Ար­մեն Աշ­րաֆ­յա­ն / ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԸ

 

Ար­մեն Գա­րե­գի­նի Աշ­րաֆ­յա­նը ինք­նա­տիպ մարդ էր, վառ ան­հա­տա­կա­նութ­յուն, ո­րի հետ ա­մեն մի շփու­մը տոն էր, հնչյու­նի ու բա­ռի խրախ­ճանք, հու­մո­րի և­ ա­նեկ­դո­տի կեն­դա­նի ապ­րում: Նա մա­քուր ու շի­տակ, խոր ու խո­րա­խոր­հուրդ հո­գի էր՝ բարձր մտա­վոր կա­րո­ղութ­յուն­նե­րով, դի­տո­ղու­նակ, շրջա­հա­յաց, վեր­լու­ծա­կան ճկուն մտքով, միա­ժա­մա­նակ քնա­րա­կան հո­գե­կերտ­ված­քով: Նա հու­սա­լի և հա­վա­տա­րիմ ըն­կեր էր, նվիր­յալ ա­մու­սին ու հայր, բա­րի կա­մե­ցող բա­րե­կամ և առ­հա­սա­րակ բա­րե­գութ մարդ:
Կ­յան­քի դառ­նութ­յու­նը ծի­ծա­ղի ծալ­քե­րում ծպտած մեր գե­նե­րալ ըն­կե­րը եր­բեք չվհատ­վեց. նա կյան­քով ի­մաստ­նա­ցած, բա­նա­կա­նութ­յան բար­ձունք­նե­րին հանգր­վա­նած հզոր ան­հա­տա­կա­նութ­յուն էր, որ հա­սել էր զգաց­մուն­քի և բա­նա­կա­նութ­յան ներ­դաշ­նութ­յան:
Տ­պագր­վել են նրա հինգ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րը՝ «Ինքս ինձ հետ» (2000), «Շղ­թայ­ված ին­չու­ներ» (2004), «Ափ­սո­սանք, թե՞ զղջում» (2013), «Երբ սիրտն է խո­սում» (2015), «Զ­գաց­մուն­քի կշի­ռը» (2019): Ա­վաղ, չհասց­րեց տես­նել իր ըղ­ձա­լի հա­տըն­տի­րը, ո­րի ըն­թեր­ցե­լու ա­ռի­թը դեռ կու­նե­նա նրան ճա­նա­չող և գ­նա­հա­տող ըն­թեր­ցո­ղը:
Գե­նե­րալ­նե­րի մեջ միակ բա­նաս­տեղծ և բա­նաս­տեղծ­նե­րի մեջ միակ գե­նե­րալ ըն­կերս, ին­չո՞ւ այս­պես ան­գույն դարձ­րիր մեր գու­նա­գեղ կյան­քը: «Աղ­քա­տա­ցանք»,- ա­սաց մեր բա­նաս­տեղծ ըն­կեր Գա­գիկ Դավթ­յա­նը, ո­րին այն­պես ջեր­մո­րեն սի­րում և գ­նա­հա­տում էր։ «­Մարդ էր»,- ա­սաց բա­նաս­տեղծ Խա­չիկ Մա­նուկ­յա­նը՝ երկ­րոր­դե­լով շեքս­պիր­յան խոս­քը Համ­լե­տի հոր մա­սին: Ա­վա՜ղ, ցա­վի և­ ար­դեն իսկ կա­րո­տի զգա­ցու­մով՝ քեզ եմ վե­րա­դարձ­նում ինձ նվի­րած տո­ղերդ.
Էլ գաղտ­նիք չու­նեմ // Ո՛չ այս աշ­խար­հից, // Ո՛չ էլ քե­զա­նից,
Քան­զի ա­մեն ինչ՝ // Սերս, կա­րոտս, երգ ու իղ­ձերս,
Ու տո­ղա­տա­կի ծա­ծուկ մտքերս, // Բա­ցա­հայ­տե­լով՝ ա­մեն­քին տվիր,
Ինձ էլ քեզ նման // Բա­րութ­յուն սփռող մի մարդ դարձ­րիր:
Սի­րե­լի՛ Ար­մեն Գա­րե­գի­նի, Դուք մահ չու­նեք ոչ միայն Ձեր դուստ­րե­րի ու թոռ­նե­րի, տպա­գրած ու դեռ տպագր­վե­լիք գրքե­րի, այլև Ձեզ սի­րող ու գնա­հա­տող, ա­մեն ա­ռի­թով Ձեզ վկա­յա­կո­չող ըն­կեր­նե­րի հու­շե­րում:
Ար­դար է վաս­տակդ և վառ՝ հի­շա­տակդ, ար­դա­րա­դատ ու բա­նաս­տեղծ ըն­կեր:
Վա­նո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։