Շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով իր հայրենի Երազգավորս գյուղում և իր հիմնադրած «Բագրատունյաց փառքի» հուշապուրակում Մուշեղ որդու հետ տնկել է 105 բարդի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Սամվել Մարգարյանի նախաձեռնությամբ և Երազգավորսի գյուղապետարանի աջակցությամբ գյուղում ստեղծվել է հերոսների պուրակ, որտեղ բանաստեղծը Ռուսաստանում բնակվող Սուրեն և Մերուժան եղբայրների օգնությամբ և իր գրքերի վաճառքից գոյացած միջոցներով կանգնեցրել է հուշարձան` ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների, ինչպես նաև Զորավար Անդրանիկի փառքի հուշակոթողը:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ