Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻՑ ՍԱՐՔԱԾ ԼՈՒՍԱՄՓՈՓՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1
Պոեզիան երբեմն նմանվում է
վերամշակված նյութի
(recycling են ասում
անգլիախոս ազգերը)՝
փշրված ափսե,
թղթի և ճաշի մնացորդներ,
վաղուց մոռացված ավտոդողեր,
պետական հին
որոշումների բուկլետներ,
անգամ Գերմանիայում՝
համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների
մաշկից սարքած
լուսամփոփների գլխիկներ,
որոնք մշակումից հետո
(նայած քաղաքական-ռազմական ինչ
վիճակ է երկրում
և որ կուսակցությունն է այն մշակում)
նորից կդառնան մարդու մաշկից
սարքած լուսամփոփներ,
բայց մի այլ երկրում և մի այլ գնով…

2

Այս առումով Թուրքիան
մարդու մաշկից սարքած որքա՜ն
լուսամփոփներ է կորցրել
(ի տարբերություն առիթը բաց չթողնող Գերմանիայի),
չէ՞ որ Թուրքիայի ճնշման տակ էին,
կամ ավելի ճիշտ՝ Թուրքիան
գցեց իր թրի տակ
հայերին, հույներին, հրեաներին…

Այդ առիթով մի թուրք պատմաբան
ափսոսանքով գրում է՝
Թուրքիայում կիսաոչնչացված կամ լրիվ բնաջնջված
ազգերը մաշկելուց հետո,
կարելի էր այդ ձրի մաշկը
հրաշալի մշակել և օգտագործել
բազմապիսի նպատակների համար՝
բազմոցներ մաշկապատելու,
անձրևանոցներ սարքելու,
և հատկապես եվրոպական ազգերի
ազատ շուկայի քիմքը մաշկապատելու նպատակով,
որն օգուտ կբերեր թե՛ Ստամբուլին
և թե՛ Բրյուսելին,
և դա թույլ կտար Թուրքիային՝
մարդկային մաշկից սարքած ազգային դրոշը վեր պարզած,
անվարան մտնել Եվրախորհուրդ
և ահռելի հարստությունից ճաք տված Եվրոպա:
Բա՜յց… ավա՜ղ, ուշ է արդեն,
ի տարբերություն Գերմանիայի
առիթը բաց ենք թողել,

Այո՜, հպատակ ազգերի մաշկը
Թուրքիան պետք է դներ
արդյունաբերական հոսքի մեջ,
և կստացվեր արտահանման համար
հրաշալի արտիֆակտ:

3

Բայց մեր մեջ ասած,
-Հիմա էլ ուշ չէ,-
գրում է թուրք պրոֆեսոր Ահմեդ Մուհամմադ օղլի Ախմախխուլլին,
-մեր իշխանության տակ դեռ կան ազգեր,
որոնց հեշտությամբ կարող ենք մաշկել,
իսկ Եվրախորհուրդ միշտ էլ կկարողանանք մտնել,
ո՞վ է հիմա հիշում հայերի
դասական դարձած պատմությունը Ցեղասպանության,
սպանված ազգերի ձայնը հիմա ոչ ոք չի ուզում լսել,
հաճույքներն ու զեխ կյանքը հիմա շատացել է աներևակայելի կերպով,
փոխանակ կովի ու ոչխարի կոշտ կաշվից
սարքենք թիկնոց ու կոշիկ,
մարդու նուրբ մաշկը հրաշալի ապրանք է արտահանման համար
(Էրդողանը սիրեց այդ մարդուն, անվանելով նրան
Թուրքիայի խիղճն ու պատիվը
արտահանող միակ էֆենդին),
Եվրոպան այն կընդունի սրտաբաց,
ոչ ոք չի հարցնի՝
ո՞ր ազգի մաշկից է այն սարքած,
երբ այն շողշողա մարդկային մաշկի բոլոր գույներով,
ահա թե ինչ բարիքներ ունենք
մեր մաշկասեր ազգային տոպրակում,
պետք է հավաքվել նորից ազգովի
և մեջլիսում ընտրել կոշիկի, թիկնոցի
արդյունաբերության համար
մի նոր ազգի մաշկ,
գուցե այս անգամ քրդերինը,
իսկ թե ինչ եղավ այլ ազգերի հետ,
ո՞ւմ գործն է դա,
թող Եվրոպան իր գարշելի քիթը ներս չխոթի,
թե չէ այդ մսոտ, հարուստ քիթն էլ կմաշկենք,
մեր ջանքը՝ մտնել Եվրոպա,
հենց դա է հետապնդում,
վաղ թե ուշ մենք լավ մաշկ ունեցող ազգերի
նոր շուկաներ ենք գտնելու.
Գերմանիան վաղուց է դա ապացուցել…

Ա՛յ, լավ կլիներ Արցախը մեր ձեռքը գցեինք
(այսինքն՝ մորթազերծեինք…),
կանացի ի՜նչ նո՜ւրբ,
կաշվեպատ պայուսակներ կարտադրեինք…,
աշխարհը կհիանար մեր արվեստով…

P.S.
Բա՛, հե՞շտ է 72 միլիոն
պոտենցիալ մարդասպան ունեցող երկրին
մնալ տեղում (առանց արյուն ոթելու),
մենք պետք է դուրս գանք, մտնենք Եվրոպա,
մարդկային մաշկի նոր շուկաների հետևից,
սա՛ է թելադրում ժամանակակից բիզնեսի
օրենքը բոզ գայլի:

One thought on “Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  1. Եթե մեր «անվանիները» այսպիսի «բանաստեղծություններ» են գրում, ապա ի՞նչ սպասել մյուսներից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։