1971 թվականին ավարտվեց ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ երկրային կյանքը

ՍևակԱռաջին անգամ Չանախչի գնացել եմ 1967թ. մայիսի 14-ին` Պարույրի հրավերով: Մեքենայում էր նաև Էմմա Սաթունյանը, որը ժպտում է լուսանկարում` Պարույրի կողքին…
Սկսվեց նաև մեր բարեկամությունը…
Երբ Պարույրը Կրեմլի հիվանդանոցում էր, Էմման զանգահարում էր` «բա որ Պարույրը գա ու տեսնի այգին անմշակ-չորացած` ինչ պատասխան ենք տալու…»: Ու ես վերցնում էի իմ դասընկեր Գավրոշ Ղուկասյանին ու… գնում էինք: Էմման մեծ վաստակ ունի Պարույրի այգու և առանձնատան ստեղծման գործում… Երբ «նախանշված» վթարը եղավ, Էմման առաջիններից մեկն էր, որ երեխաների կողքին հայտնվեց…
Լուսանկարը, որը գուցե առաջին անգամ է տպագրվում, վկայում է նրանց մարդկային մեծ բարեկամության մասին:
Տարիների հեռվից խոնարհվում եմ նրանց լուսավոր հիշատակի առաջ:
Թող հողը թեթև լինի նրանց շիրիմներին:
Եվ շնորհակալ եմ Էմմային, որ նման ուրախ լուսանկար է ինձ նվիրել:

 

 

Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ
11 հունիսի, 2013թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։