ԼԵՈՆ ԲԼՈՒԱ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂԸ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿՈԼՈՒՄԲՈՍՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԱԳԱ ԵՐԱՆԵԼԻԱՑՈՒՄԸ (­Խո­հագ­րութ­յուն)

­­ԼԵՈՆ ԲԼՈՒԱՅու­րա­քանչ­յուր թարգ­մա­նիչ, ո՛ր լեզ­վից ու­զում է թարգ­մա­նի, ո՛ւմ ու­զում է թարգ­մա­նի, ազ­գա­յին գրա­կա­նութ­յունն է հարս­տաց­նում: ­­Միշտ էլ խանդ եմ զգացել, որ ­­Լեոն Բ­լո­ւա­յի նման   ֆրան­սիա­ցի խո­շո­րա­գույն արձակագիրը, բա­նաս­տեղ­ծը, խո­հա­գի­րը (1846-1917 թթ.) հայտ­նի չէ հայ ըն­թեր­ցո­ղին (հա­վա­նա­բար թարգ­մա­նա­կան բար­դութ­յան պատ­ճա­ռով), ում մա­սին ­Նի­կո­լայ ­Բերդ­յա­ևը գրել է. «­Նա ող­բեր­գա­կան ի­րա­պաշտ է, մար­գա­րե է՝ չա­րա­կա­մի դի­մա­կի ներ­քո… ­Լեզ­վի ու­ժով, յու­րա­հատ­կութ­յամբ, սրութ­յամբ, կրքո­տութ­յամբ, բնո­րոշ­ման դի­պու­կութ­յամբ բա­ցա­ռիկ, անկրկ­նե­լի գրող է»:
­Հի­րա­վի, գրա­կան վա­վե­րա­կան ար­ժեք­ներն ան­կորն­չե­լի են:
ԹԱՐԳՄԱՆԻՉ

 

…Այն ա­մե­նից, ինչ ժա­մա­նակն ան­հե­տաց­նում կամ նշա­վա­կում է, ո­չինչ ա­վե­լի հեղ­հե­ղուկ ու վա­ղան­ցիկ չէ, որ­քան զար­ման­քը: ­Չորս դա­րե­րի հե­ռա­վո­րութ­յու­նից ո՞ր բա­նաս­տեղ­ծի եր­ևա­կա­յութ­յունն ի վի­ճա­կի կլի­նի նկա­րագ­րել ­Բա­րե­փո­խութ­յան (1) մռու­թով դեռևս չա­րա­տա­վոր­ված քրիս­տո­նեա­կան ա­վան­դա­կան հան­րութ­յան ան­նա­խա­դեպ ապ­շա­հա­րութ­յու­նը մինչ այդ ան­հայտ աշ­խար­հա­մա­սի հայտ­նա­գործ­ման կա­պակ­ցութ­յամբ՝ աշ­խար­հա­մաս, ո­րի մա­սին Ք­րիս­տոսն ու իր Ա­ռաք­յալ­նե­րը ո­չինչ չէին կան­խա­տե­սել: ­Տասն­հին­գե­րորդ դա­րի՝ ­Բա­բե­լո­նի նմա­նութ­յամբ կա­յա­ցած, ­Բարձր­յա­լին ան­մատ­չե­լի հան­րութ­յու­նը, որ ընկղմ­ված էր մի­լիո­նա­վոր նա­հա­տակ­նե­րի ար­յամբ ե­ռեփ­վող, Աստ­վա­ծա­բա­նութ­յան ու Ա­վան­դա­պաշ­տութ­յան կրկնա­կի՝ ա­նան­ցա­նե­լի բեր­դա­պարս­պով պար­փակ­ված ա­ռեղծ­վա­ծա­յին մի վի­հում, պետք է որ խառ­նա­հա­խուռն ա­նակն­կա­լի ե­կած լի­ներ սույն ցնցող հայտ­նութ­յամբ, հայտ­նութ­յուն, ո­րի նա­խա­դե­պը միամ­տութ­յուն կլի­նի ո­րո­նել մարդ­կա­յին պատ­մութ­յու­նում:
­Ժա­մա­նա­կի մտա­վո­րա­կա­նութ­յան ընտ­րա­նին ըստ եր­ևույ­թին վա­խե­նում էր, որ Ե­կե­ղե­ցին իր ե­ռա­ճ­յուղ պսա­կա­զար­դով ու ան­խախ­տե­լիութ­յան խոս­տում­նե­րով, ինք­նի­րեն կփլուզ­վի: Ք­րիս­տա­փոր ­Կո­լում­բո­սի ա­ռա­քե­լութ­յան հայտ­նութ­յու­նը բազ­մա­թիվ հիմ­նա­րար ա­ռում­նե­րով նսե­մաց­նում էր այն մեկ­նութ­յան քա­րա­ցած ու սխո­լաս­տիկ բռնամ­տութ­յու­նը, ո­րով ­Սուրբ Գր­քի գրութ­յուն­նե­րը կաշ­կան­դում էին Աստ­վա­ծա­յին ­Միտ­քը: ­Կա­թո­լի­կա­կան գի­տութ­յու­նը, ո­րը կարծ­րա­ցած էր իր իսկ Ուս­մուն­քի ի­մա­ցա­բա­նութ­յամբ ու խրա­տա­բա­նութ­յամբ, ի վեր­ջո կա­րո­ղա­ցավ սրբա­զա­տել Ա­վան­դութ­յու­նը՝ այն հիմ­նաշր­ջեց աստ­վա­ծա­յին եր­ևույթ­նե­րի հա­յե­ցո­ղա­կա­նութ­յու­նից՝ ա­մեն ինչ քա­ղա­քա­կան հի­մուն­քի ու բնա­կան ի­րա­կա­նութ­յան հի­մուն­քի պար­տադ­րան­քով բա­ցատ­րե­լու հա­մար:
­Սույն ան­հա­վակ­նոտ ու ան­կողմ­նա­կալ գի­տութ­յու­նը ճնշում էր մարդ­կա­յին էութ­յունն ու Աստ­վա­ծա­յին Ի­մաստ­նութ­յան հան­դեպ հան­դես էր գա­լիս իբրև Օվ­կիա­նի ա­խո­յան, որ­պես­զի այդ Ի­մաստ­նութ­յունն «ա­վե­լի հե­ռու չգնա» ու «ճո­ռո­մա­բա­նութ­յան ա­լիք­նե­րի» հետ­ևա­բա­նութ­յան գրա­նի­տին բախ­վե­լով՝ չփշրվի:
­Հայտ­նա­գոր­ծութ­յան ու ­Բա­ցա­հայտ­ման անս­պա­սե­լի լու­րը մի հա­սա­րա­կութ­յու­նում, որ վերջ­նա­կա­նա­պես հա­մոզ­ված էր աստ­վա­ծա­յին բո­լոր հայտ­նութ­յուն­նե­րի սպառ­ված լի­նե­լուն, ան­կաս­կած, մեծ թվով ինք­նա­բավ մտայ­նութ­յուն­նե­րի հա­մար ա­հա­վոր փոր­ձութ­յուն դար­ձավ…
­Հարկ է նշել սա­կայն, որ մարդ­կա­յին միտ­քը ճշմար­տութ­յան բնույթն ըն­կա­լե­լու զար­մա­նա­լիո­րեն սահ­մա­նա­փակ կա­րո­ղութ­յամբ հա­զիվ թե ի վի­ճա­կի լի­ներ ըմբռ­նե­լու նո­րույ­թը: ­Սա մարդ­կա­յին հան­րութ­յան առն­վազն կե­սի ա­ռեղծ­վածն է, որն ա­վե­լի քան հինգ հա­զար տա­րի բա­ցա­ռել էր իր մաս­նակ­ցութ­յու­նը ­Հին աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րի մտա­վոր կյան­քին: Ն­ման պարզ ի­րո­ղութ­յու­նը վհա­տեց­նում է մտա­ծո­ղութ­յու­նը:
Ա­նան­վա­նե­լի, ա­ներ­ևա­կա­յե­լի ի՜նչ ո­ճիր պի­տի ար­ժա­նա­նար ոչ թե մի ժո­ղովր­դի, այլ հար­յու­րա­վոր ազ­գութ­յուն­նե­րի եր­կա­րատև, տան­ջա­լի քա­վութ­յա­նը, որ­պես­զի մի մա­սի հա­մար դեռևս շա­րու­նակ­վեր: Այս ի՞նչ եմ ա­սում: ­Մեծ մա­սը չնկա­տեց ար­շա­լույ­սի ճա­ռա­գումն, ու այդ թշվառ խառ­նամ­բո­խին ար­ևել­յան քա­ղա­քակր­թութ­յան լույ­սը Ատ­լանտ­յա­նի ա­լիք­նե­րի վրա­յով մո­տե­ցող ար­յան հեղ­ման, հրկիզ­ման բռնկման ազ­դակ թվաց: ­Մինչ­դեռ երկ­րա­յին՝ մինչ այդ ան­հայտ կի­սա­գուն­դը, որն այն­քան նման էր ա­ռեղծ­վա­ծա­յին՝ պար­բե­րա­բար ան­տե­սա­նե­լի կի­սա­լուս­նին, ար­դեն եր­կու մի­լիոն օր մնա­ցած աշ­խար­հի հետ պտտվում էր տիե­զեր­քում: Ի­զուր էր ­Հայտ­նութ­յան աշ­տա­նա­կը Ար­ևել­քից Արև­մուտք տե­ղա­շարժ­վում: Աբ­րա­հա­մից, որ գա­լիք Փրկ­չի ոտ­քե­րի տակ մեկն­վել էր որ­պես մարդ­կա­յին սրտե­րից ճա­ռա­գող հրա­շա­փառ ու­ղի, քսա­ներ­կու դար շա­րու­նակ հե­տա­գա բո­լոր աստ­ղու­ղի­նե­րից, ­Հի­սու­սից՝ ­Մա­հը հաղ­թո­ղից, ­Մու­համ­մե­դից՝ Բ­յու­զան­դիա­յին հաղ­թո­ղից ի վեր բազ­մա­թիվ՝ խա­վա­րա­միտ կամ պայ­ծա­ռա­միտ սե­րունդ­ներ ո­ղո­ղել էին հողն ի­րենց ար­ցուն­քով, քրտին­քով ու ար­յամբ: Հ­զոր քա­ղա­քակր­թութ­յուն­ներ էին ի­րենց ազ­դե­ցութ­յու­նը տա­րա­ծել մարդ­կա­յին մտքի ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում: Ի­մաստ­նութ­յան հրա­շա­գոր­ծութ­յունն սպա­ռել էր իր բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: ­Սուր­բե­րը, ­Նա­հա­տակ­նե­րը, ան­գամ Ա­ռաք­յալ­նե­րը, ո­րոնց Փր­կիչն ա­վան­դել էր իր ա­նու­նից ու­սու­ցա­նել բո­լոր ազ­գե­րին, ի­րենց գոր­ծու­նեութ­յու­նը սահ­մա­նա­փա­կել էին երկ­րագն­դի միայն մի կե­սում՝ մյուս կե­սը թող­նե­լով Փր­կութ­յան բա­ցար­ձակ ան­գի­տութ­յու­նում: ­Տաս­ներ­կու­սից ա­մե­նա­հան­դուգն ու ան­խոն­ջը՝ ­Թով­մաս ­Դի­դի­մը (2), ով ըստ Աստ­ծո գանձն ու աշ­խար­հի լույ­սը հա­մար­վող ­Սուրբ Բ­րի­ջի­դի (3), ­Տի­րոջ Որ­դու ­Հա­րութ­յան Վ­կան լի­նե­լու ա­ռաձ­նաշ­նոր­հումն էր ու­նե­ցել, իր ճա­նա­պար­հի մյուս փո­շի­նե­րի հետ ետ­ևում թող­նե­լով Ա­լեք­սանդր ­Մե­ծին, այն­քան ա­ռա­ջա­ցավ, որ ծայր Ար­ևելք հա­սավ: Այն­տեղ, մահ­վա­նից ա­ռաջ, թերևս կան­խալ­սե­լով լքված հո­գի­նե­րի համր ու հե­ռա­վոր ա­ղա­ղա­կը, ա­ռաք­յա­լի իր ձեռ­քե­րը տա­րա­ծեց ­Խա­ղա­ղա­կա­նի ա­նընդգր­կե­լիութ­յան՝ այն խա­խուտ ու խա­բու­սիկ ար­գե­լա­պատ­նե­շի վրա, որն ար­հա­մար­հում, հեգ­նում էր իր մղու­մը…
Աստ­վա­ծա­յին ու մարդ­կա­յին ո­չինչ չէր կա­րո­ղա­ցել հա­կադր­վել ան­բա­ցատ­րե­լիո­րեն դա­տա­պարտ­ված այս ցե­ղախմ­բե­րի խա­վա­րամ­տութ­յա­նը:

***
­Փոր­ձենք պատ­կե­րաց­նել մոտ չորս հա­զար մղոն՝ մի բևե­ռից մյու­սը ձգվող ա­մե­րիկ­յան ան­սահ­ման՝ ա­մեն ի­մաս­տով ան­չա­փե­լի աշ­խար­հա­մա­սը, ո­րի սոսկ ա­փա­մեր­ձը նվա­ճե­լու հա­մար բազ­մա­թիվ Հ­ռոմ­ներ անհրա­ժեշտ պի­տի լի­նեին, որն այ­նու­հետև ե­րեք հար­յուր ինն­սուն տա­րի գի­տա­կան ա­մե­նա­հան­դուգն ար­շա­վա­խմբե­րը լիո­վին ներ­կա­յաց­նել պի­տի  չկա­րո­ղա­նա­յին:
­Ժո­ղո­վուրդ­նե­րի այս ան­վեր­ջա­նա­լի շղթա­յի ա­ռան­ձին օ­ղակ­ներն օ­տար էին ի­րար, տար­բեր էին լեզ­վա­խո­սութ­յամբ, բար­քե­րով ու շրջա­կա օ­դե­ղա­նա­կով, տա­րան­ջատ­ված էին ժա­ռան­գա­կան ա­տե­լութ­յամբ ու կրո­նով, ո­րի ա­հա­վոր դա­ժա­նութ­յու­նը նրանց միակ ընդ­հան­րութ­յունն էր: ­Հայտ­նա­գործ­ման պա­հին դա էր միայն ­Չա­րի Ո­գու բա­ցա­ռիկ ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը:
Ինչ խոսք, մնա­ցած աշ­խար­հը պատ­կա­նում էր սույն ինք­նա­կա­լին՝ այն­պես, ինչ­պես ա­սա­ցի քիչ ա­ռաջ: ­Բայց այս­տեղ նա բա­ցար­ձակ տեր ու տի­րա­կան էր, օ­րենս­դիր, հայր և Աստ­ված: Փրկ­չից ու Ա­վե­տա­րա­նից վախ չէր կա­րող լի­նել: ­Հի­սուս Ք­րիս­տո­սի ար­յու­նը դեռևս չէր ան­ցել Օվ­կիա­նո­սը: Իս­կա­կան Աստ­վա­ծը, թվում էր, հրա­ժար­վել էր այս դժբախտ աշ­խար­հա­մա­սի նկատ­մամբ ու­նե­ցած գե­րիշ­խա­նութ­յու­նից՝ այն­քան դա­րեր էր ա­նօգ­նա­կան թո­ղել, որ­քան տևում են մար­դուն ծե­րութ­յան հասց­նող տա­րի­նե­րը:
«­Դուք սա­տա­նա­յի ծնունդ եք»՝ ա­սում էր ­Հի­սուս Ք­րիս­տո­սը հրեա­նե­րին, ո­րոնք հպար­տա­նում էին, որ Աստ­ծո զա­վակ­ներն են: Ն­ման պնդու­մը, ո­րը միա­ժա­մա­նակ թե՛ խորհր­դա­վոր և ­թե՛ ակն­հայ­տո­րեն ա­հա­վոր էր, այն­պի­սի ­Շուր­թե­րից էր հնչում, որ չէր կա­րող միայն մի՝ թա­փա­ռա­կան ու անհ­նա­զանդ ժո­ղովր­դի վե­րա­բեր­վել: Պն­դումն անց­նում էր խորհր­դան­շա­կան ­Ցե­ղի մի­ջով ու ծա­վալ­վե­լով, հաս­նում պար­տա­զանց մարդ­կա­յին բո­լոր ցե­ղե­րին ու ըն­տա­նիք­նե­րին՝ ընդ­հուպ մինչև ժա­մա­նա­կի ու տա­րա­ծութ­յան ա­մե­նա­վեր­ջին հանգր­վան­նե­րը: ­Բայց նույն դա­տավ­ճի­ռը որ­քան ա­վե­լի ի­րա­կան, ա­հա­վոր ու խորհր­դան­շա­կան կդառ­նա, ե­թե նկա­տի ու­նե­նանք ­Տի­րոջ դի­մագ­ծով այս խառ­նամ­բո­խի հա­մընդ­հա­նուր լքու­մը, բա­ցա­հայտ վտա­րու­մը, ո­րոնց, թվում էր, կեն­դա­նի Աստ­վա­ծը մե­կընդ­միշտ հե­ռաց­րել էր ի­րե­նից՝ խառ­նամ­բոխ, ո­րը նման չէր ­Գա­ռան վկա­նե­րի բազ­մութ­յա­նը, և­ ո­րոնց մա­սին ­Տե­րը ­Հայտ­նութ­յու­նում հի­շա­տա­կում է սոսկ թվար­կե­լու անհ­նա­րի­նութ­յան ա­ռու­մով:
­Մի մեծ ի­մաս­տա­սեր ա­սել է, որ ան­տիկ Ստր­կութ­յու­նը ­Վե­հանձ­նութ­յա­նը ստո­րա­դաս­ված նե­րու­նակ քրիս­տո­նեութ­յուն էր: Ան­շուշտ, Ա­վե­տա­րա­նի տա­րած­մա­նը նա­խորդ ստրկութ­յան քա­ռա­սուն դա­րե­րը պետք է ծանր նստվածք թո­ղած լի­նեին մարդ­կա­յին հո­գի­նե­րում, չնա­յած հե­թա­նո­սութ­յան խա­վա­րը, որ­քան էլ թանձր լի­ներ, բա­ցար­ձակ խա­վար չէր: Ե­դե­մա­կան ­Հայտ­նութ­յուն­նե­րը բա­նա­կա­նութ­յան ճե­նա­կա­վում ան­հա­մե­մատ խո­րունկ հետք են թո­ղել: ­Հին ­Պատ­մա­բան­նե­րը, ­Հան­գեր­գակ­նե­րը, ան­տիկ Ող­բեր­գակ­նե­րը հա­մակ­ված էին աստ­վա­ծա­յին գեր­բնա­կա­նութ­յամբ ու մար­գա­րեա­կա­նութ­յամբ: Եր­բեմն-եր­բեմն միայն շեն­շող ճա­ռա­գայթ­ներ էին ճեղ­քում այդ քաոսն ու տա­րօ­րի­նակ, խորհր­դան­շա­կան շո­ղե­րով լու­սա­վո­րում պատ­րանք­ներն ու խո­րան­նե­րը: Շ­ռայլ խոս­տու­մը ճա­նա­պար­հոր­դում էր աշ­խար­հում՝ ա­կա­մա ա­պաշ­խա­րող պա­տե­հա­պաշտ­նե­րի մի­ջա­վայ­րում ու տա­րեց­տա­րի որ­պես մար­գա­րեա­կան ­Ձայ­նե­րի ժխո­րի հե­ռա­վոր ար­ձա­գանք ձևա­վոր­վում: ­Հա­վակ­նոտ ու դա­ժան օ­րենք­ներն ի­րենց հեր­թին ներ­թա­փան­ցում էին որ­պես մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան ա­ղոտ զգա­ցո­ղութ­յուն: Ան­շուշտ, ­Նե­ռը հաղ­թա­նա­կում էր, սա­կայն հաղ­թա­նա­կում էր տվայ­տան­քով ու սարս­ռում իր ստրուկ­նե­րի ա­ռաջ…
Ա­մե­րի­կա­յում նման ո­չինչ տե­ղի չէր ու­նե­ցել: Ինչ­պես գե­հե­նում, մշու­շը հա­մա­տա­րած, հաղ­թա­նա­կը կա­տար­յալ էր ե­ղել: Ի­մաս­տութ­յան գրքում մի բա­ցար­ձա­կա­պես ան­հե­թեթ պար­բե­րութ­յուն կա, որ­տեղ մար­գա­րեն պատ­մում է զար­մա­նա­լիո­րեն կույր Ե­գիպ­տո­սի՝ տագ­նա­պա­հա­րույց, իր էութ­յամբ կռա­պաշտ տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին. «Ն­րանք բո­լորն էլ միա­վոր­ված էին խա­վա­րի նույն շղթա­յով ու ընկղմ­ված էին մշտնջե­նա­կան խա­վա­րում… Չ­կար այն­պի­սի զո­րեղ կրակ, որ լույս տար, աստ­ղե­րի ա­ղոտ ցոլ­քերն ի վի­ճա­կի չէին նրանց լու­սա­վո­րել… ­Մինչ­դեռ մնա­ցած աշ­խար­հը ո­ղող­ված էր շլա­ցու­ցիչ լույ­սով և­ ա­նար­գել ա­նում էր իր գոր­ծը… Ն­րանք էին միայն այդ ճնշող խա­վա­րի ծան­րութ­յան ներ­քո…»:
­Միայն նրանք՝ ի՜նչ ա­հա­վոր ճա­կա­տա­գիր… ո՞ր տի­րա­կա­լը կա­րող էր փո­խա­րի­նել Աստ­ծուն. որ­պես հա­մընդ­հա­նուր աստ­վա­ծա­բա­նութ­յուն՝ խա­վա­րա­մտութ­յան մի շղթա ու որ­պես հա­մընդ­հա­նուր օ­րենս­դ­րա­կա­նութ­յուն՝ գե­րա­գույն, մշտնջե­նա­կան տագ­նապ: Հ­յու­սի­սից հա­րավ հնդկա­ցիա­կան մի ամ­բողջ կյանք կա­րե­լի էր քայ­լել, չորս հա­զար մղոն անց­նել ու չհան­դի­պել ­Հույ­սին: Այդ հիաս­քանչ բնութ­յու­նը հմա­յել էր կոն­կիս­տա­դոր­նե­րին (4), այն աս­տի­ճա­նի, որ մի պահ Ք­րիս­տա­փոր ­Կո­լում­բո­սին մտա­ծել էր տվել, թե սար­սա­փազ­դու ­Քե­րով­բեն իր հրե սու­սե­րով այլևս ու­ղի չի հար­թում, Ք­րիս­տո­սի որ­դի­նե­րը վեր­ջա­պես հայտ­նա­գոր­ծե­լու են կո­րուս­յալ Դ­րախ­տը՝ նոր եկ­վոր­նե­րը միայն բնութ­յունն էին ըն­կա­լում:
­Հուդ­զո­նի ծո­վա­ծո­ցից ընդ­հուպ ­Մեք­սի­կա­կան ծո­վա­խոր­շը կա­նա­չութ­յան ան­սահ­ման ա­ղո­թա­տան նման ձգվող ան­ծայ­րա­ծիր հյու­սի­սա­յին ան­տառ­նե­րում, ­Ժայ­ռոտ լեռ­նե­րի վայ­րի վե­հութ­յու­նում կամ Ան­դե­րի հմա­յիչ զա­ռի­թա­փե­րին, ա­պա Ա­մա­զոն­նե­րի ա­փեզ­րե­րին ու Ան­տիլ­յան ծո­վի գե­ղեց­կա­գույն կղզի­նե­րում՝ ­Լույ­սի ա­ներ­ևա­կա­յե­լի վետ­վե­տում­նե­րում Ա­մե­նա­բարձր­յա­լի նմա­նութ­յամբ ան­թիվ, ան­հա­մար էակ­ներ գա­լար­վում էին մարդ­կա­յին զո­հե­րի ար­յան ճա­պա­ղի­քում, հո­գի էին տա­լիս բռնաս­պա­նութ­յան ճի­րան­նե­րում՝ այն անն­ման լա­զու­րե երկ­նա­կա­մա­րի ներ­քո, ո­րը նրանց թշվառ հո­գի­նե­րին աստ­վա­ծա­յին ոչ մի փառ­քի մա­սին չէր պատ­մում… Օ՜, ար­դա­րա­դատ Աստ­ված՝ չորս հա­զար տա­րի նման դժոխ­քում (5):
Աստ­վա­ծա­բան­ներն ու­սու­ցա­նում են, որ մի այլ դժոխ­քում ­Տի­րոջ զրկան­քի տան­ջան­քը ան­հա­մե­մատ գե­րա­զան­ցում է մյուս բո­լոր տան­ջանք­ներն, ու Ե­կե­ղե­ցու ա­մե­նաեր­ևե­լի ­Հայ­րե­րից մե­կը հա­վաս­տում է, որ մար­դու հո­գին «բնա­կա­նա­բար քրիս­տո­նեա­կան է»: Ու­րեմն այս դժբախտ­ներն ի­րենց բա­րո­յա­կան կու­րութ­յան ա­մե­նա­խոր­քե­րում այն ոմն տի­րա­կա­լի կան­խազ­գա­ցումն ու­նեին, ո­րը բա­ցար­ձա­կա­պես ան­հրա­ժեշտ էր ու բա­ցար­ձա­կա­պես ան­հա­սա­նե­լի էր: Ուս­տի՝ ո՞վ կհանդգներ ո­րո­շա­կիաց­նել եր­կու վի­հե­րի ի­րա­րից բա­ժա­նող ճշգրիտ սահ­ման­նե­րը, քա­նի որ թե՛ մե­կը, թե՛ մյու­սը կա­րող էին կոչ­վել «մահ­վան շու­քով պա­տած թշվա­ռութ­յան ու խա­վա­րի տա­րածք, որ­տեղ գո­յութ­յուն չու­ներ ոչ մի կա­նո­նա­կարգ ու ոչ մի քա­վութ­յուն, որ­տեղ առ­կա էր մի­միայն հա­վեր­ժա­կան սար­սա­փը» (6):
­Մի օր, վեր­ջա­պես, ­Տե­րը կան­չեց մե­կին, ում ­Ժան էր կո­չում, որ ուղ­ևո­րութ­յան նա­խա­պատ­րաստ­վի, ու նրան ո­րոշ ժա­մա­նա­կով իր կա­րո­ղութ­յու­նը շնոր­հեց, որ­պես­զի նա մե­կընդ­միշտ վերջ դնի, այս­պես կոչ­ված, ցա­վա­տանջ հա­վեր­ժութ­յա­նը, ո­րը Աստ­ծո կա­պի­կը հոր­ջորջ­վող ­Սա­տա­նան փոր­ձել էր յու­րո­վի կապ­կել իր իսկ տի­րութ­յան պղծման խար­դա­վան­քում:
Այս մար­դը, ում կար­ծես թե Ե­սա­յին նկա­տի էր ու­նե­նում ա­մեն ան­գամ, երբ խո­սում էր հե­ռա­վոր կղզի­նե­րի ու ծայր աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին, Ք­րիս­տա­փոր ­Կո­լում­բոսն է՝ «ա­մե­նա­մեղ­մա­բա­րո ան­ձը», ինչ­պես ­Սուրբ ­Հո­գին է կո­չում ­Մով­սե­սին: ­Բարձ­րաս­տի­ճան ծո­վա­կա­լի  տիտ­ղո­սը, ո­րի հա­մար այն­քան դա­տա­փետ­վել էր ամ­բողջ կյան­քում, այլևս ի­մաստ չու­նի այն սերն­դի հա­մար, որն ան­տեղ­յակ է պատ­մութ­յա­նը: Ամ­բո­խը գի­տե միայն նրա խիստ ա­ռեղծ­վա­ծա­յին ա­նունն ու… այլևս ո­չինչ, ե­թե նկա­տի չու­նե­նանք, որ նա Երկ­րա­գունդն ան­հա­մե­մատ ծա­վա­լել է, ու մար­դիկ վշտից վե­րաց­րել են նրան:
Ինչ վե­րա­բե­րում է ­Կո­լում­բո­սի նա­խախ­նա­մա­կան ու բա­ցա­ռիկ ա­ռա­քե­լութ­յա­նը, որ նրան դա­սում է սքան­չե­լիո­րեն բա­ցա­ռիկ ե­զա­կի այն կես դյու­ժին մարդ­կանց թվում, ո­րոնց վրա Աստ­վա­ծա­յին ի­մաստ­նութ­յու­նը դրել է իր մա­տը, մե­ծութ­յուն­նե­րի ա­խո­յան այս դա­րում, ո՞վ այլևս կմտա­ծեր նրա մա­սին, ե­թե հի­շո­ղութ­յամբ միշտ հա­րուստ, միշտ մե­ծա­հո­գի Ե­կե­ղե­ցին դա չա­ներ…
Թարգ­մա­նութ­յու­նը՝
Գ­րի­գոր ՋԱՆԻԿՅԱՆԻ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ­Խոս­քը բո­ղո­քա­կան­նե­րի՝ 16-րդ ­դա­րի «բա­րե­փոխ­ման» մա­սին է, ո­րը քրիս­տո­նեա­կան ա­կունք­նե­րին վե­րա­դառ­նա­լու, միա­ժա­մա­նակ կրո­նը հան­րա­յին կյան­քից մե­կու­սաց­նե­լու մի­տում ու­ներ (թարգմ.)։
2. ­Թով­մաս ա­ռաք­յա­լը հա­ճախ ան­վան­վում է նաև «Երկ­վոր­յակ», քա­նի որ ըստ ավանդության  արտաքնապես շատ նման է եղել  Քրիստոսին: Քարոզել է  հարավային  Հնդկաստանում,   համարվում է հնդիկ քրիստոնյաների գլխավոր սուրբը (թարգմ.):
3. Սուրբ Բրիջիդը ծնվել էր 1303 -ին, Շվեդիայում, մահացել 1373-ին՝ Հռոմում: Սրբադասվել է 1391-ին, հռչակվել Եվրոպայի համահովանավորուհին (թարգմ.):
4. Նկատի ունի 16-րդ դարում Ամերիկա մայրցամաքը նվաճող իսպանացի կամ պորտուգալացի արկածախնդիրներին (թարգմ.):
5. Ամեն տարի 20 000 զոհ միայն Մեքսիկայում (հեղ.):
6. Ողբ նահատակաց՝ 3-րդ գիշերերգ (հեղ.):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։