­կա­լի ծնուն­դը, ով տար­բեր փո­խա­կեր­պում­նե­րով Քաջ Նա­զա­րի նման հան­դես է գա­լիս պատ­մա­կան միան­գա­մայն տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում: Թռ­չու­նի ձա­գե­րին խժռող աղ­վե­սին Թու­ման­յա­նը գայլ է դարձ­րել և չի հանձ­նել շան դա­տաս­տա­նին, որ­պես­զի ստեղ­ծի գայլ-աղ­վես, ըստ այդմ և՝ հին ցար ու նոր բռնա­կալ հա­կադ­րութ­յու­նը:
Լե­նին-աղ­վես զու­գա­հե­ռի բնո­րոշ օ­րի­նակ­նե­րից է այն դրվա­գը, ուր աղ­վե­սը «բարձ­րա­նում է ի­շի մեջ­քին ու բռնում կող­քի լապ­տե­րի սյու­նից», ա­պա շա­րադ­րում է իր նշա­նա­վոր դրույթ­նե­րը: Ի­րա­վի­ճա­կա­յին ընդ­հան­րութ­յու­նը և հայտն­ված մտքե­րը հստա­կո­րեն հու­շում են, որ այս­տեղ ակ­նարկ­ված է Լե­նի­նի ել­նե­լը զրա­հա­մե­քե­նա­յի վրա և «Ապ­րիլ­յան թե­զիս­նե­րը» ներ­կա­յաց­նե­լը:
«Ան­բուն կկո­ւի» մեջ գայ­լը հստա­կո­րեն ներ­կա­յաց­վում է որ­պես երկ­րի տի­րա­կալ, իսկ կկուն և մ­յուս կեն­դա­նի­նե­րը և թռ­չուն­նե­րը՝ նրա հպա­տակ­ներ, այ­նինչ «­Չա­րի վեր­ջում» նման մեկ­նա­բա­նութ­յուն չկա:
Գայ­լը աղ­վե­սին՝ որ­պես իր հպա­տա­կի, ան­վա­նում է «լիրբ ապս­տամբ»: «­Չա­րի վեր­ջում» ագ­ռա­վը որ­պես սա­նա­մայր խղճում է կկվին: «Ան­բուն կկո­ւի» մեջ աղ­վե­սը ոչ թե խղճում է կկո­ւին, այլ գայ­լի դեմ պայ­քա­րի և­ իշ­խա­նութ­յան գա­լու հա­մար օգ­նում է կկո­ւին որ­պես գայ­լի զո­հի:
Միա­ժա­մա­նակ անհ­րա­ժեշտ է նշել, որ ռուս ի­րա­կա­նութ­յան մեջ ևս Լե­նի­նը «лиса-лысый» բա­ռա­խա­ղով ևս հա­մե­մատ­վել է աղ­վե­սի հետ, ո­րին նպաս­տել է նաև հետև­յալ հան­գա­ման­քը: Նի­կո­լայ Երկ­րոր­դը փար­թամ մա­զեր է ու­նե­ցել և ս­տեղծ­վել է հա­կադ­րութ­յուն Լե­նի­նի հետ որ­պես «Николай II-волосатый, Ленин-лысый».
Ի դեպ, Լեռ Կամ­սա­րը «­Կար­միր օ­րեր» օ­րա­գրութ­յան մեջ գրում է. «­Լե­նի­նը իր գրքե­րը մի կողմ թո­ղած ուղ­ղա­կի խա­բեց բան­վո­րին ու գյու­ղա­ցուն: Խոս­տա­ցավ վերջ տալ պա­տե­րազ­մին, դրա­նով զին­վո­րին խա­բեց: Հե­տա­գա­յում ո՛չ զին­վո­րը խա­ղա­ղութ­յուն ստա­ցավ, ո՛չ գյու­ղա­ցին՝ հող: Զին­վո­րը կանչ­վեց եր­կա­րատև եղ­բայ­րաս­պան պա­տե­րազ­մի, իսկ գյու­ղա­ցուն ոչ միայն հող չտրվեց, այլև իր ու­նե­ցածն էլ ձեռ­քից խլվեց և կոլ­խոզ քշվեց՝ ձրի աշ­խա­տե­լու»:
Կամ­սա­րը որ­պես ընդ­հան­րա­ցում գրում է. «Ա­յո՛, Լե­նի­նը հա­մաշ­խար­հա­յին աղ­վես է, նրան պա­կա­սում է միայն փա­ռա­հեղ հա­մաշ­խար­հա­յին… պոչ»:
Հան­րա­հայտ է, որ Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նը և­ անդր­կով­կաս­յան մյուս եր­կու հան­րա­պե­տութ­յուն­նե­րը մինչև ԽՍՀՄ-ի կազ­մա­վո­րու­մը, դեռևս 1921 թ., ղե­կա­վար­վում էին Մոսկ­վա­յի կող­մից, և 1922 թ. դեկ­տեմ­բե­րի 30-ին ոչ թե ստեղծ­վում է Միու­թե­նա­կան պե­տութ­յու­նը, այլ վա­վե­րաց­վում է մինչ այդ տե­ղի ու­նե­ցած ի­րո­ղութ­յու­նը: Այն­պես որ, ճիշտ չէ բա­ռե­րից կառ­չել և­ ա­սել, թե 1922 թ. ամ­ռա­նը Թու­ման­յա­նը չէր կա­րող ի­մա­նալ դեկ­տեմ­բե­րին կազմ­վե­լիք ԽՍՀՄ-ի մա­սին, ա­ռա­վել ևս, որ Թու­ման­յա­նի խո­րա­թա­փանց հա­յաց­քը, ինչ­պես եր­ևում է «Ան­բուն կկո­ւից», ընդգր­կել է մինչև 1937 թվա­կա­նը:
Վեր­ջում ա­սենք, որ Ա. Ե­ղիա­զար­յա­նը այս հոդ­վա­ծում քա­նիցս գրում է գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի կող­մից հայ դա­սա­կան­նե­րի եր­կե­րի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յուն­նե­րում տեղ գտած թե­րութ­յուն­նե­րի մա­սին, սա­կայն «Ան­բուն կկո­ւի» հիշ­յալ եր­կու մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րից դուրս ո­չինչ չի հի­շում:
Պա­րոն Ե­ղիա­զար­յա­նին թա­խան­ձա­գին խնդրում ենք, որ ե­թե բու­թի և ս­տո­րա­կե­տի հնա­րա­վոր շփո­թութ­յուն­նե­րից դուրս որ­ևէ այլ անճշ­տութ­յուն նկա­տի, իս­կույն մեզ ա­սի այդ մա­սին, որ­պես­զի դրանք սի­րով հաշ­վի առ­նենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։