Գո­հար Գալստ­յա­նի «ԳՈՒՆԴՈՒՉԻԿՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆ» / Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գոգ

Ե­թե այս շի­լաշ­փոթ օ­րե­րում քո բա­նաս­տեղ­ծը կա­րո­ղա­նում է մի պահ մո­ռա­նալ աշ­խար­հի մե­ծա­կան հոգ­սե­րը, ու­րախ ու պայ­ծառ տրվել ե­րե­խա­նե­րին լույս պարգ­ևե­լու գոր­ծին, եր­կի­րը ու­րիշ տար­բե­րակ չու­նի՝ պի­տի ապ­րի…
Գուն­դու­չի­կը հայտ­նա­բե­րեց հա­յե­լին, այ­սինքն՝ այն, ինչ պետք է ի­րեն ինք­նա­ճա­նաչ­ման հա­մար, հաս­կա­ցավ, որ ա­մե­նաիս­կա­կան ըն­կեր է սա… որ քեզ նման է ա­մեն ին­չով, կյան­քում քեզ միշտ կա­սի ճշմար­տութ­յու­նը, ե­թե ժպտաս՝ կժպտա, ե­թե մռայլ­վես՝ կմռայլ­վի… Ու­րեմն՝ բա­նաս­տեղծն իր այս փոք­րիկ, գու­նա­գեղ գրքույ­կով դնում է ե­րե­խա­յի փի­լի­սո­փա­յա­կան մտքի զար­գաց­ման ճիշտ հիմ­քե­րը: Գուն­դու­չի­կը (ի՛նչ լավ ու հաս­կա­նա­լի ա­նուն է գտել) «­Ծի­ծա­ղի սեն­յա­կում» տես­նում է ի­րեն տար­բեր ձևե­րի մեջ: Սա նույն­պես փի­լի­սո­փա­յութ­յան ո­լոր­տից է: Նա ի­րեն տես­նում է ծա­մածռված, մե­ծա­ցած, պստի­կա­ցած, բե­րա­նը բաց, քի­թը ցից… Այ­սինքն՝ մար­դուն ողջ կյան­քի ըն­թաց­քում կա­մա-ա­կա­մա ու­ղեկ­ցող, խո­չըն­դո­տող, հե­տապն­դող շատ ու շատ վի­ճակ­նե­րում: Բայց Գուն­դու­չի­կը չի նեղ­սրտում, այլ ծի­ծա­ղում է ինքն իր վրա… Հու­մո­րը՝ եր­գի­ծան­քի տե­սակ­նե­րից ա­մե­նաազ­նի­վը, բա­րին, ծի­ծաղ է ինքդ քո կամ բա­րե­կա­միդ վրա՝ բա­րե­հո­գի, ու­րախ, զվար­թաց­նող ծի­ծաղ… Ու­րեմն հու­մո­րը՝ այս փրկօ­ղա­կը, նույն­պես կա­րևոր տեղ է ու­նե­նա­լու մեծ ու փոքր Գուն­դու­չի­կի կյան­քում: Աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յան ո­լոր­տից են Գուն­դու­չի­կի հետ կապ­ված փոք­րիկ պա­տում­նե­րը՝ սնկով կար­կան­դա­կը, թան­գա­րա­նը: Աշ­խար­հը հայտ­նա­գոր­ծե­լու հետ մեկ­տեղ նա սկսում է տրա­մա­բա­նել: Թան­գա­րա­նում տե­սած բա­զում ու բա­զում բա­ներ փոր­ձում է տե­ղա­վո­րել իր ի­մա­ցութ­յան մեջ, որ այս­տեղ կոչ­վել է «հի­շո­ղութ­յան հա­յե­լի»: «Սն­կով կար­կան­դա­կը» պատ­կե­րա­վոր, հա­մով-հո­տով անց­կաց­ված դաս է ու­տե­լի և թու­նա­վոր սնկե­րի, ու­տե­լի­նե­րին հա­մեղ կե­րա­կու­րի վե­րա­ծե­լու գոր­ծըն­թա­ցին սի­րով մաս­նակ­ցե­լու հա­ճույ­քի և հատ­կա­պես ա­խոր­ժա­լի աղ­վե­սասն­կի ու հա­մեղ ձվա­ծե­ղի հա­մե­մա­տութ­յու­նը… զգու­շա­ցու­մը, որ կան նաև ի­րենց հրա­պու­րիչ տես­քով խա­բող թու­նա­վոր սնկեր… Գուն­դու­չի­կը խեղդ­վե­լուց փրկեց ըն­կե­րո­ջը, բայց «օգ­նեց ու մո­ռա­ցավ»: Այս փոք­րիկ պա­տու­մի մեջ ա­ռանձ­նա­կի սրտա­ռուչ է «ե­սիմ»-ը, որ փոք­րիկ տղա­նե­րը, մե­ծե­րը նույն­պես, սո­վո­րա­բար գոր­ծա­ծում են տար­բեր ի­մաստ­նե­րով, բայց ո­րի հիմ­նա­կան ի­մաստն այս է՝ այն­քան էլ պար­տա­դիր չէ որ­ևէ ճշգրիտ պա­տաս­խան տա­լը. կար­ևորն այն է, ինչ ար­դեն իսկ ակն­հայտ է: Բա­րո­յա­խո­սութ­յուն՝ ա­ռանց խրա­տա­բա­նութ­յան… Օգ­նեց նաև իր փոք­րիկ խա­ղըն­կե­րու­հուն, ո­րին եղ­բայրն էր նե­ղաց­րել: Սր­տանց Սա­թեին տվեց այն, ինչ այդ պա­հին ձեռ­քին էր՝ ֆուտ­բո­լի կաշ­վե գնդա­կը. «Ա­սաց.- Կանգ­նեմ դար­պա­սին//­Դու խփի՛ր, ես՝ կհաշ­վեմ»: Սա­թեն աղ­ջիկ է՝ ո՞նց ֆուտ­բոլ խա­ղա… Նաև ար­մա­տա­կան ազ­գա­յին խնդիր՝ աղ­ջի­կը աղ­ջիկ թող լի­նի, տղան՝ տղա… Թան­գա­րան, մար­զիչ, ան­տիկ աշ­խարհ… հաս­կա­ցութ­յուն­նե­րը հան­դի­պե­լու են Գուն­դու­չի­կի ու նրա տա­րի­քի ե­րե­խա­նե­րի ու մե­ծե­րի կյան­քում… բայց մեր Գուն­դու­չի­կը դրանք ար­դեն գի­տի և կ­հի­շի ընդ­միշտ: Գու­ցե և հի­շի ան­գիր, մա­նա­վանդ որ իր մա­սին պատ­մող ո­տա­նա­վոր­ներն ի­րենց թեթև, ցատ­կո­տող ռիթ­մե­րով, մե­ղե­դայ­նութ­յամբ տրա­մադ­րում են դրան: Որ­քա՜ն սեր կա Գո­հա­րի այս փոք­րիկ գրքույ­կում, այն­քան, որ ո­րո­շել է ին­քը նկա­րա­զար­դել այն, և հա­ջո­ղել է…
Սի­րուց է ծնվում ա­մեն լավ բան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։