ԱՅՍ Է ՊԱՀԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԿԱՄ ՀՈՐԴՈՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ / Տիգրան Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վերջին մեկուկես ամսում ծառայության մեջ սպանված մեր զինվորների վշտի սուգը, անտարակույս, համազգային է…
Հայոց բանակում տեղի ունեցող այս ողբերգական իրադարձությունները նպատակամիտված կերպով քաղաքականացնող ցանկացած ուղղորդված ու չհիմնավորված կարծիք միանշանակ ոչնչացնում է մեր միասնականությունը, և եթե այդ միտումն անպատասխանատու հայտարարություններով շարունակվի, ապա կործանարար աղետ է բերելու մեր ժողովրդի գլխին…
Իշխանությունների առջև պետք է ստույգ հանրային պահանջ դրվի: Եվ դա` հանցագործությունները կատարողներին կամ դրանց համար միջավայր ստեղծողներին շատ արագ հայտնաբերելն ու խստագույնս պատժելը պիտի լինի:
Սա՛ է պահի հրամայականը…
Տիգրան Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.