Անկասկած արտահերթ ընտրությունները պետք են, բայց երբ անհրաժեշտություն կա սահմանադրության և ընտրական օրենսգրքի փոփոխության, երբ հասարակությունը չի ձերբազատվում Փոքր Մհերի գաղափարախոսությունից և կրավորական կեցվածքով սպասում է, թե երբ մեկն իր փոխարեն ինչ-որ բան կանի, ուստի՝ ընտրությունների անցկացումը դառնում է խնդրահարույց: Ինձ համար վիճարկելի է հունիսի 20-ի ընտրությունների օրվա նշանակումը, քանի որ Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական օդը հագեցած է անորոշության մշուշով, հետևաբար չեմ բացառում նաև, որ այն տեղի չունենա: