ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿԻՐ, ՀՈՐԻՆՈՎԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ (Ադր­բե­ջա­նը և Ար­ցախ­յան հար­ցը) / Է­դո­ւարդ ԽԱՉԻԿՅԱՆ

Է­դո­ւարդ ԽԱՉԻԿՅԱՆ
Ա­զա­տա­մար­տիկ-հրա­մա­նա­տար

­Ներ­կա օր­հա­սա­կան պա­հին, երբ սև­ ամ­պե­րը կրկին թաքն­վե­ցին Մ­ռա­վի ետ­ևում, և­ երբ ար­նոտ յա­թա­ղա­նը վերս­տին ցո­լաց ­Հա­յոց աշ­խար­հի վեր­ևում, հան­կարծ մտա­ծե­ցի, որ ղա­րա­բաղ­յան հար­ցը եր­բեք չի կա­րող հան­գու­ցա­լուծ­վել, քա­նի դեռ հա­կընդ­դեմ են տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան և­ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման սկզբունք­նե­րը:
­Հարկ է ար­մա­տա­պես փո­խել այս անպ­տուղ կոն­ցեպ­ցիան և ­վերջ տալ մեր պարտ­վո­ղա­կան «նեյ­նիմ-նեյ­նիմ» դի­վա­նա­գի­տութ­յա­նը, ո­րը հարցն ար­դեն 30 տա­րի քա­ղա­քա­կան փա­կու­ղի է մտցրել: Եվ այս պա­րա­գա­յում չի կա­րող լի­նել ըն­դու­նե­լի փոխ­զի­ջում, ո­րով­հետև կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րը շա­րու­նա­կում է պնդել իր ճշմար­տա­ցիութ­յու­նը: ­Նա­խիջ­ևա­նը հնա­մե­նի հայ­կա­կան տա­րածք է, բայց ո­րը վա­ղուց հա­յա­թափ­վել է «բա­րե­կա­մա­կան գո­յակ­ցութ­յան» շնոր­հիվ, և ­հետ­ևա­բար չի կա­րող նրա հա­մար այլևս գործ­նա­կան հա­մար­վել ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման սկզբուն­քը. ի՞նչ է, ու­րեմն հրա­ժար­վե՞նք պատ­մա­կան ­Նա­խիջ­ևա­նից:
­Զար­մա­նա­լի մի եր­ևույթ ևս. բո­լոր միու­թե­նա­կան ինք­նա­վա­րութ­յուն­նե­րը կոչ­վում էին ազ­գա­յին պատ­կա­նե­լիութ­յան ա­նուն­նե­րով՝ աբ­խա­զա­կան, ա­ջա­րա­կան, օ­սե­թա­կան և­ այլն, բա­ցա­ռութ­յամբ՝ ­Նա­խիջ­ևա­նի և Ար­ցա­խի: ­Բայց հայ­կա­կան ինք­նա­վար կազ­մա­վո­րում­նե­րի առ­կա­յութ­յու­նը հաս­տա­տում է դրանց ոչ ադր­բե­ջա­նա­կան լի­նե­լը, նա­մա­նա­վանդ, որ ­Նա­խիջ­ևա­նի Ինք­նա­վար ­Հան­րա­պե­տութ­յու­նը մինչ օրս էլ Ադր­բե­ջա­նի հետ ցա­մա­քա­յին սահ­ման­ներ չու­նի: Եվ այս­պի­սով՝ որ­տե­ղի՞ց աշ­խար­հի քար­տե­զի վրա հայտն­վեց ար­հես­տա­ծին Ադրբե­ջա­նը՝ որ­պես պե­տա­կան միա­վոր, ա­պա և ­բուն ադր­բե­ջան­ցին՝ իբրև ցե­ղա­յին եր­ևույթ:
­Նախ պետք է հստա­կեց­նել՝ ով­քեր էին նրանց նախ­նի­նե­րը:
Թ­յուր­քա­կան ցե­ղախմ­բե­րը ­Կով­կաս մտան XI-XII դդ., իսկ ­Տուղ­րիլ բե­կը ոտք դրեց ­Փոքր Ա­սիա սոսկ մ. թ. 1147 թվա­կա­նին: Այ­սինքն՝ ներ­կա­յիս ադր­բե­ջան­ցի­նե­րը զտար­յուն քոչ­վոր­ներ են, ո­րոնք ի­րենց խառ­նի­խուռն հո­տե­րով Ալ­թա­յի և Հ­յու­սի­սա­յին ­Չի­նաս­տա­նի կող­մե­րից ե­կել, տնա­վոր­վել են ներ­կա­յիս տա­րածք­նե­րում: 1918 թ. մա­յի­սին կով­կաս­յան թուր­քե­րը, կամ ­Լե­նի­նի բնո­րոշ­մամբ՝ «կով­կաս­յան թա­թար­նե­րը» հռչա­կե­ցին Ադր­բե­ջա­նի ­Դե­մոկ­րա­տա­կան ­Հան­րա­պե­տութ­յու­նը: Ին­չո՞ւ Ադր­բե­ջա­նի, քան­զի այն Ատր­պա­տա­կան բա­ռի ա­ղա­վաղ­ված ձևն­ էր, և­ այդ ա­նունն էր կրում պատ­մա­կան ­Պարս­կաս­տա­նի հյու­սի­սա­յին նա­հանգ­նե­րից մե­կը։ ­Դա նաև հե­ռա­հար նպա­տակ էր հե­տապն­դում ­Պարս­կաս­տա­նին հո­ղա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով, թեև դեռևս մ.թ.ա. 349 թ. Ա­լեք­սանդր ­Մա­կե­դո­նա­ցին Հ­յու­սի­սա­յին ­Մե­դիան հանձ­նել էր պար­սիկ նշա­նա­վոր իշ­խան Ատ­րո­պա­տե­սին, ո­րը հույն զո­րա­վար Պ­րե­տի­կա­սի ա­ներն էր:
Այ­նու­հետ ­Մե­դիա­յի այդ մա­սը Ատ­րո­պա­տե­սի ա­նու­նով կոչ­վեց Ատ­րո­պատ­յան ­Մե­դիա կամ Ատր­պա­տա­կան: ­Սա­կայն նշված տա­րած­քում ապ­րում էին բազ­մա­թիվ ազ­գեր` հա­յեր, եզ­դի­ներ, ի­րա­նա­լե­զու թա­լիշ­ներ, դաղս­տա­նա­խոս լեզ­գի­ներ, ու­դեր, թա­թեր և­ այլք, ո­րոնք դեմ էին նո­րաս­տեղծ թուր­քա­կան պե­տութ­յա­նը, և ­կով­կաս­յան թուր­քե­րը ­Նու­րի փա­շա­յի բա­նա­կի օգ­նութ­յամբ մտան ե­րեք ա­միս դի­մադ­րող ­Բա­քու, կո­տո­րե­ցին ա­վե­լի քան 30.000 մարդ և ­միայն սեպ­տեմ­բե­րի 15-ին կյան­քի կոչ­վեց նոր պե­տա­կա­նութ­յու­նը՝ ԱԴՀ-ն:
Ադր­բե­ջա­նը հայտն­վեց աշ­խար­հի քար­տե­զի վրա, բայց դեռ պարզ չէր, թե ով­քեր էին դրա բնա­կիչ­նե­րը, և 1936 թ. ԽՍՀՄ նոր սահ­մա­նադ­րութ­յան ժա­մա­նակ Ստա­լի­նը միանձն­յա կեր­պով ամ­րագ­րեց, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում բնակ­վող ազ­գաբ­նակ­չութ­յունն այ­սու­հետ պետք է կոչ­վի ադր­բե­ջան­ցի:
Եվ այժմ, նախ­կին քոչ­վոր թյուրք ցե­ղի առջև ծան­րա­ցավ իբրև բնիկ­նե­րի՝ սե­փա­կան պատ­մութ­յուն ու­նե­նալու ցնո­րա­ծին բար­բա­ջան­քը: ­Խորհր­դա­յին 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրանք առն­վազն 4 ան­գամ կեր­տե­ցին ի­րենց պա­մութ­յու­նը, սկզբում հա­մա­րե­լով, որ ի­րենց նախ­նի­ները թյուր­քերն են, բայց ­Խորհր­դա­յին պե­տութ­յան և ­Թուր­քիա­յի միջև հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման պատ­ճա­ռով փոր­ձե­ցին նոր վար­կած­ներ մշա­կել: Եվ զար­ման­քով «հայտ­նա­բե­րե­ցին», որ ներ­կա­յումս ապ­րում են հնա­գույն պե­տութ­յուն­նե­րից մե­կի՝ պատ­մա­կան ­Մե­դիա­յի տա­րած­քում: Եվ Ադր­բե­ջա­նի ­Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Մ. ­Բա­ղի­րո­վի նա­խա­ձեռ­նութ­յամբ, ո­րը ազ­գութ­յամբ ԹԱԼԻՇ էր, ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­մար­վե­ցին ­Մե­դիա­յի կամ ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի ուղ­ղա­կի ժա­ռան­գորդ­ներ:
Ի մի­ջի այ­լոց՝ մ.թ.ա. 612 թ. ­Հա­յաս­տա­նը սերտ առն­չութ­յուն ու­ներ ­Մե­դիա­յի հետ. մե­դիա­կան ար­քա ­Կիակ­սա­րը ընդվ­զեց Ա­սո­րես­տա­նի բռնա­կա­լութ­յան դեմ։ Ն­րան այդ հա­կա­մար­տութ­յան մեջ սա­տա­րեց Ս­կա­յոր­դի իշ­խա­նի տղան՝ ­Պա­րույ­րը, ո­րի արդ­յուն­քում ջախ­ջախ­վեց ա­սո­րա­կան բա­նա­կը, և ­միաց­յալ զոր­քը մտավ ա­սո­րա­կան մայ­րա­քա­ղաք ­Նին­վե և ­գա­հա­զուրկ ա­րեց Ա­սո­րես­տա­նի տի­րա­կալ ­Սար­դա­նա­պա­լա­յին. հայ ան­վա­նի իշ­խա­նը ­Մե­դիա­յի դաշ­նա­կից ար­քա­յից ստա­ցավ մե­ծա­մեծ պարգև­ներ և­ օծ­վեց ­Հա­յաս­տա­նի ար­քա…
­Բայց այդ վար­կած­նե­րը, ո­րը ստեղծ­վել էին ադր­բե­ջան­ցի­նե­րին հին ժո­ղո­վուրդ ան­վա­նե­լու հա­մար, մի լուրջ, բա­ցա­սա­կան կողմ ու­ներ. ­Մե­դիան եր­բեք սահ­մա­նա­կից չէր ե­ղել իր հնա­մե­նի հար­ևան­նե­րին` ­Հա­յաս­տա­նին և Վ­րաս­տա­նին, և­ այն­տեղ դա­րեր ի վեր ապ­րել էին թա­լիշ­նե­րը, ով­քեր ­Մե­դիա­յի ի­րա­վա­կան ժա­ռան­գորդն էին և, բա­ցի այդ, ի­րա­նա­խոս ազ­գութ­յուն էին: ­Մի խոս­քով, այս վար­կա­ծը ևս քն­նութ­յուն չբռնեց, և ­նո­րա­կոչ ադր­բե­ջան­ցի­նե­րը ո­րո­շե­ցին մի նոր պատ­մութ­յուն հնա­րել։ ­Հա­մառ «պրպտում­նե­րի» արդ­յուն­քում ծնվեց Աղ­վան-­Շիր­վա­նա­կան տար­բե­րա­կը: Այդ վար­կա­ծի հե­ղի­նա­կը ա­կա­դե­մի­կոս Զ. ­Բուն­յա­թովն էր: ­Նախ և­ ա­ռաջ աղ­վան­նե­րը հնա­մե­նի ժո­ղո­վուրդ էին և ­սույն տա­րած­քի բնիկ­ներ, և դ­րա ո­րոշ բե­կոր­ներ դեռ պահ­պան­վել էին տխրահռ­չակ Ադր­բե­ջա­նում: Ընդ ո­րում, ա­կա­դե­մի­կոսն ա­ռա­ջար­կում էր չհրա­ժար­վել մե­դիա­կան տար­բե­րա­կից, զու­գա­հե­ռա­բար այն բխեց­նե­լով և Աղ­վան­քից: Մ­նում էր այդ ժո­ղո­վուրդ­նե­րի մշա­կույ­թը հա­մա­րել ադր­բե­ջա­նա­կան, և ­հար­ցը կլուծ­վեր: Ու նրանք մտո­վի ըն­դար­ձա­կե­ցին Աղ­վան­քի պատ­մա­կան սահման­նե­րը` դրա մեջ ընդգր­կե­լով ­Մե­դիան և ­Պարս­կաս­տա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծը: Այս­պի­սով ստեղծ­վեց հո­րի­նո­վի, բայց ի­րենց հա­մար ըն­դու­նե­լի սե­փա­կան պատ­մութ­յուն և ­նոր էթ­նո­գե­նես:
ԽՍՀՄ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լավ­վե­ցին ­Թուր­քիա­յի հետ, և ­կո­մու­նիս­տա­կան վեր­նա­խա­վը սկսեց ­Թուր­քիա­յին վե­րա­բեր­վել ա­վե­լի հան­դուր­ժո­ղա­կան, իսկ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից և ­հան­րա­պե­տութ­յուն­նե­րի ան­կա­խութ­յու­նից հե­տո ադր­բե­ջան­ցի­նե­րը հան­կարծ հի­շե­ցին, որ ի­րենք էթ­նո­սով թուրք են, և­ որ ի­րենց տար­բե­րութ­յու­նը եղ­բայր թուր­քե­րից կրո­նի հա­կա­մետ հո­սանք­ներն են՝ սու­նի-շիա, թեև բնիկ կով­կաս­յան ցե­ղե­րը մեծ մա­սամբ սյու­նի էին՝ ա­վար­ներ, լեզ­գի­ներ։ Եվ հարց ծա­գեց՝ հրա­ժար­վե՞լ գե­ղե­ցիկ կեր­պով «կերտ­ված» անց­յա­լից, թե՞…
Եվ ընտր­վեց 4-րդ, ցնո­րա­ծին տար­բե­րա­կը:
­Պատ­մա­բան­նե­րի նոր սե­րուն­դը «այդ բո­լոր անց­յալ­նե­րը» դրեց մի կաթ­սա­յի մեջ, խառ­նեց շի­լան և ս­տեղ­ծեց մի նոր, հիբ­րի­դա­յին ա­պուր. էթ­նո­սով թուրք են, բայց աղ­վա­նա­ցի­նե­րի և ­մե­դիա­ցի­նե­րի հետ­նորդ­ներ: ­Բա­նից պարզ­վում է՝ աղ­վան­ներն ու մե­դիա­ցի­նե­րը սե­րում էին թուր­քա­կան ցե­ղե­րից: 1989 թ. «Ադր­բե­ջա­նի կո­մու­նիստ» թեր­թում այս վար­կածն էին պաշտ­պա­նում գիտ­նա­կան­ներ Ա­լի­բեյ­զա­դեն և ­Վե­լի­ևը, ա­վե­լին՝ սկյութ­նե­րին և ­շու­մեր­նե­րին ան­գամ հա­մա­րե­լով ադր­բե­ջան­ցի (պար­սիկ ­Նի­զա­միին, քուրդ ­Ֆի­զու­լիին նույն­պես դա­սե­ցին ադր­բե­ջան­ցի­նե­րի շար­քը, քա­նի որ նրանք ապ­րել էին ա­պա­գա Ադր­բե­ջա­նի տա­րած­քում)։
«­Գի­տա­կան» ցնո­րամ­տութ­յու­նը հա­սավ այն աս­տի­ճա­նի, որ Մ. ­Ռա­ֆի­լին «­Խորհր­դա­յին ­Նա­խիջ­ևան» թեր­թում զե­տեղ­ված իր գի­տա­կան հոդ­վա­ծում ա­պա­ցու­ցում էր, որ նա­հա­պետ ­Նո­յը ադր­բե­ջա­նա­կան մե­ծա­գույն աստ­ղա­գետ է, և­ որ շու­մեր­նե­րը նույն­պես ադր­բե­ջան­ցի­ներ են, իսկ հա­յե­րը՝ եկ­վոր­ներ:
­Ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան ժա­մա­նակ՝ ինչ­պես և­ այ­սօր, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը ա­ռաջ­նա­գիծ են ու­ղար­կում, իբրև հրա­նո­թա­յին միս, ի­րենց հան­րա­պե­տութ­յու­նում ապ­րող փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րին.
­
Թա­լիշ­ներ
Ո­րոշ պատ­մա­կան տվյալ­ներ փաս­տում են, որ թա­լիշ­նե­րը մե­դիա­ցի­նե­րի ուղ­ղա­կի ժա­ռանգ­ներն են և­ ի­րենց երկ­րա­մա­սը կո­չում են ­Թա­լիշս­տան։ ­Հե­տա­գա­յում ­Մե­դիան կլան­վեց հզո­րա­ցող ­Պարս­կաս­տա­նի կող­մից, ո­րը էթ­նի­կա­պես նրանց մոտ ազգ էր և­ ու­ներ լեզ­վա­կան ընդ­հան­րութ­յուն­ներ։ ­Ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում՝ 19 դա­րի ա­ռա­ջին կես, ­Թա­լիշս­տա­նի հյու­սի­սա­յին մա­սը ան­ցավ ­Ռու­սաս­տա­նին (1928 թ. ­Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րով), իսկ ­Պարս­կաս­տա­նի մա­սում մնա­ցած թա­լիշ­նե­րը ստա­ցան ինք­նա­վա­րութ­յուն, քա­նի որ եր­կու ազ­գե­րի մեջ շատ էին ցե­ղա­յին և ­լեզ­վա­կան ընդ­հան­րութ­յուն­նե­րը (դեռևս 18 դա­րից ­Պարս­կաս­տա­նում գո­յութ­յուն ու­ներ թա­լի­շա­կան խա­նութ­յուն)։ ­Շատ պատ­մա­բան­ներ թա­լիշ­նե­րին հա­մա­րում են ոչ միայն ի­րա­նա­խոս, այլև ի­րա­նա­կան ցե­ղա­խումբ, և­ ո­րոնց լե­զուն կոչ­վում է ա­զա­րի կամ ա­զե­րի։ Ս­րանք երկ­ճեղք­ված ժո­ղո­վուրդ են, քա­նի որ նրանց մի մա­սը շա­րու­նա­կում է բնակ­վել հու­սի­սարևմտ­յան Ի­րա­նում՝ ­Գիլ­ա­նի և ­Մա­զան­դա­րա­նի երկ­րա­մա­սե­րում, և ­հոր­ջորջ­վում են մեր վայ-հար­ևան­նե­րի կող­մից իբրև ադր­բե­ջան­ցի­ներ։
Ըստ 1999 թ. մար­դա­հա­մա­րի՝ թա­լիշ­նե­րի թի­վը Ադրբե­ջա­նում 76,8 հա­զար էր, ո­րը, ըստ ա­մե­նայ­նի, խե­ղաթ­յուր­ված թիվ է, իսկ նրանց ի­րա­կան թի­վը հաս­նում է մոտ կես մի­լիո­նի։
­Թա­լիշ­նե­րը եր­բեք չեն հա­մա­կերպ­վել թուր­քա­կան պե­տութ­յան կա­ռա­վար­ման հետ և ­քա­նիցս (1919 թ. և 1993 թ.) ընդվ­զել են։ ­Մինչ օրս էլ շա­րու­նակ­վում է թա­լիշ մտա­վո­րա­կան­նե­րի հա­լա­ծան­քը: ­Ժա­մա­նա­կին ­Բաք­վում ձեր­բա­կալ­վե­ցին, ա­պա կա­լա­նա­վոր­վե­ցին պրո­ֆե­սոր ­Նով­րու­զա­լի ­Մահ­մե­դո­վը, ո­րը «­Թա­լի­շա­կան ձայն» թեր­թի գլխա­վոր խմբա­գիրն էր և ­դո­ցենտ Էլ­ման ­Կու­լի­ևը, ո­րը հա­մա­նուն թեր­թի պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղարն էր։

­Լեզ­գի­ներ
­Լեզ­գի­նե­րը հա­վա­քա­կան ապ­րում են Ադր­բե­ջա­նի ­Կու­սարս, ­Կու­բինս­կի և ­Խաչ­մա­զանս­կի շրջան­նե­րում, շա­տե­րը հի­մա բնակ­վում են ­Բաք­վում։ ­Սա բա­ժան­ված ցե­ղա­խումբ է, քան­զի մեծ մա­սը ապ­րում է ­Դաղս­տա­նում։
Ըստ 1999 թ. մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րի՝ Ադր­բե­ջա­նում ապ­րում էր 178.000 լեզ­գի։
­Հե­տաքր­քիր է, որ 1989 թ. մար­դա­հա­մա­րը հայտ­նա­բե­րել էր 171.000 լեզ­գի։ ­Պարզ­վում է՝ այդ ա­վան­դա­կան պտղա­բեր, ե­րե­խա­շատ ազ­գը 10 տար­վա մեջ լոկ 5%-ով է ա­վե­լա­ցել, իսկ Ադր­բե­ջա­նը՝ 24,12%-ով: Ի­րա­կա­նում լեզ­գի­նե­րի թի­վը մոտ 550.000 է, ­Ռու­սաս­տա­նում բնակ­վող­նե­րի հետ միա­սին՝ 850. 000։
Ն­րանց լե­զուն պատ­կա­նում է ­Դաղս­տա­նա­կան լեզ­վախմ­բին և թ­յուր­քա­կա­նի հետ ոչ մի ա­ղերս չու­նի։

Ա­վար­ներ
Ի­րենց սո­վո­րույ­թով և­ ապ­րե­լա­կեր­պով մոտ են լեզ­գի­նե­րին. ի­րա­կան կով­կաս­յան ցե­ղա­խումբ են։ 1999 թ. Ադր­բե­ջա­նում ա­վար­նե­րի թի­վը 50.900 էր և ­դա­վա­նում էին սու­նի կրոն։ Ըստ իս, նույն­պես թի­վը նվա­զեց­ված է, քա­նի որ 19-րդ ­դա­րում Ատր­պա­տա­կա­նում ապ­րում էին ա­վե­լի քան 60.000 ա­վար­ներ։
Ադր­բե­ջա­նում կար­ծիք է տի­րում, որ ա­վար­նե­րը բնիկ­ներ չեն, քա­նի որ ֆար­սի լեզ­վով ա­վար բա­ռը նշա­նա­կում է գաղ­թա­կան։
Ա­զե­րի­նե­րը, ինչ­պես միշտ, ի­րենց չա­փով են կա­րում պատ­մութ­յան վեր­մա­կը։ Ա­վար­նե­րը նույ­նիսկ ի­րենց բնա­կութ­յան վայ­րե­րում զուրկ են իշ­խա­նա­կան լծակ­նե­րից։

­Ցա­խուր­ներ
Ադր­բե­ջա­նում ապ­րում է լեզ­գի­նե­րին և­ ա­վար­նե­րին շատ մոտ ցե­ղա­խումբ՝ ցա­խուր­ներ, ո­րոնք էլ դա­վա­նում են սու­նի կրո­նը։

Ու­դի­ներ
­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի հնա­գույն ցե­ղե­րից են։ ­Նախ­կի­նում շատ մար­դա­շատ էին, ո­րոնք լեզ­գի­նե­րի ու ցա­խուր­նե­րի հետ կազ­մում էին ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի կո­րի­զը և­ ո­րոնք դա­վա­նում էին քրիս­տո­նեութ­յուն, սերտ կա­պեր էին պա­հում ­Ռոս­տո­վի հայ­կա­կան ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետ։ Ու­դի­ներն այժմ քչա­քա­նակ են, և ն­րանց մի մա­սը ըն­դու­նել է իս­լա­մի շիա դա­վա­նան­քը և­ այժմ­յան ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար այլևս վտանգ չի ներ­կա­յաց­նում։

­Թա­թեր
Բ­նակ­վում են Ադր­բե­ջա­նի հյու­սի­սարևմտ­յան մա­սում, ո­րոնք ըստ էութ­յան հրեա­ներ են և ­խա­զար­նե­րից են ըն­դու­նել հրեա­կան կրո­նը։ Ադր­բե­ջա­նա­կան ճնշում­նե­րի ներ­քո ո­րոշ թա­թեր ըն­դու­նել են իս­լա­մը, այ­սինքն՝ դոյ­մեն­ներ, և ­հե­տա­գա­յում ձուլ­վել են ադր­բե­ջան­ցի թուր­քե­րին, իսկ մի փոքր մասն էլ ըն­դու­նել է քրիս­տո­նեութ­յուն։ Իս­րա­յե­լը՝ որ­պես պե­տութ­յուն, ա­մեն կերպ խրա­խու­սում է ջհու­դակ­րոն թա­թե­րի վե­րա­դար­ձը հայ­րե­նիք։

Քր­դեր
Ինք­նան­վա­նու­մը՝ կուր­ման­ջի, այ­սինքն՝ մահ­մե­դա­կան՝ ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի ա­ռա­ջա­տար ցե­ղե­րից, ի­րա­նա­խոս են և ­հիմ­նա­կա­նում դա­վա­նում են շիա իս­լա­մը։
Բ­նակ­վում են Ի­րա­նին սահ­մա­նա­կից շրջան­նե­րում։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը նրանց տար­հա­նել էին հյու­սի­սա­յին շրջան­նե­րից և ­վե­րաբ­նա­կեց­րել Ար­ցա­խի հա­րա­վա­յին շրջան­նե­րի հար­ևա­նութ­յամբ՝ ­Լա­չի­նում, ­Կու­բաթ­լո­ւում և ­Զան­գե­լա­նում՝ սրի պես բա­ժա­նե­լով հայ­կա­կան հոծ զանգ­վա­ծը՝ Ար­ցա­խը փաս­տա­ցի կտրե­լով մայր ­Հա­յաս­տա­նից: Քր­դե­րը մշտա­պես կռվել են հա­յե­րի դեմ՝ ­Թուր­քիա­յի կող­մից (1904-1905 թթ. և 1918-1921 թթ.), իսկ ղա­րա­բաղ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ի­րենց առջև գե­րա­կա ուժ նկա­տե­լով՝ նա­պաս­տա­կաթ­ռիչք քաշ­վել են երկ­րի խոր­քե­րը և ­դուրս մնա­ցել ադր­բե­ջա­նա­կան քաղա­քա­կան թա­տե­րա­բե­մից, թեև ո­րոշ­նե­րը ար­ժա­նա­ցել էին բարձր պաշ­տոն­նե­րի։ Այս­պես օ­րի­նակ՝ ա­ռա­ջին քուր­դը, որ հա­սավ վար­չա­կան բար­ձուն­քի, ­Հեյ­դար Ա­լի­ևի հա­րա­զատ հո­րեղ­բայրն էր՝ ­Հա­սան Ա­լի­ևը, որ պաշտ­պա­նել էր թեկ­նա­ծո­ւա­կան թեզ։
Ա­լիև­նե­րի կլա­նը ամ­բող­ջութ­յամբ քրդեր են։
­Հեյ­դար Ա­լի­ևը, իշ­խա­նութ­յան գա­լով, ի­րեն շրջա­պա­տեց ­Հա­յաս­տա­նում և ­Նա­խիջ­ևա­նում բնակ­վող ցե­ղա­կից­նե­րով (ըստ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Աշ­րաֆ ­Մեխ­տի­ևի)։ Ան­գամ ­Հեյ­դա­րի կնոջ՝ ­Զա­րի­ֆա­յի աղջ­կա­կան ազ­գա­նու­նը Ա­լիև էր և ­քուրդ-եզ­դի Ա­զիզ Ա­լի­ևի դուստրն էր՝ ­Հա­յաս­տա­նից։
­Կար­ծում եմ, Ադր­բե­ջանն ամ­բող­ջո­վին հափ­ռե­լուց հե­տո հեր­թը վեր­ջա­պես կհաս­նի և ­քուրդ Ա­լի­ևին, քան­զի նա նո­րա­սուլ­թա­նի դրա­ծոն չէ։
Եվ վեր­ջա­պես, ե­րիցս Ան­կախ ու ա­նա­ռիկ մեր ԱՐՑԱԽԸ:
­Չեմ ու­զում խո­սել Ար­ցա­խում հայտ­նա­բեր­ված ­Տիգ­րա­նա­կերտ քա­ղա­քի ա­վե­րակ­նե­րի, բա­զում հնա­մե­նի ե­կե­ղե­ցի­նե­րի մա­սին, լոկ կփաս­տեմ, որ ըստ օ­տա­րազ­գի մա­տե­նա­գիր Ստ­րա­բո­նի` ­Տիգ­րան ­Մե­ծի ժա­մա­նակ Ար­ցա­խը ­Մեծ ­Հայ­քի 15 նա­հանգ­նե­րից մեկն էր, իսկ ար­դեն մեր թվար­կութ­յան 1001-1260 թթ.՝ ինք­նու­րույն թա­գա­վո­րութ­յուն: ­Տար­բեր ժա­մա­նակ նրա մայ­րա­քա­ղաք­ներն են ե­ղել ­Խա­չե­րի ­Բեր­դը, ­Հա­թեր­քը և ­Վայ­կու­նի­քը: ­Սա տի­պիկ միջ­նա­դար­յան պե­տութ­յուն էր, ո­րը ընդգր­կում էր ­Խա­չե­նի, ­Գարդ­մա­նի և ­Գե­ղար­քու­նի­քի իշ­խա­նութ­յուն­նե­րը:
Ար­ցա­խի ար­քա­յա­կան տոհ­մը սե­րում է Ս­յու­նի­նե­րի մի ճյու­ղից և ­հայտ­նի է ­Խա­չե­նի իշ­խա­նա­կան տոհմ ա­նու­նով: Ար­քա­յա­կան տոհ­մը հիմ­նադ­րել է ­Խա­չե­նի իշ­խան ­Հով­հան­նես ­Սե­նե­քե­րի­մը, ով ստա­ցել է միա­պե­տի՝ թա­գա­վո­րի տիտ­ղոս Բ­յու­զան­դիա­յի և ­Պարս­կաս­տա­նի տի­րա­կալ­նե­րի կող­մից:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ
ԽՍՀՄ սահ­մա­նադ­րութ­յու­նը պա­հան­ջում էր, որ ­Միութ­յու­նից դուրս գա­լու ժա­մա­նակ պետք է տե­ղի ու­նե­նա հան­րաք­վե՝ ազ­գաբ­նակ­չութ­յան կար­ծի­քը ճշգրտե­լու հա­մար:
1991 թ. օ­գոս­տո­սի 30-ին Ադր­բե­ջա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ­Գե­րա­գույն ­Խոր­հուր­դը ըն­դու­նեց «­Պե­տա­կան ան­կա­խութ­յան հռչակ­ման վե­րա­բեր­յալ» հռչա­կա­գիր: ­Թող­նենք մի կողմ տվյալ փաս­տաթղթի ի­րա­վա­կան զո­րութ­յու­նը, ու­ժը և ­տար­րա­կան գրագի­տութ­յու­նը: ­Բաք­վում օ­գոս­տո­սի 30-ին գործում էր ­Խորհր­դա­յին Ադր­բե­ջա­նի, այլ ոչ թե Ադր­բե­ջա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ­Գե­րա­գույն ­Խոր­հուր­դը, միայն 1918-1920 թթ. է գոր­ծել Ադր­բե­ջա­նի ­Ժո­ղովր­դա­վա­րա­կան ­Հան­րա­պե­տութ­յու­նը և­ այլն:
Խն­դիրն այլ էր:
ԽՍՀՄ-ի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը և­ օ­րենք­նե­րը պա­հան­ջում էին հան­րաք­վեի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­նել ԽՍՀՄ-ից միու­թե­նա­կան հան­րա­պե­տութ­յուն­ների կամ ինք­նա­վա­րութ­յուն­նե­րի ան­ջա­տու­մը՝ ազ­գաբ­նակ­չութ­յան կար­ծի­քը ի­մա­նա­լու հա­մար։ Ադր­բե­ջա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ինք­նահռ­չա­կու­մը իրա­կա­նաց­վեց ա­ռանց տվյալ՝ ժո­ղովր­դա­կան գոր­ծո­նի առ­կա­յութ­յան, ին­չը նշա­նա­կում էր իշ­խա­նութ­յան ուղ­ղա­կի և­ ա­նուղ­ղա­կի բռնա­զավ­թում: Ա­վե­լին, «­Միու­թե­նա­կան հան­րա­պե­տութ­յուն­նե­րի ԽՍՀՄ-ից դուրս գա­լու հետ կապ­ված հար­ցե­րի լուծ­ման կար­գի մա­սին» օ­րեն­քի 3-րդ ­հոդ­վա­ծը պահան­ջում էր, որ «­Միու­թե­նա­կան ­Հան­րա­պե­տութ­յու­նում, որն իր կազ­մում ու­նի ինք­նա­վար տա­րա­զան կա­ռույց­ներ՝ մար­զեր, ինք­նա­վար շրջան­ներ և­ այլն, հան­րաք­վեն անց­կաց­վի ա­ռան­ձին-ա­ռան­ձին՝ յու­րա­քանչ­յուր ինք­նա­վա­րութ­յան հա­մար»:
Ինք­նա­վար հան­րա­պե­տութ­յուն­նե­րին և­ ինք­նա­վար կազ­մա­վո­րում­նե­րին ի­րա­վունք է վե­րա­պահ­վում ԽՍՀՄ կազ­մի մեջ մնա­լու կամ չմնա­լու հար­ցի ինք­նու­րույն լուծ­ման, ինչ­պես նաև իր պե­տա­կան-իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հար­ցի վե­րա­բեր­յալ։
Ըստ իս, ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման կռվա­նի հետ պետք է նաև խա­ղար­կել բնիկ հայ­կա­կան տա­րածք­նե­րի թե­զը, որ­պես­զի ա­զե­րի­նե­րը այլևս եր­բեք չկա­կա­զեն ի­րենց հո­րին­ված երկ­րի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նից», քա­նի որ մինչև օրս նրանք գտնվում են պե­տա­կան ու ազ­գա­յին կազ­մա­վոր­ման մեջ, ո­րը վերջ չու­նի, քան­զի չու­նի նաև տար­րա­կան սկիզբ…
Այժմ Էր­դո­ղա­նը իր զավ­թո­ղա­կան նկրտում­նե­րով կի­սով չափ կլա­նել է Վ­րաս­տա­նը, ու­զում է նաև վե­րաս­տեղ­ծել ­Մեծ ­Թու­րա­նը՝ ի­րեն ձու­լե­լով չի­նա­կան թրքա­խոս ույ­գուր­նե­րին, և ն­րա ճա­նա­պար­հին, իբրև կո­կոր­դում խրված ոս­կոր, ան­կոտ­րում հա­յութ­յունն է։ ­Կար­ծում եմ, նա՝ եղ­բայր-եղ­բայր խա­ղա­լով, կուլ կտա և­ ամ­բողջ Ադր­բե­ջանն ու այն կսար­քի ի­րեն բռնակց­ված մի նոր վի­լա­յեթ՝ ին­չո՞ւ նավ­թի կամ գազի հա­մար վճա­րի, ե­թե կա­րող է ձրի հայ­թայ­թել։ ­Հա­յաս­տա­նից էլ պի­տի խլի ­Նա­խիջ­ևա­նը Ադր­բե­ջա­նին կա­պող մի­ջանցք, իսկ հիմ­նա­կան նպա­տակն է բնաջն­ջել հա­յի տե­սա­կը և­ ողջ ­Հա­յոց աշ­խար­հը։
­Հի­մա, երբ հոգ­նութ­յու­նից տնքում են մեր զո­րեղ մկան­նե­րը, և­ երբ ­Հա­յաս­տան աշ­խար­հը վերս­տին վտանգ­վել է, երբ Ար­ցա­խի ու ­Հա­յաս­տա­նի ղե­կավար­նե­րը «ի զեն» են կո­չում, երբ դրված է մեր գենո­ֆոն­դի լի­նել-չլի­նե­լու հար­ցը, երբ ո­գե­կո­չին ար­ձա­գան­քել են ան­գամ մեր փափ­կա­սուն աղ­ջիկ­ներն ու կա­նայք, պի­տի ազ­գո­վի ոտ­քի կանգ­նենք ու զար­կենք տմար­դի ո­սո­խին: ­Սա ­Հայ­րե­նա­կան պա­տե­րազմ է՝ մի նոր ­Գո­յա­մարտ։ Ու­րեմն, ի զե՛ն, եղ­բայր­նե՛ր, կանգ­նենք մեր տղա­նե­րի կող­քին, թույլ չտանք, որ թշնա­մին ոտ­նա­կոխ ա­նի մեր սուրբ հո­ղը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։