ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՄ ՀԱՅԻՆ՝ ԵՐԵԿՎԱ ՀԱՅԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀ ԷՐ… / Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

 

Հ­րա­դա­դա­րից հե­տո ես ժպտա­ցող հայ չեմ տե­սել… Մ­շու­շոտ է բո­լո­րի հա­յաց­քը, ի՞նչ ե­ղավ տան­կե­րի ու ա­հա­բե­կիչ­նե­րի մի­ջազ­գայ­նո­րեն չթույ­լատր­վող զեն­քե­րի դեմ կռվող առ­յու­ծա­սիրտ հա­յին: Ով­քե՞ր ի­րա­կա­նաց­րին այս նոր հայ­կա­կան գող­գո­թան….
Ի՞նչ եզ­րա­կա­ցութ­յան հան­գե­ցինք՝ մենք փոքր, ան­ճար ա՞զգ ենք, թե՞ մեզ պար­տա­դիր պետք է ղե­կա­վա­րեն ան­ճար­ներն ու օ­տար տե­րութ­յուն­նե­րի հպա­տակ­նե­րը: Ին­չո՞ւ չենք կա­րո­ղա­նում մեր հաղ­թա­նակ­նե­րը պա­հել: Ս­ևակն ա­սում էր՝ ուշ-ուշ են գա­լիս, բայց ոչ ու­շա­ցած… Այդ ո՞վ պետք է գար, որ չե­կավ, ո­րը չմտա­ծեց, որ շրջա­փակ­ված հա­յոց ազ­գը մշտա­պես պետք է իր պաշտ­պան­վա­ծութ­յան մա­սին մտա­ծի, որ բա­զում զո­հե­րի ու տա­րած­քա­յին զի­ջում­նե­րի հաշ­վին Ար­ցախն ա­զա­տագ­րե­լուց հե­տո անհ­րա­ժեշտ էր ոչ թե սե­փա­կան դղյակ­նե­րի շուր­ջը պա­րիսպ­ներ կա­պել, որ ժո­ղովր­դից թա­քուն մնար նրանց վշտի, աղ­քա­տութ­յան ու ար­տա­գաղ­թի հաշ­վին ան­հայ­րե­նիք ու­րա­ցող­նե­րի ուռ­ճա­նա­լը, այլ ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին պետք է դնեին այդ պա­րիսպ­նե­րը, որ չմա­րեին բյու­րա­վոր ճրագ­ներ: ­Չա­րե­ցի՛ն: ­Հա­յաս­տա­նը մի­ջոց էր անձ­նա­կան հարս­տութ­յան և­ ոչ թե ազ­գի ու հայ­րե­նի­քի մտա­հո­գութ­յան: Ոչ ո­քի չկա­րո­ղա­ցանք մինչև վերջ վստա­հել… ­Մի՞­թե գաղտ­նիք էր ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին թուրք-ա­զե­րիա­կան զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից ըն­դա­մե­նը մի քա­նի մետր հե­ռա­վո­րութ­յան վրա, ի­հար­կե՝ ո՛չ, նաև գաղտ­նիք չէր, որ ­Թուր­քիան 25-հա­զա­րա­նոց նո­րա­գույն սպա­ռա­զի­նութ­յամբ հզոր բա­նակ է կու­տա­կել ­Նա­խիջ­ևա­նում, գո­նե ես եր­ևի հար­յուր ան­գամ մա­մու­լով այդ մա­սին ազ­դա­րա­րել եմ: Լ­սողն ո՞վ էր… Այն օ­րե­րին, երբ Ա­լի­ևը ման­կա­պարտեզ­նե­րից սկսած ե­րե­խա­նե­րին որ­պես երևա­կա­յա­կան թշնա­մի ի­րենց ման­կա­կան մա­տի­տան­կար­նե­րում հա­յին էր ներ­կա­յաց­նում, ­Հա­յաս­տա­նի դա­սագր­քե­րից չքա­նում էին հա­յոց պատ­մութ­յան եր­ևե­լի­նե­րը, կրճատ­վում՝ հայ գրա­կա­նութ­յան ու պատ­մութ­յան դա­սա­ժա­մերն ու ռազ­մա­գի­տութ­յան ժա­մե­րը: ­Սա զա­վե՞շտ էր, թե՞ ող­բեր­գութ­յուն՝ իր ազ­գի ինք­նութ­յամբ հպար­տա­ցող հա­յի հա­մար, չգի­տեմ, բայց որ այս դա­ժան պար­տութ­յու­նից հե­տո, այն պա­րա­գա­յում, երբ Ար­ցա­խը ­Հա­յաս­տա­նի կազ­մի մեջ չէ, ո­րի մա­սին ակ­նար­կում են ո­մանք, ին­չո՞ւ պետք է ա­նեք­սիա­յի են­թարկ­վեն ­Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­ման­նե­րը՝ ­Մեղ­րիով և ­Նա­խիջ­ևա­նով տրվող ճա­նա­պարհ­նե­րի սահ­մա­նագ­ծե­րով, ո­րի մա­սին ժա­մա­նա­կին ե­րա­զում էր Ա­թա­թուր­քը, իսկ այ­սօր՝ Էր­դո­ղա­նը։ ­Սա մի­ջազ­գա­յին օ­րեն­քի կո­պիտ խախ­տում է, ո­րի մա­սին համ­բե­րութ­յամբ լռում են ան­պա­տաս­խա­նա­տու պա­տաս­խա­նա­տու­նե­րը…
Է­լի չենք խրատ­վել, ա­ղե­տի դեմն առ­նե­լու փո­խա­րեն, չենք ու­զում քա­ղա­քա­կան գռե­հիկ գարշան­քից գի­տակ­ցո­րեն ա­զա­տագ­րել ան­տեր գա­ռի նման­վող մեր ան­կախ պե­տա­կա­նութ­յու­նը: ­Դի­վա­նա­գի­տութ­յան մեջ՝ ան­հաս, հոկ­տեմ­բե­րին զին­վո­րի հա­մար դրա­մա­հա­վա­քութ­յուն ա­նող
9-ամ­յա ե­րե­խա­յի կող­քին՝ մի­լիո­նա­վոր պարգ­ևավ­ճար ստա­ցող­նե­րի սառ­նա­սիրտ լռութ­յուն, բա­զում սևսիրտ մայ­րեր, 44 օր­վա ըն­թաց­քում հա­զա­րա­վոր մա­րող ճրագ­ներ, ռազ­մա­ճա­կատն ու­րա­ցող­նե­րի մա­սին ֆան­տաս­տիկ պատ­մութ­յուն­ներ, հի­վան­դա­նոց­նե­րում ան­դա­մա­հատ­ված ձեռք ու ոտ­քե­րով պա­տա­նի­ներ, այ­սօր ար­դեն ան­հետ կո­րած ու գի­շա­տիչ­նե­րին գե­րի ըն­կած­նե­րի լա­լա­հա­ռաչ մայ­րեր… ­Լու­րե­րը սղո­ցում են ներս քաշ­ված մեր դի­մադ­րութ­յան վեր­ջին լա­րե­րը, և ­քիչ է մնում բարձ­րա­ձայն գո­ռալ՝ գո­նե լռեք, ձեր բա­ցե­րը մեզ չեն հե­տաքրք­րում, դուք ազգն եք վար­կա­բե­կում, ոչ թե ձեզ. ո՞ւր եք երկ­րի սպի­տա­կե­ղե­նը փռում այդ ստոր զավ­թիչ­նե­րի ա­ռաջ։ ­Ցա­վա­լին այն է, որ երկ­րի վեր­քե­րը վի­րա­կա­պե­լու փո­խա­րեն, կու­լիս­նե­րում երկ­րի ցա­վին ան­տեղ­յակ՝ նոր, թավշ­յա վար­չա­պետ­նե­րի «թա­գադ­րում­ներ» են ոչ թե վե­րը նշած­նե­րը կար­գա­վո­րե­լու մտա­հո­գութ­յամբ, այլ դեռևս այն հույ­սով, որ ­Հա­յաս­տա­նում է­լի մի ծվեն մնա­ցած կլի­նի նոր կո­ղո­պու­տի հա­մար… Ա­մե­նա­զար­հու­րե­լին լայն հրա­պա­րակ­նե­րում ար­ձա­գանք­վող ԴԱՎԱՃԱՆ բառն է ահ­ռե­լի պայ­քա­րի մեջ ա­ներ­ևա­կա­յե­լի քա­ջութ­յամբ կռվող հե­րոս­նե­րի պայ­քա­րի ֆո­նին, որ փո­խա­րի­նում է ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ո­գու կան­չին և ­սե­պի նման խրվել է մեր պատ­մա­կան պար­տութ­յուն­նե­րի հի­շո­ղութ­յուն­նե­րի մեջ՝ բզկտված հայ­րե­նի­քը թա­վի­շի վրա քնեց­նե­լու խաբ­կանք­նե­րով… Աստ­ված չա­րից մեզ ա­զա­տի, պար­զա­պես ու­զում եմ հաս­կա­նալ, կա՞ այդ­պի­սի ա­ռաջ­նորդ, որ ինք­նա­մո­ռաց սկսե­լու է հայ­րե­նի­քի վե­րա­կանգն­ման սուրբ գոր­ծը: ­Ցա­վոք, ո՛չ ներ­կա­յի և­ ո՛չ էլ ինք­նա­ներ­կա­յաց­ված ղե­կա­վար­նե­րի մեջ ես չեմ տես­նում ո՛չ ­Գա­րե­գին Նժ­դեհ և­ ո՛չ էլ ­Մոն­թե… Այս դժվա­րին պա­հին ե­կող­ներդ գո­նե մեկ տող ու­նե՞ք ձեր սրտի դավ­թա­րում՝ ձեր ձեռ­քե­րով ազ­գի կո­րա­ցած մեջ­քը շտկե­լու հա­մար: Ա­վե­րակ­նե­րի վրա ինչ­պե՞ս եք թա­գա­վո­րե­լու: ­Լույս իջ­նի գե­րեզ­մա­նիդ, Ար­տա­վա՛զդ Ար­քա, պատ­գա­միդ ի­մաս­տը ոչ ոք դեռ չի հաս­կա­ցել… Ա­վե­րակ­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար պի­տի գաք, գի­տե՞ք այդ մա­սին, հա­մոզ­ված չեմ, անց­յա­լը վատ օ­րի­նակ­ներ է թո­ղել, ու դրա հա­մար նախ և­ ա­ռաջ նոր պա­տե­րազ­մի ճամ­փան փա­կեք՝ բա­հեր վերց­րեք և ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ողջ եր­կայն­քով երկ­րորդ ու եր­րորդ գծե­րի հա­մար բե­տո­նե խրա­մատ­ներ փո­րեք: Փր­կե՛ք սերն­դին, գե՛­նը փրկեք, ԱԹՍ-նե­րի հա­մար գու­մար­ներ հայ­թայ­թեք: ­Թե չէ, Ե­ռաբ­լու­րում էլ տեղ չկա, հին ու նոր վար­չա­պետ­ներ ու նա­խա­գահ­ներ… ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅՈՑ ԳԵ՜Ն… Այս մա­սին լսած կա՞ք, վե­րա­դարձ­րե՛ք իմ հա­յին՝ ե­րեկ­վա հա­յին, ո­րի հա­մար պար­տութ­յու­նը մահ էր: Այ­սօր ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը պա­հան­ջում է ի­րեն հա­վա­տար­մութ­յան եր­դում տված հեր­թա­կան ղե­կա­վա­րի հրա­ժա­րա­կա­նը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։