­Բաց նա­մակ Սամ­վել Մար­գար­յա­նին՝ նոր գրքե­րի ծննդյան ա­ռի­թով «ԱՅՍ ԵՐԳԵՐԸ ՁԵԶ ԵՄ ՁՈՆՈՒՄ…»

Թան­կա­գի՛ն հայ­րե­նա­կից.
Կ­նե­րես, որ Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի ան­վան գրա­դա­րա­նում քո՝ գյում­րե­ցի հայտ­նի բա­նաս­տեղ­ծի նոր գրքե­րի շնոր­հան­դե­սին հի­վան­դութ­յան պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցա մաս­նակ­ցել, թեև վա­ղուց ի վեր իմ մեջ հա­սու­նա­ցել էր ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հիդ մա­սին գնա­հա­տան­քի խոսք ա­սե­լու ցան­կութ­յու­նը։ Հի­մա իմ սե­ղա­նին են հեր­թա­կան՝ «­Մեծ Հայք» և «­Տիե­զե­րա­կան սեր» խորհր­դան­շա­կան խո­րագ­րե­րով գրքե­րը, և սա ա­ռիթ է վեր­ջա­պես, թե­կուզ «հե­ռա­կա», ար­տա­հայ­տե­լու մեկ-եր­կու դի­տար­կում քո հայ­րե­նա­խոս պոե­զիա­յի վե­րա­բեր­յալ։
Ի սկզբա­նե նշեմ, որ քո հու­զախ­ռով բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հից ա­կունք­վում և­ ա­ռաջ­նոր­դում են ա­րար­չա­կան բա­զում ճամ­փա­ներ, ո­րոնք մեզ՝ ըն­թեր­ցող­նե­րիս տո­գո­րում են «տիե­զե­րա­կան սի­րո», կա­րո­տի ու ցա­վի, մայր ժո­ղովր­դի ան­ցած դժվար ճա­նա­պար­հի, նրա ներ­կա ա­լե­կոծ ո­գո­րում­նե­րի և գա­լի­քի հան­դեպ հու­սո ու հա­վա­տի զգա­ցում­նե­րով։ Այդ ա­մե­նը դու, թան­կա­գի՛ն բա­րե­կամ, մեզ հա­ղոր­դում ես ժան­րա­յին ա­մե­նա­բազ­մա­զան «տե­սա­կա­նիով»՝ բա­նաս­տեղ­ծութ­յուն թե քառ­յակ, տրիո­լետ թե ռու­բա­յաթ, պոեմ թե բալ­լադ, ձո­ներգ թե օրհ­ներգ… Եվ քո ներ­հուն ա­սե­լիքն էլ գրքե­րում ներ­կա­յաց­նում ես հրա­շա­լի լու­սան­կա­րա­յին տե­սա­պատ­կեր­նե­րի, գե­ղար­վես­տի նշա­նա­վոր ար­տատպ­ված գոր­ծե­րի հա­մադ­րու­մով, ինչն ա­վե­լի տպա­վո­րիչ է դարձ­նում քո բա­նաս­տեղ­ծա­կան խոս­քը։
Ո՞ւր է մեզ ա­ռաջ­նոր­դում քո հայ­րե­նա­խոս նվագ­նե­րի ճամ­փան՝ ծննդա­վայր Ե­րազ­գա­վորս ոս­տա­նի, Ա­խուր­յան հա­վեր­ժա­հոս գե­տի, Շի­րակ մայ­րաշ­խար­հի, Գ­յում­րի «հայ­րա­քա­ղա­քի», ա­պա և՝ Հա­յաս­տան ու Ար­ցախ նվի­րա­կան խորհր­դա­նի­շե­րի խնկար­կում­նե­րով, նաև՝ հայ­րե­նա­խոս բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի մի ամ­բողջ բույլ՝ Հա­յոց փա­ռա­վոր անց­յա­լի՝ Մեծ Հայ­քի, «­Ծո­վից ծով» Հա­յաշ­խար­հի, Տիգ­րան Մեծ, Ա­շոտ Եր­կաթ թա­գա­վոր­նե­րի, նախ­նի­նե­րիդ շա­ռա­վիղ Բագ­րա­տուն­յաց տոհ­մի, Մաշ­տո­ցա­կերտ մայ­րե­նի լեզ­վի, ազ­գի հաղ­թա­կան ճա­նա­պար­հի այլ դրվագ­նե­րին նվիր­ված ձո­ներ­գե­րով։
Այս ա­մե­նը «­Մեծ Հայք» ժո­ղո­վա­ծո­ւիդ ո­գե­ղեն տա­րերքն է, ինչ­պես և նա­խորդ՝ «Ե­րազ­գա­վորս», «Ա­նին հա­զա­րա­գանձ», «­Հաղ­թա­կա­մար», «­Մեղ­րա­գետ», «Օրհ­ներ­գեր 12 մայ­րա­քա­ղաք­նե­րին», «­Հայ­դու­կա­պե­տը Հա­յոց», «­Մայր հայ­րե­նիք», «­Հե­րո­սա­պա­տում» և մ­յուս գրքե­րիդ հո­գե­բուխ զար­կե­րա­կը, որ մեր սիրտն էլ է պա­րու­րում հայ­րե­նա­սի­րա­կան զգա­ցում­նե­րով։
Ու հի­մա, այս ա­մե­նից հե­տո ինչ­պե՞ս, ի՞նչ ապ­րում­նե­րով մտնեմ նույն գրքիդ ա­լե­կոծ մի աշ­խարհ, որ­տե­ղից դուրս գալն այն­քա՜ն դժվար է։ Այս­տեղ նե­րառ­ված են «սխրան­քի, ցա­վի ու ցաս­ման տրիո­լետ­ներ», բա­նաս­տեղ­ծա­կան շար­քեր՝ նվիր­ված բո­լոր ժա­մա­նակ­նե­րի Հա­յոց ա­զա­տա­մար­տե­րում, ա­ռա­վե­լա­պես՝ Ար­ցախ­յան վեր­ջին պա­տե­րազ­մում հե­րո­սա­բար զոհ­ված քա­ջոր­դի­նե­րի, այդ թվում՝ Ե­րազ­գա­վորս հայ­րե­նա­տան, Շի­րակ նվի­րա­կան աշ­խար­հի նա­հա­տակ­ված զա­վակ­նե­րի սուրբ հի­շա­տա­կին։ Ա­նա­մոք ցա­վի, ա­նարգ թշնա­մու հան­դեպ վրե­ժի ու ցաս­ման թեժ զգա­ցում­նե­րով հյուս­ված օրհ­ներ­գեր՝ մեր ժո­ղովր­դի ա­պա­գա հաղ­թա­նակ­նե­րի հա­վա­տով.
Վ­րե­ժի հու­րը չի խամ­րի եր­բեք,//Կ­ժայթ­քի մի օր մեր հո­գու լա­վան,//­Գա­լիք սե­րունդ­ներ, դուք պի­տի կեր­տեք//­Հայ ժո­ղովր­դի վսեմ ա­պա­գան։
Սամ­վե՛լ ջան, կնե­րես, որ այս քա­ռա­տո­ղում բնագ­րա­յին «տես­նեք» բա­ռը փո­խա­րի­նել եմ «կեր­տեք», քան­զի, ինձ թվում է, այդ­պես ա­ռա­վել ճիշտ է ար­տա­հայտ­վում քո տես­լա­կա­նը։
Ցա­վա­գին զգա­ցում­նե­րը մի պահ հաղ­թա­հա­րե­լով՝ մտնում եմ մյուս՝ «­Տիե­զե­րա­կան սեր» ժո­ղո­վա­ծո­ւիդ աշ­խար­հը։ Ո՞ւր է մեզ ա­ռաջ­նոր­դում քո «տիե­զե­րա­կան սի­րո» ղո­ղանջ­նե­րի ճամ­փան, ո­րին հա­մա­նուն մի ամ­բողջ գիրք ես նվի­րել՝ նե­րա­ռե­լով նա­խորդ ժո­ղո­վա­ծու­նե­րի լա­վա­գույն սի­րեր­գե­րը։ Ու դրան­ցով, Սամ­վել Մար­գար­յան քնա­րեր­գու իմ բա­րե­կամ, ա­ռանց իսկ գե­րագ­նա­հա­տու­մի ձգտման, դու ար­ժա­նիո­րեն դաս­վում ես մեր դա­րա­վոր պոե­զիա­յի նշա­նա­վոր սի­րեր­գակ­նե­րի շար­քում։ Ժա­մա­նա­կին Հով­հան­նես Շի­րազն է քո սի­րա­յին մի եր­գի ա­ռի­թով նշել, որ այն «հայ քնա­րեր­գութ­յան մար­գա­րիտ­նե­րից է»։ «­Սեր» կոչ­վող հա­վեր­ժա­զան­գը քո պոե­զիա­յում հնչում է հա­զա­րա­ձայն նվագ­նե­րով՝ սի­րած էա­կի երկր­պա­գութ­յու­նից, նրա «աստ­ղա­լույս» թով­չան­քից մինչև բա­ժան­ման ցավ ու տա­ռա­պանք, այս­պես՝ է­լի այդ զար­մա­նահ­րաշ զգա­ցու­մի քա­նի՜-քա­նի նրբե­րանգ։ Եվ բո­լորն էլ ներ­հուն հյուս­ված­քով ձոն­ված են ոչ միայն «սրտիդ ընտր­յա­լին», այլև «­Շի­րա­կի աստ­ղա­բույր աղ­ջիկ­նե­րին», «աշ­խար­հի սի­րա­հար հու­րի­նե­րին». այս­պես «սի­րո կրա­կը» ա­հա մինչև ուր ես բո­ցա­վա­ռում՝ սի­րո երկ­րա­յին ու երկ­նա­յին հա­զար ու մի ներ­հուն դրսևո­րում­նե­րով.
Այս եր­գե­րը ձեզ եմ ձո­նում, սի­րա­հար­նե՛ր հո­ղագն­դի,//­Ձեր սի­րուց է կյան­քը հոր­դում, դուք եք շար­ժում հու­նը կյան­քի,//Երբ կա սե­րը՝ թող չա­րի­քը այս աշ­խար­հից ան­հետ կոր­չի,//­Ձեր ճամ­փե­քին, ով հու­րի­ներ, քարն էլ ան­գամ թող կա­նա­չի։
Ա­հա այս­պես՝ է­լի քա­նի՜-քա­նի ճամ­փա­ներ են մեզ ա­ռաջ­նոր­դում քո պոե­զիա­յի գու­նա­գեղ աշ­խարհ, ո­րոնց անդ­րա­դառ­նալն այս բաց նա­մա­կում ա­ռայժմ անհ­նար է։
Ա­յո՛, քո գրա­կան ճա­նա­պար­հի խո­սուն «վկա­նե­րը»՝ հրա­տա­րա­կած 30-ից ա­վե­լի գրքե­րը, հնա­րա­վո­րութ­յուն են ըն­ձե­ռում ա­վե­լի հիմ­նա­վոր խոսք ա­սե­լու Սամ­վել Մար­գար­յան բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծա­կան նվա­ճում­նե­րի, ժա­մա­նա­կա­կից հայ պոե­զիա­յում եր­ևե­լի ներ­կա­յութ­յան մա­սին։ Բայց այս բաց նա­մա­կում մեր նպա­տակն ա­վե­լի հա­մեստ էր. ու­ղերձ հղել գրաքն­նա­դատ իմ գոր­ծըն­կեր­նե­րին՝ մայ­րա­քա­ղա­քից դուրս՝ մար­զե­րում ապ­րող և ս­տեղ­ծա­գոր­ծող մեր տա­ղան­դա­վոր գրող­նե­րին նույն­պես «նկա­տե­լու» և­ ըստ ար­ժան­վույն գնա­հա­տե­լու ցան­կութ­յուն դրսևո­րել։ Ա­ռա­վել ևս՝ քո պա­րա­գա­յում, երբ քո հայ­րե­նա­խոս գրա­կա­նութ­յամբ, ինք­նա­տիպ բա­նաս­տեղ­ծա­կան ա­րա­րում­նե­րով, շնորհ­ված բազ­մա­թիվ պարգև­նե­րով ու մրցա­նակ­նե­րով, ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի այ­լա­լե­զու թարգ­մա­նութ­յուն­նե­րով, և­ այս ա­մե­նով հան­դերձ ու դրան­ցից վեր՝ նվա­ճել ես ա­մե­նա­բարձր պարգ­ևը՝ ըն­թեր­ցող­նե­րի սե­րը քո գրա­կա­նութ­յան ու ան­ձի հան­դեպ։ Մարդ-քա­ղա­քա­ցու հան­դեպ, ում լրագ­րա­կան-խմբագ­րա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յու­նը նույն­պես ա­ռանձ­նա­հա­տուկ դրվա­տան­քի է ար­ժա­նի։ Վ­կա՝ քո ե­ռան­դուն գոր­ծու­նեութ­յու­նը մար­զա­յին «­Շի­րակ» կրթամ­շա­կու­թա­յին թեր­թի և նույ­նա­նուն հան­դե­սի եր­կա­րամ­յա գլխա­վոր խմբագ­րի, «­Բագ­րա­տուն­յաց աս­պետ­ներ» հայ­րե­նա­սի­րա­կան կազ­մա­կեր­պութ­յան հիմ­նա­դիր նա­խա­գա­հի պաշ­տոն­նե­րում։ Վ­կա՝ քո հիմ­նադ­րած Բագ­րա­տուն­յաց փառ­քի հու­շա­պու­րա­կը հայ­րե­նի գյու­ղում, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված հա­մագ­յու­ղա­ցի­նե­րի, Զո­րա­վար Անդ­րա­նի­կի փառ­քի հու­շա­կո­թող­նե­րը, բա­զի­լի­կե ե­կե­ղե­ցու հիմ­նա­կա­ռույ­ցը՝ մեր­ձա­վոր­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ, Բագ­րա­տուն­յաց եր­ևե­լի­նե­րին նվիր­ված խաչ­քա­րի տե­ղադ­րու­մը և­ այս­պես՝ է­լի հայ­րե­նա­խոս գոր­ծեր՝ զու­գըն­թաց քո գրա­կան ճա­նա­պար­հին ստեղծ­ված հրա­շա­լի պոե­զիա­յի։
Թան­կա­գի՛ն Սամ­վել, ա­վար­տե­լով իմ բաց նա­մա­կը, քեզ մաղ­թում եմ ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր ա­րա­րում­ներ կյան­քի գա­լիք ճա­նա­պարհ­նե­րին, սի­րո, կա­րո­տի, հու­սո ու հա­վա­տի հայ­րե­նա­խոս նոր նվագ­ներ՝ ծնված տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծ բա­րե­կա­միս աստ­վա­ծա­տուր շնոր­հով։

Այդ զգա­ցում­նե­րով էլ ստո­րագ­րում եմ՝
Լ­յուդ­վիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկ­տոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։