Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՈՆՑ ԵՂԵԼ ԵՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ…

 

Պա­րո՛ն Չա­վու­շօղ­լի, տե­սա ցե­ղա­­սպա­նութ­յու­նից փրկված հա­յե­րի ժա­ռանգ­նե­րին՝ ցու­ցա­րար ու­րուգ­վա­հա­յե­րին, ուղղ­ված ան­ձամբ Ձեր ձեռ­քի գորշ գայ­լե­րի նշա­նը և Ձեր փո­խա­րեն կարմ­րե­ցի, գու­ցե Դուք էլ կարմ­րե­ցիք, բայց զրա­հա­պատ մե­քե­նա­յում դա, ինչ­քան գի­տեմ, ըն­դուն­ված չէ։
Այդ նշա­նով ա­պա­ցու­ցե­ցիք՝ շա­րու­նա­կում եք հպար­տա­նալ ձեր նա­խորդ գի­շա­տիչ­նե­րի սև գոր­ծով, ներ­կա գորշ գայ­լե­րի ա­ռաջ­նորդ Բախ­չե­լիի՝ Էր­դո­ղա­նին ներ­կա­յաց­րած Մեծ Թու­րա­նի քար­տե­զով՝ Ռու­սաս­տա­նի և Ուկ­րաի­նա­յի տա­րածք­նե­րի մի մասն էլ է ընդգրկ­ված սույն քար­տե­զում։ Էլ ինչ­պե՞ս եք այդ երկր­նե­րին հրա­վի­րում Թուր­քիա և հաշ­տութ­յան քա­րոզ կար­դում։ Էլ չեմ ա­սում ձեր հար­ևան­նե­րի նկատ­մամբ տա­րած­քա­յին նկրտում­նե­րը, ագ­րե­սիա­նե­րը։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք՝ ներ­կա Գեր­մա­նիա­յի ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րա­րը հրեա ցու­ցա­րար­նե­րին ֆա­շիս­տա­կան սվաս­տի­կա­յով ա­հա­բե­կի։ Ցա­վոք, ձեզ նե­րում են քա­ղա­քա­կիրթ կոչ­ված մի շարք հզոր երկր­ներ, ան­գամ, եր­ևի, նաև ոգ­ևո­րում, ի­րենց աստ­վածն ի­րենց հետ։ Դա հատ­կա­պես պար­զո­րոշ եր­ևաց Ար­ցա­խի վրա Ադր­բե­ջա­նի հար­ձակ­ման ժա­մա­նակ, երբ դուք վարձ­կան­ներ ու գորշ գայ­լեր ճամ­փե­ցիք՝ շա­րու­նա­կե­լու ցե­ղաս­պա­նութ­յան կի­սատ մնա­ցած գոր­ծը, և Եվ­րո­պան մի քա­նի զար­մա­նա­լի բա­ցա­կան­չութ­յուն­նե­րից հե­տո լրիվ սսկվեց, եր­ևի վա­խե­ցավ՝ ձեր ֆոս­ֆո­րա­յին ռում­բե­րից ոչ միայն Ար­ցա­խին բա­ժին հասց­նեք, այլև…
Գորշ գայ­լե­րի նշա­նով, խնդրում եմ, չա­հա­բե­կեք Հա­յաս­տա­նի բա­նակ­ցող­նե­րին, նրանք իս­կա­պես հա­վա­տում են, որ դուք փոխ­վել եք, խո­սում եք խա­ղաղ գո­յակ­ցութ­յու­նից, հար­ևա­նութ­յու­նից, ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մից…
Հա՛, ե­թե Գեր­մա­նիա­յի ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րար Ան­նա­լե­նա Բեր­բո­կը նման կեր­պով եր­ևար աշ­խար­հին, նրանց կանց­լեր Շոլ­ցը, հա­վա­տա­ցած եմ, պաշ­տո­նանկ կա­ներ։
Պա­րոն Էր­դո­ղա­նը, չգի­տեմ, տե­սե՞լ է ձեր լու­սան­կա­րը, թե ոչ, բայց նա վա­խե­ցո­ղը չի և, մեկ էլ տե­սար, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի աչ­քը մտնե­լու հա­մար…
Աշ­խար­հը շատ ա­րագ է փոխ­վում, սա­կայն գորշ գայ­լե­րը ոնց ե­ղել են, շա­րու­նա­կում են նույն­քան ահ ու սար­սափ տա­րա­ծել գլո­բա­լի­զաց­վող և դե­մոկ­րա­տա­կան քաո­սա­յին աշ­խար­հու­մ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։