ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ ՉԻ՛ ՊԱՐՏՎԵԼ / Սամ­վել ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

­Վեր­ջին 30 տա­րի­նե­րին մեր հան­րա­պե­տութ­յան նախ­կին և ­ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րը չկա­րո­ղա­ցան լե­զու գտնել Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հետ, փոխ­զի­ջում­նե­րի գնալ և ­խա­ղաղ ճա­նա­պար­հով, ա­ռանց ար­յու­նա­հե­ղութ­յան լու­ծել ար­ցախ­յան հիմ­նախն­դի­րը: Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը ո­րո­շեց զեն­քի ու­ժով, ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով լու­ծել հիմ­նա­հար­ցը:
2016-ի ապ­րիլ­յան քա­ռօր­յա պա­տե­րազ­մում Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը, զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րը, տես­նե­լով հա­յոց բա­նա­կի ու­ժը, մեր ռազ­միկ­նե­րի անձ­նու­րաց սխրանք­նե­րը, հե­րո­սութ­յու­նը, կռա­հե­ցին, որ սե­փա­կան ու­ժե­րով չեն կա­րող հաղ­թել հայ ժո­ղովր­դին և ­դի­մե­ցին ի­րենց մեծ եղ­բո­րը՝ ­Թուր­քիա­յին…
2020-ի ամ­ռա­նը ­Թուր­քիան զո­րա­խա­ղե­րի քո­ղի տակ մեծ քա­նա­կութ­յամբ նո­րա­գույն զին­տեխ­նի­կա և ­զորք մտցրեց Ադր­բե­ջան: Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը հա­մա­լրվեց տեխ­նո­լո­գիա­կան նոր և հ­զոր զեն­քե­րով՝ «­Բայ­րաք­թար» կոչ­վող և­ իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րով, ռազ­մա­կան մաս­նա­գետ­նե­րով, իս­րա­յե­լա­կան և­ այլ երկր­նե­րի ար­տադ­րութ­յան զեն­քե­րով:
­Վեր­ջերս հե­ռուս­տաե­թե­րում հնչեց ­Թուր­քիա­յի նա­խա­գահ ­Ռե­ջեփ ­Թա­յիփ Էր­դո­ղա­նի հետև­յալ խոս­քը (թարգ­մա­նա­բար). «­Մեր «­Բայ­րաք­թար­նե­րը» հաշվ­ված օ­րե­րում շար­քից հա­նե­ցին հայ­կա­կան տան­կե­րի, հրե­տա­նու, հրթի­ռա­յին և ­հա­կաօ­դա­յին հա­մա­կար­գե­րի մեծ մա­սը»…
Ա­յո՛, այ­սօր ռազ­մաս­պա­րե­զում հայտն­վել է հրե­տա­նուց ա­ռա­վել հզոր, տեխ­նո­լո­գիա­կան նոր զենք: Դ­րանք ա­նօ­դա­չու թռչող սար­քերն են, որ օ­դից հե­տա­խու­զում են տա­րած­քը, հայտ­նա­բե­րում ռազ­մա­կան օբ­յեկ­տը, զոր­քի կու­տա­կու­մը և ­կա­րո­ղա­նում են ճշգրիտ հրթի­ռա­հա­րել ու ռմբա­հա­րել: Այ­սինքն՝ հե­ռու տա­րած­քում ծպտված ռազմա­կան մաս­նա­գետն է հա­մա­կարգ­չի մոտ նստած ղե­կա­վա­րում թռչող ա­նօ­դա­չու սար­քի ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, այդ սար­քով մարտն­չում հա­կա­ռա­կոր­դի դեմ:
Թշ­նա­մու ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րը վճռա­կան բե­կում մտցրե­ցին ար­ցախ­յան 44-օր­յա ­Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում՝ ի վնաս մեզ: Այդ պա­տե­րազ­մում հաղ­թեց իս­րա­յե­լա­կան և ­թուր­քա­կան ար­տադ­րութ­յան տեխ­նո­լո­գիա­կան նոր և հ­զոր զեն­քը:
­Մենք չպարտ­վե­ցինք, մեր զեն­քը պարտ­վեց,
­Պարտ­վեց մեր խակ դի­վա­նա­գի­տութ­յու­նը,
­Մեր քաջ ռազ­մի­կը կռվեց անձ­նու­րաց,
­Մենք չպարտ­վե­ցինք, մեր զեն­քը պարտ­վեց…

Աշ­խար­հի ան­տար­բե­րութ­յու­նը
Ար­ցախ­յան 44-օր­յա ­Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ագ­րե­սոր­նե­րը և ­հա­զա­րա­վոր վարձ­կան մար­դաս­պան­ներ աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ սկսեցին հա­յա­թա­փել Ար­ցա­խը, կազ­մա­կեր­պել նոր ցե­ղաս­պա­նութ­յուն: ­Զօր ու գի­շեր հրթի­ռա­հար­վում, ռմբա­հար­վում էին Ս­տե­փա­նա­կեր­տը, ­Շու­շին, բազ­մա­թիվ այլ քա­ղաք­ներ ու բնա­կա­վայ­րեր: Ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժը կի­րա­ռում էր կա­սե­տա­յին ռում­բեր, քի­միա­կան զենք, ար­գել­ված այլ զեն­քեր ու զի­նա­մի­ջոց­ներ: ­Զոհ­վե­ցին տասն­յակ ան­մեղ, ան­զեն քա­ղա­քա­ցի­ներ, ռազ­մա­ճա­կա­տում՝ հա­զա­րա­վոր հայ ռազ­միկ­ներ:
­Կա­տար­վում էր այն, ինչ կա­տար­վեց Արևմտ­յան ­Հա­յաս­տա­նում 1915-1921 թվա­կան­նե­րին, այ­սինքն՝ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յուն:
Աշ­խար­հի գերհ­զոր պե­տութ­յուն­նե­րը, բա­ցա­ռութ­յամբ ­Ռու­սաս­տա­նի և Ֆ­րան­սիա­յի, լուռ և­ ան­տար­բեր դի­տում էին ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ագ­րե­սոր­նե­րի, վարձ­կան մար­դաս­պան­նե­րի ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րը Ար­ցա­խում՝ եր­բեմն բա­վա­րար­վե­լով «­Դա­տա­պար­տում ենք…», «­Կոչ ենք ա­նում եր­կու կող­մե­րին՝ դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը» կո­չե­րով ու ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով:
­Վեր­ջին 30 տա­րում հայ դի­վա­նա­գետ­նե­րը չկա­րո­ղա­ցան աշ­խար­հին լիար­ժեք ի­րա­զե­կել ար­ցախ­յան դա­տը, հիմ­նախն­դի­րը, ար­ցա­խա­հա­յե­րի ա­զատ և­ ան­կախ ապ­րե­լու ի­րա­վուն­քը՝ հա­մա­ձայն ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման մի­ջազ­գա­յին ի­րա­վունք­նե­րի:

Ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի մա­սին
Ար­ցա­խը բո­ցե­րի մեջ էր: ­Հայ ռազ­միկ­նե­րը կե­նաց ու մա­հու կռիվ էին մղում ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ագ­րե­սոր­նե­րի, վար­ձու մար­դաս­պան­նե­րի դեմ, ո­րոնք ա­վե­լի քան 10 ան­գամ շատ էին թվա­քա­նա­կով և­ ա­վե­լի լավ սպա­ռա­զին­ված: Թշ­նա­մին օ­րե­ցօր, ժամ առ ժամ գրա­վում էր ար­ցախ­յան բնա­կա­վայ­րեր: ­Շու­շին զավ­թե­ցին: ­Մար­տեր էին մղվում ար­դեն Ս­տե­փա­նա­կեր­տի մա­տույց­նե­րում: Ահա օր­հա­սա­կան այդ ժա­մին՝ 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ին ­Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի և ­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ստո­րագ­րութ­յամբ հրա­պա­րակ­վեց կրա­կը դա­դա­րեց­նե­լու, զի­նա­դա­դար հաս­տա­տե­լու մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը: Այդ հա­մա­ձայ­նա­գի­րը հա­յե­րիս հա­մար ստո­րա­ցու­ցիչ փաս­տա­թուղթ է, կա­պի­տուլ­յա­ցիա­յի ակտ, հա­մա­ձայն ո­րի՝ հայ­կա­կան կող­մը Ադր­բե­ջա­նին է զի­ջե­լու մեր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի կող­մից ա­զա­տագր­ված (գրավ­ված) շրջան­նե­րը, բա­ցի այդ՝ ­Շու­շի քա­ղա­քը, ­Հադ­րու­թը, ար­ցախ­յան այլ բնա­կա­վայ­րեր: ­Թույ­լատր­վում է ­Թուր­քիա­յին Ս­յու­նի­քի տա­րած­քով ավ­տո­մայ­րու­ղի կա­ռու­ցել, այն ­Նա­խիջ­ևա­նը միաց­նե­լու է Ադր­բե­ջա­նին: ­Թուր­քե­րը ցան­կա­նում են ի­րա­կա­նաց­նել ի­րենց վա­ղե­մի ե­րա­զան­քը՝ ստեղ­ծել ­Թուր­քիա-­Նա­խիջ­ևան-Ադր­բե­ջան կարճ ճա­նա­պարհ:
­Փառք Աստ­ծո, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը ե­կան: Ար­յու­նա­հե­ղութ­յու­նը դա­դա­րեց­վեց, փրկվե­ցին Ս­տե­փա­նա­կեր­տը, հա­զա­րա­վոր հայ զին­վոր­ներ ու սպա­ներ, ո­րոնց թշնա­մին ցան­կա­նում էր շրջա­պա­տել ու ոչն­չաց­նել:
­Հայ ժո­ղո­վուր­դը զայ­րույ­թով ու ցաս­մամբ, տխրութ­յամբ ու ափ­սո­սան­քով ըն­դու­նեց Ար­ցա­խի պար­տութ­յան լու­րը, այն պա­հանջ­ներն ու պար­տա­կա­նութ­յուն­նե­րը, որ կա­տա­րե­լու է հայ­կա­կան կող­մը՝ ըստ հա­մա­ձայ­նագ­րի: ­Շա­տե­րը դա­վա­ճան ան­վա­նե­ցին վար­չա­պետ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին, որ ստո­րագ­րել էր այդ նվաս­տա­ցու­ցիչ փաս­տա­թուղ­թը:
Մ­նում է հու­սալ, որ ա­ռա­ջի­կա­յում կա­յա­նա­լիք բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում կլրամ­շակ­վեն, կխմբագր­վեն հա­մա­ձայ­նագ­րի հիմ­նադ­րույթ­նե­րը՝ ի նպաստ հայ ժո­ղովր­դի:

­Փառք հե­րոս­նե­րին
­Հա­զար ափ­սոս ա­սենք, հա­զար փառք ու պա­տիվ,
­Հե­րոս­նե­րին հա­յոց՝ օրհ­նանք հա­զա­րա­պա­տիկ,
­Հե­րոս­նե­րին հա­յոց՝ եր­գեր ան­մա­հութ­յան,
­Հա­վեր­ժութ­յունն ան­մահ մեր Ա­րա­րատ լե­ռան…
Երբ ղո­ղան­ջե­ցին հա­յոց կոչ­նակ­նե­րը, երբ հայ­րե­նիքն ազ­դա­րա­րեց՝ ի զեն, հա­յե՛ր, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նութ­յա­նը կրկին զին­վո­րագր­վե­ցին մեր պան­ծա­լի երկ­րա­պահ­նե­րը, բազ­մա­թիվ կա­մա­վո­րա­կան­ներ:
Ա­ռաջ­նագ­ծում այն­ժամ մեր 18-20 տա­րե­կան զին­վորներն էին, որ մարտն­չե­ցին առ­յու­ծի նման և ­շան­թա­հա­րե­ցին գրո­հող «գորշ գայ­լե­րին» ու վարձ­կան, սի­րիա­կան պա­տե­րազ­մում թրծված փոր­ձա­ռու մար­դա­սպան­նե­րին: Աշ­խար­հը զար­մա­ցավ, քրիս­տոն­յա աշ­խար­հը հիա­ցավ, որ Ար­ցա­խի փոքր ­Հան­րա­պե­տութ­յան պաշտ­պա­նութ­յան բա­նա­կը կռվում է Ադրբե­ջա­նի ու ­Թուր­քիա­յի հրո­սակ­նե­րի դեմ, կռվում է հե­րո­սա­բար, անձ­նու­րաց, շատ դեպ­քե­րում էլ՝ հաղ­թում: 44 օր շա­րու­նակ նրանք ծայ­րաս­տի­ճան դժվար պայ­ման­նե­րում մարտն­չե­ցին թշնա­մու ոհ­մակ­նե­րի դեմ:
­Վասն հայ­րեն­յաց նա­հա­տակ­վե­ցին, ի­րենց ջա­հել-ջիվան կյան­քը հայ­րե­նի­քին ընծա­յե­ցին հար­յու­րա­վոր ու հա­զա­րա­վոր հայ քա­ջոր­դի­ներ: ­Հա­վերժ փառք ու խո­նար­հում նրանց հի­շա­տա­կին, համ­բույր՝ մեր նոր ­Թա­թուլ­նե­րի, ­Վազ­գեն­նե­րի, ­Մոն­թե­նե­րի շի­րիմ­նե­րին:
Ար­ցախ­յան ռազ­մա­ճա­կա­տի տար­բեր հատ­ված­նե­րում, մար­տե­րի ժա­մա­նակ ան­հետ կո­րան տասն­յակ ռազ­միկ­ներ: ­Փառք մեր Ան­հայտ զին­վոր­նե­րին:

­Թեժ մար­տե­րում զոհ­վե­ցին մեր
­Կոր­յուն­նե­րը ջա­հել-ջի­վան,
Ն­րանց ար­յամբ, ­Հա­յո՛ց Ար­ցախ,
­Պի­տի ծաղ­կի քո ա­պա­գան…

­Պա­տե­րազ­մը դեռ չի ա­վարտ­վել
Գ­նա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է ա­հագ­նա­նում թուր­քա­կան վտանգն ու սպառ­նա­լի­քը ­Կով­կա­սում: ­Թուր­քիան ձգտում է ամ­րապն­դել իր դիր­քե­րը ­Կով­կա­սում, դուրս մղել ­Ռու­սաս­տա­նին, ի­րա­կա­նաց­նել օս­ման­յան սուլ­թան­նե­րի ե­րա­զան­քը՝ ­Կով­կա­սը, ­Մի­ջին Ա­սիան նվա­ճելով՝ ստեղ­ծել թուր­քա­կան-իս­լա­մա­կան հզոր կայս­րութ­յուն: ­Չի բա­ցառ­վում, որ Ան­կա­րա­յում ծրագ­րեր են մշակ­վում՝ կոր­ծա­նե­լու հա­յոց պե­տա­կա­նութ­յու­նը, ստրկաց­նե­լու հայ ժո­ղովր­դին:
­Ներ­կա դրութ­յամբ ­Թուր­քիան զոր­քեր է կու­տա­կել Ադր­բե­ջա­նում, ՀՀ հա­րա­վ­արևմտ­յան սահ­ման­նե­րի մոտ, Իգ­դի­րի կող­մե­րում, իսկ Ադր­բե­ջա­նը՝ Ս­յու­նի­քի սահ­մաննե­րի մոտ: ­Չի բա­ցառ­վում, որ ա­ռա­ջի­կա­յում ­Նա­խիջ­ևան-Ադր­բե­ջան ճա­նա­պար­հի կա­ռուց­ման պատ­ճա­ռով (ճա­նա­պարհ, որ անց­նե­լու է Ս­յու­նի­քի տա­րած­քով) մենք կորց­նենք ­Մեղ­րին, հա­րա­կից տա­րածք­նե­րը:
­Սի­րե­լի՛ հայ­րե­նա­կից­ներ, հայ ժո­ղովր­դի հա­մար ճա­կա­տագ­րա­կան օ­րեր են, ժա­մեր, րո­պե­ներ ու վայրկ­յան­ներ: Երկ­պա­ռա­կութ­յու­նը, ներ­քա­ղա­քա­կան կյան­քի ան­կա­յու­նութ­յու­նը կա­րող են մեզ կոր­ծան­ման տա­նել:
­Դա­սեր քա­ղենք մեր սխալ­նե­րից, վրի­պում­նե­րից, պար­տութ­յուն­նե­րից և մ­տա­ծենք մեր զա­վակ­նե­րի, թոռ­նե­րի ու ծոռ­նե­րի ա­պա­գա­յի մա­սին:
­Հա­մախմ­բենք մեր ու­ժե­րը, լի­նենք միա­սին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։