ԹԻՐԱԽՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

 

­Սեպ­տեմ­բե­րի 17-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ քար­տու­ղա­րութ­յան ան­դամ­նե­րի հան­դի­պում «Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նութ­յուն» նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­կար­գող խմբի ան­դամ­նե­րի հետ: ­Նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­կար­գող խմբի ան­դամ Ա­րա ­Զոհ­րաբ­յա­նը նշեց, որ հան­րութ­յան քննարկ­մանն է ներ­կա­յաց­վել «­Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան ­Սուրբ ե­կե­ղե­ցու, հա­յոց լեզ­վի, մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան, ըն­տա­նի­քի և ­ման­կութ­յան պաշտ­պա­նութ­յան հի­մունք­նե­րի մա­սին» օ­րեն­քի նա­խա­գի­ծը: Ա. ­Զոհ­րաբ­յա­նի հա­վաստ­մամբ՝ այս նա­խա­ձեռ­նութ­յան ա­ռիթ է դար­ձել Ս­տամ­բուլ­յան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման փորձն ու ­Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­յի վավե­րա­ցու­մը: Անդ­րա­դառ­նա­լով Ս­տամ­բուլ­յան կոն­վեն­ցիա­յին՝ նա նկա­տեց, որ այն վտանգ է ներ­կա­յաց­նում ըն­տա­նի­քի ինս­տի­տու­տի նկատ­մամբ: «Խն­դիրն այն է, որ այդ կոն­վեն­ցիա­յում ըն­տա­նի­քի ան­դամ­ներ հաս­կա­ցութ­յան մեջ մի­ջազ­գա­յին փաս­տա­թուղ­թը նե­րա­ռել է զու­գըն­կեր­ներ հաս­կա­ցութ­յու­նը, ո­րի մեջ մտնում են նաև ԼԳԲՏ ան­ձինք, ուս­տի՝ այդ ան­ձանց միջև բռնությու­նը ևս ­հա­մար­վե­լու է ըն­տա­նե­կան բռնութ­յուն»,- ա­սաց Ա. ­Զոհ­րաբ­յա­նը՝ շեշ­տե­լով, որ նա­խա­ձեռ­նութ­յան ան­դամ­նե­րը դեմ են հենց այդ գա­ղա­փա­րի շրջա­նառ­մա­նը:
Ա­րա ­Զոհ­րաբ­յանն անդ­րա­դար­ձավ նաև ման­կութ­յա­նը և կր­թութ­յա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րին, մաս­նա­վո­րա­պես՝ ­Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­յով վա­վե­րաց­վեց, որ տար­րա­կան և ­մի­ջին կրթութ­յան գոր­ծըն­թա­ցում պետք է տրա­մադ­րել տե­ղե­կութ­յուն­ներ սե­ռա­կան բռնութ­յու­նից պաշտ­պան­վե­լու մա­սին: ­Մինչ­դեռ ներ­կա­յաց­ված օ­րեն­քի նա­խագ­ծով կբա­ցառ­վի տար­րա­կան և ­մի­ջին դա­սա­րան­նե­րում սե­ռա­կան կրթութ­յան տրա­մադ­րու­մը:
«­Տե­ղի են ու­նե­նում ո­րոշ գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնց արդ­յուն­քում թի­րա­խա­վոր­վում են մեր ազ­գա­յին ա­մե­նա­հիմ­նա­րար ար­ժեք­նե­րը: Ազ­գը, որ­պես օր­գա­նիզմ, հո­գե­բա­նա­կան ամ­բող­ջութ­յուն, ու­նի իր գո­յութ­յան հիմ­նաս­յու­նե­րը՝ մշա­կույթ, ազ­գա­յին ինք­նութ­յուն, ե­կե­ղե­ցու ար­ժեք­ներ: Չ­պետք է թույլ տանք, որ խա­թար­վի մեր ինք­նութ­յու­նը»,- ա­սաց հո­գե­բան ­Կա­րի­նե ­Նալ­չաջ­յա­նը:
­Նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­կար­գող խմբի ան­դամ, ռազ­մա­կան փոր­ձա­գետ ­Հայկ ­Նա­հա­պետ­յա­նը վստա­հեց­րեց, որ Եվ­րո­պա­կան ­Միութ­յան այն երկր­նե­րում, որ­տեղ վա­վե­րաց­վել են նշված կոն­վեն­ցիա­նե­րը, բռնութ­յուն­նե­րի թի­վը բնավ չի կրճատ­վել:
­Բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ ­Շանթ Մկրտչ­յա­նը դեմ ար­տա­հայտ­վեց տար­րա­կան դա­սա­րան­նե­րում ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան կրթութ­յուն տրա­մադ­րե­լուն՝ շեշ­տե­լով, որ այդ­պի­սով կձևա­խեղ­վի ե­րե­խա­յի հո­գե­բա­նութ­յու­նը:
ՀԳՄ քար­տու­ղար, գրա­կա­նա­գետ ­Պետ­րոս ­Դե­միրճ­յա­նը հա­մե­մա­տութ­յուն անց­կաց­րեց պոլ­սա­հայ ի­րա­կա­նութ­յան հետ, երբ թուր­քա­կան իշ­խա­նութ­յունն ու­զում էր եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րը մտցնել ­Պոլ­սի ի­րա­կա­նութ­յուն, բայց հայ մտա­վո­րա­կա­նութ­յու­նը, որ այդ ի­րա­կա­նութ­յան ա­ռա­ջա­տար դիր­քե­րում էր, դեմ էր: «Ին­տե­լեկ­տո­ւալ ա­ռու­մով մեր ար­վես­տը, մշա­կույ­թը եվ­րո­պա­կան է՝ ար­ևել­յան տար­րեր ու­նե­նա­լով հան­դերձ, բայց մեր կեն­ցա­ղը ար­ևել­յան է, և մտց­նել այ­սօր­վա եվ­րո­պա­կան ար­ժեք­ներ, նշա­նա­կում է հիմ­քից քան­դել կի­սաար­ևել­յան մեր կեն­ցա­ղը և ­ժո­ղովր­դի հիմ­նա­րար ար­ժեք­նե­րը»,- ընդգ­ծեց նա: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը հան­դիպ­ման ա­վար­տին նա­խա­ձեռ­նութ­յան ան­դամ­նե­րին տե­ղե­կաց­րեց, որ այ­սօր­վա գրա­կան դաշ­տը, մտա­վո­րա­կա­նութ­յու­նը եր­բեք ան­տար­բեր չի ե­ղել շուր­ջը կա­տար­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի նկատ­մամբ, և­ այն, ինչ կա­տար­վում է, իր անդ­րա­դարձն է գտնում մեր գրող­նե­րի, հրա­պա­րա­կա­խոս­նե­րի գոր­ծե­րում: «Գ­րա­կան թեր­թում» բազ­միցս բարձ­րաց­վել են բռնութ­յա­նը, է­կո­լո­գիա­յին վե­րա­բե­րող հար­ցեր: «Ազ­գա­յին, ե­կե­ղե­ցու, լեզ­վի, գրա­կա­նութ­յան, ինք­նութ­յան խնդիր­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին, գրող­նե­րին են հե­տաքրք­րել: ­Տասն­յակ տա­րի­ներ հայ գրողն է այդ թե­մա­նե­րով գրել, խու­թե­րը տե­սել ու բարձ­րա­ձայ­նել է դրանց մա­սին, բայց, ցա­վոք, հա­սա­րա­կութ­յան մեջ գրա­կա­նութ­յուն, գրա­կան մա­մուլ ըն­թեր­ցող­նե­րի թի­վը քիչ է»,- նշեց Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։