«ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ԵՐԳՆ ԷԼ ԶԻՎՈՐ Է» / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

ԷՔՍՊՐՈՄՏՆԵՐ

***
Նայեցեք, տղե՛րք,
մեր սիրուն լեռներին.
Ո՞ր երկիրն է այսքան գեղանի,
Յուր որջում թող ոռնա ազերին,
Երկիրն այս եղել է, կա ու կլինի…
Մոնղոլ ու արաբ և տաճիկը շուն,
Բախվել են այս լեռերին
վայրագ ու հորդա,
Երբեք չի ծնկել
երկիրն այս նախշուն.
Րոպե անգամ չմոռանաք դա…
Յուրաքանչյուր թիզն այս հողի
Այնքա՜ն արհավիրք ու
ցավ է տեսել,
Նենգ դավերից պիղծ ոսոխի
Ինչ աղետ ասես,
որ մեզ չի հասել…
Մեր աշխարհը
լոկ քաջերն են փրկել,
Որ երկիրը պաշտել են
հանց սրբություն,
Տաճիկը բյուր հազարով է եկել,
Ոգին մեր չի կրել պարտություն…
Գնդակից վախեցողը
մեռնում է երկու անգամ.-
Այսպես են ասել մեր
նախնիները արի,
Յուրաքանչյուր մարտում
սա արեք պատգամ,
Իսկ դա է հենց ոսոխի
սարսափը վայրի…
Նոր թափով պիտի զարկենք
Թշնամուն՝ ծնկի եկած…
Իր որջում թող թուրքը դողա,
Նորից զարկենք, էլի ՜, էլի՜.
Սուրդ հավերժ թող շողշողա՜,
Բանակ Հայոց ԱՆՊԱՐՏԵԼԻ…

***
«Վիրավոր եմ ես ու պիտի մարեմ,
Քեզնից առավել ոչ ոքի չունեմ,
Ավա՜ղ, չհասցրի
քեզ խոստովանեմ…
Հոգ չէ. սերս ինձ հետ կտանեմ…
Ապացուցելու էլ կարիք չկա,
Ու երբ կլինեմ հավերժ բացակա,
Իմ մատաղ կյանքի օրհասը վկա,
ԵՐԿԻ՛Ր ԻՄ,
ՔԵԶՆԻՑ ՍԻՐԵԼԻՆ ՉԿԱ…»:

***
Դիրքերում ծաղիկներն են
հավերժանում,
Շուկայում թանկանում են
ծաղիկները…
Այն փողերը, որ ձեր
տուն եք տանում,
Դուք չէ, վաստակել են տղաները…
Ծաղիկ են արդեն տղաները,
Գին մի՛ դրեք ոչ մի ծաղկի,
Նրանք զոհեցին իրենց կյանքերը,
Որ ամեն գարնան
ձեր այգին ծաղկի…

***
Մարտադաշտում չեմ ես թեպետ,
Բայց զոհվեցի ամեն մեկիդ հետ,
Ամեն մեկիդ հետ գերեզման իջա.
Այս մեծ ցավին ամոքում չկա…
Բայց երբ կհառնեք
ծաղիկների պես,
Կհասկանամ,
թե ինչու ապրեցի ես…

***
Արևը նորից առանց ձեզ բացվեց,
Նորից աչքերս ձեզ են որոնում,
Աստված իմ,
ինչո՞ւ այսպես ստացվեց,
Մեր կյանքի լույսերն
այդ ո՞ւր ես տանում…
«Մայրամուտին մութն է
միշտ իջնում,
Դու ե՞րբ ես տեսել,
որ լույսն էլ չգա.
Լույսը տղերքի գրկում է ննջում,
Ամեն օր նորից,
նորից պիտի գա…»:

***
Թող բացվի օրը հավքի ծվոցով,
Հայոց տներում էլ ծուխ չմարի,
Կրակը լինի լոկ թոնրի բոցով,
Տեսնենք` էլ չկա ոռնոցը չարի…
Տեսնենք՝
մայրերին նամակ են բերում
Կամ պատվոգիրը իր
զինվոր որդու,
Ծիծաղը ծաղկի բոլոր տներում,
Եվ վիշտ չհասնի էլ ոչ մի մարդու…

***
Մենք բոլորս՝ տխուր, շիվար.
Պապանձվել ենք ձեր մեծ ցավից,
Մենք կանգնել ենք
շարքում անշար,
Շփոթահար ձեր սև մահից…
Ցավը գրկած պիտի ելնենք…
Ախր, գործը կիսատ մնաց,
Գնանք Մուշ ու Վանին հասնենք,
Փարվենք նրանց աչքերին թաց…
Հետո՝ Էրզրում, հետո՝ Իգդիր,
Բացենք դուռը մեր կարոտի,
Հասնենք, փրկենք գերի Էրգիր,
Որ էլ չապրի կյանքով ճորտի…
Պիտի ելնենք, շարվենք նորեն,
Որ մեր Էրգիր չմնա հուշ,
Որ թշնամին՝ նենգ, անօրեն,
Չտրորի մեր հողն անուշ…
Մեր սիրտը միշտ երդում ունի,
Երդում և ձեր շիրիմին լույս.
Հայը երբեք հանգիստ չունի՝
Քանի դեռ կա անկատար հույս…

***
Ո՞վ էր, որ գետնից էլ չելավ վեր,
Ո՞վ էր, որ մարեց՝ աչքը երկնքին…
Զինվորն էր արի,
սիրտը՝ անվեհեր.
Արյունը տվեց այս երկրի վերքին…
Հուշարձաններ
կկանգնեն ամենուր՝
Որպես աղոթքի
մոմեր պատմության…
Կյանքն առանց ձեզ կլինի տխուր,
Բայց հիշատակը՝
անմար, հավիտյան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։