ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿԴԻՄԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ / Ա­նուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

 

Ա­ռա­վոտ վաղ եր­կի­րը քնից վեր ելավ՝ պա­տե­րազմ է ա­հա­սար­սուռ գույ­ժով: ­Բոթն ա­լիք­վեց՝ տնից տուն ան­ցավ, մտքից միտք, բջի­ջից բջիջ, եր­կի­րը ցնցվեց, համ­րա­ցավ, թվաց՝ կաթ­վա­ծա­հար կլի­նի, բայց ար­դա­րա­տեն­չութ­յան հա­զա­րամ­յա գե­նը մռնչած, ու ­Սաս­նա ­Դավ­թի բազ­կի ու­ժով եր­կիրն ի­րեն թափ տվեց, ոտքի ե­լավ ու ան­ցավ գոր­ծի: ­Սահ­մա­նին տղերքն ար­դեն ա­ներ­ևա­կա­յե­լի սխրանք­ներ էին գոր­ծում, ար­յան գնով սրբա­գոր­ծում մի բուռ ­Հայ­րե­նին: Իսկ կա­նայք… այս աս­քը կա­նանց մա­սին է, պատ­մութ­յա­նը երկն­չող հայ կին ծա­նոթ չէ: Ա­մեն մի հայ մոր ար­գան­դում հայ­րե­նի­քը պաշ­տե­լու գեն է ան­թեղ­ված, որ ծնվում է զա­վա­կի հետ: Ա­մեն հայ մայր իր կա­թի հետ ա­պա­գա զին­վո­րի զո­րութ­յուն է նե­րար­կում իր զա­վա­կին՝ ա­րու կլի­նի թե էգ: Եվ ա­հա պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ժա­մեր անց հայ մայ­րերն ի­րենց որ­դի­նե­րին համ­բու­րե­լով ռազ­մա­ճա­կատ էին ու­ղար­կում՝ վար­չա­պե­տի տիկ­նո­ջից մինչև հա­սա­րակ գյու­ղա­ցի, թե՝ քեզ սի­րում եմ կյան­քիցս ա­ռա­վել, բայց հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լը բո­լո­րիս պարտքն է: Ա­մեն հայ կնոջ հա­մար հայ­րե­նի­քը-կյան­քը-որ­դին նույն հար­թութ­յան վրա են: Այս­պի­սին է ա­վաղ հայ մոր ճա­կա­տա­գի­րը, նա գի­տի, որ ա­րար­չա­գոր­ծութ­յան մաս­նիկ լի­նե­լը հեշտ չի տրված ի­րեն, որ երբ­ևի­ցե կյան­քի ու մահ­վան երկ­դի­մի տան­դե­մը կանգ­նե­լու է իր առջև, որ Եր­կիր մո­լո­րա­կի վրա պար­զա­պես ապ­րե­լու հա­մար ծնվե­լը հա­յի մա­սին չէ. նա ծնվում է, որ մա­քա­ռի, որ ար­յամբ վաս­տա­կի սե­փա­կան հո­ղում սե­փա­կան լի­նե­լիութ­յան ի­րա­վուն­քը:
­Պա­տե­րազմ է գույ­ժից ժա­մեր անց հայ կի­նը գի­տեր ինչ ա­նել. հա­նա­պա­զօր­յա հաց թխողն ար­դեն բա­նա­կի հա­մար էր հաց­թուխ, կա­րի ար­հես­տա­նոց­նե­րում զին­վո­րի հա­մար հա­գուստ կա­րե­լը ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն է հի­մա, ման­կա­բույ­ժը դար­ձել է վի­րա­բույժ, վիրա­բույ­ժը սահ­մա­նին է: Բ­լո­գեր աղջ­կա ժա­ման­ցա­յին, թեթև թե­մա­նե­րը սա­հուն փո­խադր­վե­ցին ռազ­մա­ճա­կատ, նրանք զին­վո­րա­գր­վե­ցին մե­դիագ­րո­հա­յին­նե­րի բա­նա­կին: ­Հայ մայ­րե­րը մա­նուկ­նե­րին ժպտա­լով են դպրոց ճա­նա­պար­հում, որ վեր­ջին­ներս չզգան ի­րենց հայ­րե­րի ու եղ­բայր­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը, ու Ար­ցա­խից տար­հան­ված մա­նուկ­նե­րին են հյու­րըն­կա­լում ի­րենց հար­կի տակ՝ սե­փա­կան զա­վա­կի պես: Այս օ­րե­րին թատ­րոն­նե­րի խա­ղա­ցան­կե­րը ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րի հա­մար են, որ նրանց մի փոքր ու­րա­խութ­յուն պարգ­ևեն: ­Հա­մա­ցան­ցում մի սրտա­կե­ղեք գրա­ռում էլ կար­դա­ցի՝ ու­սուց­չու­հին ա­ռա­ջին ան­գամ ձայ­նը բարձ­րաց­րել ու հրա­մա­յում է զի­վո­րին, ով ե­րեկ իր ա­շա­կերտն էր՝ չհա­մար­ձակ­վես բա­ցա­կա­յել, այս ան­գամ չեմ նե­րի, հաղ­թա­նա­կած հետ ա­րի ու ան­պայ­ման ներ­կա ստա­ցիր: Իսկ ե­րեկ սոց­հար­թակ­նե­րում փե­սա­ցու ո­րո­նող ու գե­ղե­ցիկ լու­սան­կար­նե­րով սեթ­ևե­թող աղ­ջի­կը, հա­մակ գի­տակ­ցութ­յուն ու պա­տաս­խա­նատ­վութ­յուն դար­ձած, մթերք ու շո­կո­լադ է պատ­րաս­տում սահ­ման ու­ղար­կե­լու հա­մար՝ վրան գրե­լով՝ ա­րի, որ ա­մուս­նա­նանք: Որ պատ­մութ­յան ա­նի­վը նո­րից պտտվի, որ է­լի հայ զա­վակ­ներ ծնվեն՝ աշ­խար­հին ա­պա­ցու­ցե­լու հա­մար, որ քա­ղա­քա­կան խա­ղե­րը, վեր­լու­ծութ­յուն­նե­րը, չոր հաշ­վարկ­ներն ու տրա­մա­բա­նութ­յուն­նե­րը գու­ցե մեծ աշ­խար­հի հա­մար ճիշտ են, բայց մեր փոքր հայ­րե­նի­քի պա­րա­գա­յում՝ ոչ էա­կան: Այս­տեղ ու­րիշ ո­գի կա, ու­րիշ զար­կե­րակ է բա­բա­խում, այս­տեղ ազ­գը բա­նակ է ու բա­նա­կը՝ ազգ: Այս­տեղ հա­զա­րամ­յա ա­ղոթք է ա­մեն քար ու թուփ, սա Աստ­ծո տունն է, ու­րեմն ան­պար­տե­լի է:
­Սա­կայն հայ կի­նը միայն թի­կուն­քում չէ, նա այ­սօր նաև սահ­մա­նին է՝ զեն­քը ձեռ­քին, քա­նի որ նրա հա­մար հայ­րե­նի­քը-կյան­քը-զա­վա­կը նույն գծի վրա են: ­Քա­նի որ նա հար­յուր տա­րի անց էլ նույն մու­սա­լեռ­ցի կինն է, սի­րուն ու հզոր, կա­մա­յին ու ան­կոտ­րում, ո­գե­ղեն է ու հրե­ղեն՝ իր ծնած զին­վո­րի պես:
Ե­կե­ղե­ցի­ներն այս օ­րե­րին չեն փակ­վում, ե­կե­ղե­ցին մինչև ուշ գի­շեր լեփ-լե­ցուն է՝ ինչ­պես ­Սուրբ Ծննդ­յան տո­նին, ինչ­պես ­Սուրբ ­Մա­րիա­մի Վերափոխման ու ­Հա­րութ­յան տո­նե­րին: ­Բայց այն­տեղ այս ան­գամ միայն կա­նայք են ծնկա­չոք՝ մի մար­մին ու մեկ հո­գի դար­ձած հայ մայ­րերն ու քույ­րե­րը, որ ի­րենց հզոր ա­ղոթք­նե­րով ան­խո­ցե­լի են պա­հում ­Հա­յոց բա­նա­կը, ­Հա­յոց ազ­գը, ­Հա­յոց սահ­ման­նե­րը:
­Պա­տե­րազմ է՝ ար­դեն քա­նի օր է հա­ղոր­դում են աշ­խար­հի լրա­տվա­մի­ջոց­նե­րը: ­Խա­ղա­ղութ­յան ան­դեմ ու ան­հաս­ցե կո­չե­րի ու հոր­դոր­նե­րի պա­կաս չկա: ­Մի նոր ­Հիտ­լեր մե­տա­ղա­կան մա­հա­բեր խա­ղա­լիք­ներ է ձեռք բե­րել ու հո­խոր­տա­լով փոր­ձար­կում է դրանք՝ հյու­սի­սից հա­րավ, ար­ևել­քից արև­մուտք, նա­հա­տակ­նե­րի ար­յամբ խրախ­ճա­նում, ի հե­ճուկս ողջ աշ­խար­հի՝ ոտ­նա­տակ ա­նում մար­դա­սի­րա­կան բո­լոր նոր­մերն ու կա­ռույց­նե­րը:
Իսկ հայ կի­նը մի ան­կոտ­րում հա­վատ­քով, միև­նույն է, ա­րու զա­վակ­ներ է լույս աշ­խարհ բե­րե­լու, որ ան­վա­նա­կո­չի նրանց՝ ­Դա­վիթ, Մ­հեր ու ­Մոն­թե:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։