ԱՆԶԵՆ ԱՉՔՈՎ, ԿԱՄ ԴԵՌ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՆԵԼ, ՈՐ ՉԵՆ ԱՐԵԼ… / Ա­նա­հիտ ԱՐՓԵՆ

 

Ա­սում էին՝ մի՛ խո­սեք, պա­տե­րազմ է, ա­սա­ցինք՝ լավ, էլ չենք խո­սի: Եվ ա­տամ­ներս սեղ­մած՝ սու­սու­փուս սպա­սե­ցինք: ­Ռազ­մա­ճա­կա­տին օգ­տա­կար լի­նե­լու հա­մար այս­տեղ-այն­տեղ գործ գտանք ու տար­վե­ցինք: ­Բայց դե, մա­խա­թը պար­կում չես պա­հի, ուր շրջվում էիր, մի տագ­նա­պեց­նող բան էիր լսում. զո­րա­կոչ է, բայց ճա­կատ չեն տա­նում, Սփ­յուռ­քից ու­ղար­կա­ծը զին­վոր­նե­րին չի հաս­նում: ­Բան չէինք ա­սում, ուղ­ղա­կի կա­մա­ցուկ հե­տաքրքր­վում էինք, թե կա­մա­վոր­նե­րին ին­չո՛ւ չեն տա­նում դիր­քեր, պա­տաս­խա­նում էին՝ դուք չեք հաս­կա­նում, նստեք տեղ­ներդ: ­Շա­տերն են սի­րում ի­րենց ե­լույթ­նե­րի խոսքն ամ­փո­փե­լով ա­սել՝ հի­մա ու­նենք այն, ինչ ու­նենք: ­Դե հենց դրա՛ հա­մար էինք խո­սում, որ հի­մա չու­նե­նա­յինք այն, ինչ ու­նենք: Որ հի­մա տխուր դեմ­քով չնստեինք ու ա­սեինք, թե այս պետք է ար­վեր, այն պետք է ար­վեր, բայց չար­վեց, այս պետք է ու­նե­նա­յինք, այն պետք է ու­նե­նա­յինք, բայց չու­նեինք: Ին­չո՞ւ են դեռ ար­հա­մարհ­վում ու լռեց­վում ճիշտ խոսքն ու ար­դա­րութ­յու­նը…
Ան­զեն աչ­քով էլ եր­ևում է, որ բո­լոր պա­տաս­խա­նա­տու­ներն ա­մեն ինչ ա­րել են ոչ թե թշնա­մուն, այլ միմ­յանց հաղ­թե­լու հա­մար՝ ա­ռանց ցա­վե­լու, որ այդ­քան զո­հե­րի ու կար­ևոր ռազ­մա­վա­րա­կան տա­րածք­ներ հանձ­նե­լու գնով անձ­նա­կան պար­տութ­յու­նը ազ­գի ու պետա­կա­նութ­յան պար­տութ­յուն է լի­նե­լու և ­նոր գաղ­թա­կա­նութ­յուն է նշա­նա­կե­լու: Արդ­յուն­քում, ա­ռաջ են տար­վել «դաշ­նակ­ցի» ու թշնա­մու շա­հե­րը, կա­մա թե ա­կա­մա, մաս ենք կազ­մել թշնա­մի­նե­րի ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման: Ոչ թե ա­մեն նե­րուժ գոր­ծադր­վել է հաղ­թե­լու, այլ հա­զա­րա­վոր կռվող­նե­րի կյան­քեր զո­հա­բե­րե­լով՝ չե­զո­քաց­վել են նաև պայ­քա­րե­լով հե­տա­գա հաղ­թա­նա­կի կամ սե­րունդ տա­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը:
Ապ­շե­ցու­ցիչ է, թե ինչ գեր­ձայ­նա­յին ա­րա­գութ­յամբ է ի­րա­կա­նաց­վում սե­փա­կան ժո­ղովր­դին Ար­ցա­խի տա­րած­քից դա­տար­կե­լու գոր­ծըն­թա­ցը, և­ ինչ­քան ա­նո­րոշ ու ան­ժամ­կետ է թողն­վել գե­րի­նե­րին տուն վե­րա­դարձ­նե­լու հար­ցը: ­Մարդ ա­րա­րա­ծի տրա­մա­բա­նութ­յու­նը, սիրտն ու հո­գին ճչում են՝ թե պարտ­վել էիք, տա­յիք այն­քա­նը, որ­քա­նից զոր­քը նա­հան­ջել էր, ա­նա­ռիկ մնա­ցած դիր­քերն ին­չո՞ւ եք հանձնում: ­Հար­գում եք մի­ջազ­գա­յին բո­լոր կոն­վեն­ցիա­նե­րի խախ­տում­նե­րով ու ար­գել­ված զեն­քե­րով հա­կա­մարդ­կա­յին պա­տե­րազմ մղած Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յո՞ւ­նը, ո­րը հենց ՀՀ տա­րածք­նե­րի ամ­բող­ջա­կա­նութ­յան հարցն է և ­դեռևս 1920-ից Սև­րի պայ­մա­նագ­րով է հաս­տատ­վել, իսկ սահ­ման­նե­րը ­Վուդ­րո ­Վիլ­սո­նի Իրա­վա­րար վճռով գծվել: Այ սա՛ կլի­ներ բա­նակ­ցութ­յուն­նե­րը նոր կե­տից սկսե­լը, ոչ թե այն ի­րա­րա­մերժ բար­բա­ջան­քը, ին­չը հայ­տա­րար­վում էր ե­րեք ժո­ղո­վուրդ­նե­րին հար­մար լի­նե­լու մա­սին, իսկ ի­րա­կա­նում ա­վար­տին էր հասց­վում նախ­կին վար­չա­կազ­մի դա­վա­ճա­նա­կան գոր­ծը:
ԽՍՀՄ-ի սահ­ման­նե՞րն են դեմ տա­լիս, պետք է ա­սել՝ ԽՍՀՄ-ի օրոք Արծ­վա­շենն էլ ՀԽՍՀ-ին է պատ­կա­նել, դե տվե՛ք: ­Թե չէ ո՛ւմ, ե՛րբ, ի՛նչ հար­մար է, ի՛ն­չը իր պե­տութ­յան շահն է, ա՛յն է թա­փա­հա­րում, ինչ­պես Ադր­բե­ջա­նը՝ Ար­ցա­խի սահ­ման­նե­րի նկատ­մամբ իր չու­նե­ցած իրա­վունք­նե­րը, իսկ մենք, բե­րան­ներս ջուր ա­ռած, լռում ենք, թույլ տա­լիս, որ ով ոնց ու­զի, վար­վի մեզ հետ: Ադր­բե­ջա­նը, ԽՍՀՄ-ի փլուզ­վե­լուն պես, ըն­դու­նել է իր նա­խա­խորհր­դա­յին հան­րա­պե­տութ­յան ի­րա­վա­հա­ջոր­դութ­յու­նը, իսկ ­Հա­յաս­տա­նը, չնա­յած ան­կա­խութ­յան հռչա­կագ­րին, դեռ հա­վա­տա­րիմ է ար­դեն 30 տա­րի գո­յութ­յուն չու­նե­ցող ԽՍՀՄ-ի փլա­տակ­նե­րին և սր­բո­րեն մնում է Կ­րեմ­լի կա­մա­կա­տա­րը՝ չըն­դու­նե­լով իր շահն ու 1918 թ. ՀՀ ի­րա­վա­հա­ջոր­դութ­յու­նը: Կ­րեմ­լը Ղ­րի­մի հար­ցում չի ըն­դու­նում ԽՍՀՄ-ի վար­չա­կան բա­ժա­նու­մը, Ղ­րիմն ի­րենն է հա­մա­րում, բայց երբ հարցը Ար­ցա­խին է վե­րա­բե­րում, լսել ան­գամ չի ու­զում, որ ­Հա­յաս­տա­նին պատ­կա­նի, ո­րով­հետև ի՛ն­քը հա­վակ­նութ­յուն­ներ ու­նի և ­դեռ Աբ­խա­զիան էլ օ­րի­նակ է բե­րում: Այս վտանգ­նե­րի մա­սին բազ­միցս զգու­շաց­վել է, բայց մեր երկ­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը խուլ են ազ­գի ու ի­րենց ժո­ղովր­դի ցա­վե­րի հան­դեպ: ­Հայ­կա­կան ­Քա­շա­թաղն ու ­Քար­վա­ճա­ռը անվ­տան­գութ­յան գո­տի էին հա­մա­րում, բա ի՞նչ ե­ղավ, որ դրանց հանձ­նե­լուն վե­րա­դիր ա­վե­լա­ցավ նաև ­Հա­յաս­տա­նի հա­մար ծայ­րաս­տի­ճան վտանգ­նե­րով լի ­Մեղ­րիով ճա­նա­պար­հը, ո­րը կա­պե­լու է Ադր­բե­ջա­նը ­Նա­խիջ­ևա­նին ու դառ­նալու է ­Հա­յաս­տա­նի գլխին գլոր­վե­լով բաց­վող կծիկ-օր­հա­սի նոր սկիզբ: Ս­րա՞ն ինչ ա­նուն տանք: Ո՞ւր մնաց անվ­տան­գութ­յու­նը: ­Պատ­ճա­ռա­բա­նենք, թե ­Հա­յաս­տա­նին հաշ­վի առ­նող չի՞ ե­ղել: Ար­դա­րա­ցում չէ, ա­ռա­վել ևս ­չի փոխ­հա­տուց­վում հանձն­ված տա­րածք­նե­րում ապ­րող մարդ­կանց խեղ­վող ճա­կա­տա­գրե­րով, ո­րոնք ան­տեր ու ա­նօգ­նա­կան, հա­լած­ված, թող­նե­լով տուն ու ա­նա­սուն, ինչք ու հո­ղա­մաս՝ դառ­նում են վտա­րան­դի, գաղ­թա­կան, փախս­տա­կան և խն­դիր՝ ա­ռա­ջի­նը հենց ­Հա­յաս­տա­նի հա­մար: Այս­քան էլ ա­նաստ­վա­ծությո՞ւն, ան­մարդ­կայ­նութ­յուն ու խա­բե­բա­յութ­յո՞ւն: Ու էլ թող ոչ ոք իր խղճի ձայ­նը չխեղ­դի ու չա­սի, թե ի՞նչ չեն ա­րել, որ կա­րող էին ա­նել:
Ամ­բողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում դա­վա­ճան­նե­րի փնտրտուք են ա­րել, ո­րը կա­րե­լի է նմա­նեց­նել կա՛մ «գո­ղին բռնեք» հայտ­նի ի­րա­վի­ճա­կին, կա՛մ «սևե­րի ու սպի­տակ­նե­րի» 2018-ից ի վեր հաս­տատ­ված խա­ղին: ­Հի­մա էլ շին­ծու պատ­ճառ­ներ են ա­ռաջ քա­շում, երբ պատ­ճա­ռը հենց այս իշ­խա­նութ­յուն­նե­րի գո­յութ­յան և ­ռազ­մա­վա­րութ­յան հիմ­քում է: ­Չար­վեց հենց այն, ին­չը պետք է ար­վեր ա­ռա­ջի­նը: ­Ժո­ղովր­դից ու երկ­րից թա­լան­վա­ծը չվե­րա­դարձ­վեց, հայ­րե­նա­դա­վութ­յու­նը չդա­տա­պարտ­վեց, ծախ­վա­ծութ­յու­նը ար­մա­տա­խիլ չար­վեց, բա­նա­կը չզին­վեց, փո­խա­րե­նը, ինչ­պես միշտ, մեղ­քը բարդ­վեց ժո­ղովր­դի վրա՝ հայ­տա­րա­րե­լով, թե կռիվ չեք գնա­ցել, երբ գե­րա­գույնս ներ­քին պա­ռակ­տում ու «պա­տե­րի տակ վնգստա­ցող­նե­րի» հար­ցեր լու­ծե­լով ու չզոհ­ված­նե­րին մո­լո­րեց­նե­լով էի ան­հանգս­տա­նում:
Ա­մե­նա­նող­կա­լին այն է, որ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից խու­սա­փո­ղի կեց­վածք ըն­դու­նած՝ ար­դա­րա­նում են, թե նա­խորդ­ներն էին այս ա­ղե­տը նա­խա­պատ­րաս­տել ու ա­մեն ինչ ա­րել, ի­րենք միայն ա­վար­տին են հասց­րել: Ա­նա­մո­թա­բար մո­ռա­նում են, որ ի­րենք իշ­խա­նութ­յան են ե­կել այդ նա­խորդ­նե­րին ու նրանց ա­րած­նե­րը մեր­ժե­լու պայ­մա­նով և ­խոս­տում­նե­րով: Եվ ան­մեղ­սու­նակ ձևա­նա­լով՝ բա­ցատ­րում են, թե գի­տե՜ք, ե­թե ա­սեի, պի­տի, մար­դի՛կ, դուք է­լի ա­սեի՜ք… ­Նե­րո­ղութ­յուն, իսկ ո՞ւր մնաց եր­կիր կա­ռա­վա­րելն ու պե­տա­կա­նութ­յան շա­հով ա­ռաջ­նորդ­վե­լը: ­Ժո­ղովր­դի շնոր­հիվ ղե­կա­վա­րի ա­թո­ռին բազ­մե­լուց հե­տո առն­վազն պար­տա­վոր էր կա­տա­րել ո­խե­րիմ թշնա­մի­ներ ու­նե­ցող այդ ժո­ղովր­դի այն պարզ ցան­կութ­յու­նը, որ ու­զում է իր զոր­քը ե­թե ոչ մինչև ա­տամ­նե­րը սպա­ռա­զին­ված, գո­նե հա­մա­պա­տաս­խան հա­գուստ ու կո­շի­կով, սա­ղա­վարտ ու ժի­լե­տով տես­նել: Էլ չխո­սենք դի­վա­նա­գի­տութ­յան իս­պառ բա­ցա­կա­յութ­յան մա­սին, ո­րը լայն դար­պաս­ներ է բա­ցում թշնա­մու ա­ռաջ ու իր պե­տութ­յան գլխին պա­տե­րազմ բե­րում: Ինչ ա­նեին, որ չե՞ն ա­րել: ­Հա­մա­հայ­կա­կա­նի գու­մար­նե­րը նպա­տա­կին ծա­ռա­յեց­նեին, մարդ­կանց ու­ղար­կա­ծը գո­նե զին­վոր­նե­րին տա­յին: ­Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ ա­րած­նե­րին, զին­վո­րա­կա­նին չկռվել հա­մո­զող­նե­րին դա­տեին, ոչ թե Ազ­գա­յին-ժո­ղովր­դա­վա­րա­կան բևե­ռի խա­ղաղ հան­րա­հա­վաք ա­նող ղե­կա­վար­նե­րին ձեր­բա­կա­լեին: ­Վեր­ջա­պես, գոր­ծի դնեին «ազգ-բա­նակ» հաս­կա­ցութ­յու­նը, որ­պես­զի ողջ ազ­գաբ­նակ­չութ­յո՛ւ­նը մաս­նակ­ցեր թի­կուն­քի և ­ռազ­մա­կան գոր­ծե­րին: Ոչ թե ի­րար հա­կա­սող խոս­քեր հնչեց­նեին, այլ գործ հանձ­նա­րա­րեին մարդ­կանց ու ի­րա­վի­ճա­կը ճիշտ ներ­կա­յաց­նեին, որ­պես­զի ժո­ղո­վուրդն ի­մա­նար վտան­գի աս­տի­ճանն ու օգ­նութ­յան շտա­պեր:
Ըն­դու­նեին ԱՄՆ-ի ա­ռա­ջար­կա­ծը՝ նաև Ս­կան­դի­նավ­նե­րից խա­ղա­ղա­պահ­ներ բե­րեին: Իս­րա­յե­լին մեր­ժում էին՝ ­Չի­նաս­տա­նի՛ց ա­նօ­դա­չու­ներ գնեին: ­Պաշտ­պա­նա­կան կա­ռույց­ներ կա­ռու­ցեին, հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զա­ցիան ի­րա­կա­նութ­յուն դարձ­նեին, ոչ թե ե­րեք օր հե­տո ե­ղածն էլ դա­դա­րեց­նեին, իսկ կա­մա­վոր­նե­րին թող­նեին սպա­սող, բայց հե­տո նրա՛նց մե­ղադ­րեին, թե չե­կան: ­Դե, ո՞ր մեկն ա­սեմ: ­Գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նե­լուն ա­վե­լի շուտ ժամ­կետ դնեին, քան ա­ռանց կռվի ու պար­տութ­յան զիջ­վող հո­ղե­րը հանձ­նե­լուն: «­Բա­րե­կամ­ներդ ա­սում էին՝ հո­ղե­րը հանձ­նիր», դու էլ թշնա­մուդ թշնա­մի­նե­րի հետ պայ­ման կա­պեիր, նրան­ցից զենք ու ռազ­մա­կան օգ­նութ­յուն ստա­նա­յիր, ոչ թե ­Սի­րիա զորք ու­ղար­կեիր, այն­տե­ղից էլ ա­հա­բե­կիչ­ներ բե­րեիր ժո­ղովր­դիդ վրա, իսկ չբա­րե­կամ «դաշ­նա­կիցդ» ­Սի­րիա­յում բա­րե­լա­վեր իր դիր­քե­րը, ա­ռա­վե­լութ­յուն ստա­նար քեզ վրա ա­հա­բե­կիչ­ներ բե­րող թշնա­մուցդ, իսկ դրա փո­խա­րեն քո տա­րածք­նե­րը կի­սեր թշնա­մուդ հետ: ­Հետն էլ քո հո­ղե­րը տալ-չտա­լու խաղ ա­նե­լով՝ ժո­ղովր­դիդ աչ­քում փրկա­րար ներ­կա­յա­նար և­ առ այ­սօր շա­րու­նա­կեր ի­րա­կա­նաց­նել 100 տար­վա նույն հի­մա­րաց­նող ու ստրկաց­նող խա­բեութ­յու­նը:
­Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րին հե­տաքրք­րում է միայն մայ­րա­քա­ղաքն ու սևուս­պի­տակ­նե­րի ի­րենց չլչլած խա­ղը, ո­րով շա­րու­նա­կում են երկ­րի ներ­սում սար­քո­վի պա­ռակ­տումն ու գո­յութ­յուն չու­նե­ցող պայ­քա­րի վատ թա­տե­րա­կա­նա­ցու­մը: Իշ­խա­նութ­յան գա­լու ա­ռա­ջին իսկ օր­վա­նից ժո­ղովր­դին պա­հում են տե­ռո­րի մեջ՝ առ այ­սօր խո­սե­լով միայն իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու չե­ղած վտանգ­նե­րի մա­սին ու վա­խեց­նե­լով, թե ի­րենք չլի­նեն, նախ­կին­նե­րը կգան: Եվ դա այն դեպ­քում, երբ հան­րա­հա­վաք ա­նող­նե­րի շուրջն ա­վե­լի շատ ոս­տի­կան կա, քան բա­նա­կում զին­վոր: Իսկ ի­րա­կա­նում, և՛ ռազ­մա­ճա­կա­տում, և՛ քա­ղա­քա­կան կյան­քում ներ­կա­ներն ու նախ­կին­նե­րը միմ­յանց մե­ղադ­րե­լու սյու­ժեով, ձեռք ձեռ­քի տված, նույն ճա­կա­տում են գոր­ծել ու գոր­ծում՝ ժո­ղովր­դի դեմ: Եվ դեռ խո­սում են, թե ի՞նչ կա­րող էին ա­նել, որ չեն ա­րել: ­Նախ­կի­նա­ներ­կա­նե՛ր, բա­վա­կան է մարդ­կանց ա­պու­շի տեղ դնեք, ա՛յ, թե ինչ պետք է ա­նեք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։