Գագիկ Դավթյանի գիրքը՝ սերբերեն

1012372

Եվ­րո­պա­յի հնա­գույն տպագ­րատ­նե­րից մե­կը՝ 1892 թ. հիմ­նադր­ված КЊИЖЕВНА ЗАДРУГА (ՍԵՐԲԻԱՅԻ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ) հրա­տա­րակ­չութ­յու­նը, «Փոքր գրա­դա­րան» մա­տե­նա­շա­րով լույս է ըն­ծա­յել բա­նաս­տեղծ ­Գա­գիկ ­Դավթ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն «ПРЕПИРКА С JОВОМ» («ՎԵՃ ՀՈԲԻ ՀԵՏ») խո­րագ­րով:
­Գիր­քը Գ. ­Դավթ­յա­նի «Свидание времен» («­Ժա­մա­նակ­նե­րի ժա­մա­դրութ­յուն») ռու­սե­րեն ժո­ղո­վա­ծո­ւից և «Poésie contemporaine Arménienne»  («Ար­դի հայ պոե­զիա») ֆրան­սե­րեն ան­թո­լո­գիա­յից ճա­շա­կա­վոր ընտ­րութ­յամբ թարգ­մա­նել է սերբ ա­կա­նա­վոր բա­նաս­տեղ­ծու­հի Լ­յու­բի­ցա ­Մի­լե­տի­չը: Գր­քի խմբա­գիրն է բա­նաս­տեղծ Դ­րա­գան ­Լա­կիչ­ևի­չը: ­Շա­պի­կին օգ­տա­գործ­ված է նկա­րիչ ­Ժի­րայր Ա­ղա­վել­յա­նի «Աստ­ղա­պար» կտա­վը, ձևա­վո­րումն ի­րա­կա­նաց­վել է ЦРНО МАРКОВИЋ գրա­ֆի­կա­կան ստու­դիա­յում: ­Ժո­ղո­վա­ծուն ­Գա­գիկ ­Դավթ­յա­նի՝ ար­տերկ­րում տպագր­ված յո­թե­րորդ գիրքն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։