ԹԱՄԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ… / ­Սեր­գեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Alexandr-Tamanyan

Մեկ տա­րի ա­ռաջ՝ գար­նա­նա­յին մեղմ ու անշ­տապ մի ե­րե­կո, գտնվում էի ա­կա­նա­վոր քան­դա­կա­գործ Կա­րա­պետ Մե­ծա­տուր­յա­նի (1910-1966) տուն-ար­վես­տա­նո­ցում: Տար­բեր հե­ղի­նակ­նե­րի նկար­նե­րով ու քան­դակ­նե­րով շրջա­պատ­ված հյու­րա­սեն­յա­կում զրու­ցում էի վար­պե­տի թոռ­նե­րի՝ ար­վես­տա­բան Էդ­դա Վար­դան­յա­նի և­ իր եղ­բոր՝ այդ օ­րե­րին Մոսկ­վա­յից ժա­մա­նած ճար­տա­րա­պետ Հայկ Վար­դան­յա­նի հետ: Զ­րույ­ցի կե­սին նրանք հան­կարծ մտա­բե­րե­ցին կար­ծես վա­ղուց մո­ռաց­ված մի պատ­մութ­յուն, ո­րը տե­ղի էր ու­նե­ցել 1962 թ. մա­յի­սին ի­րենց մոր և ն­րա ըն­կեր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Ն­րանց ա­ռա­ջար­կով, օ­րեր անց, այդ նույն հյու­րա­սեն­յա­կում, որ ժա­մա­նա­կին Կա­րա­պետ Մե­ծա­տուր­յա­նի և ն­րա քան­դա­կա­գործ կնոջ՝ Էդ­դա Աբ­րա­համ­յա­նի (1914-1957) ար­վես­տա­նոցն էր (­Սա­յաթ-­Նո­վա 5 հաս­ցեում), հան­դի­պե­ցի այդ խորհր­դա­վոր պատ­մութ­յան գլխա­վոր դե­րա­կա­տար­նե­րից մե­կին՝ ճար­տա­րա­պետ Է­րա­դա Սարգս­յա­նին (1941):
Ներ­կա­յիս Կաս­կա­դի սկզբնա­մա­սում մինչ Ար­տա­շես Հով­սեփ­յա­նի՝ Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նին նվիր­ված հու­շար­ձա­նի կանգ­նե­ցու­մը, ա­վե­լի քան մեկ տաս­նամ­յակ, տե­ղադր­ված է ե­ղել մի քար կամ պատ­վան­դան՝ հետև­յալ գրութ­յամբ. «Այս­տեղ տե­ղադր­վե­լու է Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նի հու­շար­ձա­նը»: Ըստ եր­ևույ­թին, սա ան­տար­բեր չէր թո­ղել 1960-ա­կան թվա­կան­նե­րին ստեղ­ծա­գոր­ծող մի խումբ ե­րի­տա­սարդ ճար­տա­րա­պետ­նե­րի, և ն­րանք ո­րո­շել են վերջ տալ այդ տևա­կան սպաս­մանն ու պատ­րաս­տել Թա­ման­յա­նին ար­ժա­նի մի կի­սանդ­րի: Այն ստեղծ­վել է Մար­տի­րոս Սար­յա­նի վրձնին պատ­կա­նող՝ Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նի դի­ման­կա­րի (Եր­ևան, 1933) մո­տիվ­նե­րով:
Ն­րանք ութ հո­գով էին՝ ճար­տա­րա­պետ Բին­նա Մե­ծա­տուր­յա­նը (1938-2020), նրա եղ­բայ­րը՝ ա­պա­գա դի­վա­նա­գետ Միհ­րան Մե­ծա­տուր­յա­նը (1948-1981), ա­մու­սի­նը՝ ճար­տա­րա­գետ Բո­րիս Վար­դան­յա­նը (1937-2016), վեր­ջի­նիս հա­մա­կուր­սե­ցին՝ ճար­տա­րա­գետ Յա­կո­վը, Է­րա­դա Սարգս­յա­նը, նրա քույ­րը՝ բա­նա­սեր Ս­վետ­լա­նա Սարգս­յա­նը (1938-2016) և­ ա­ռա­ջին ա­մու­սի­նը՝ ֆի­զի­կոս Լ­ևոն Մալ­խաս­յա­նը (1937-2004, ա­կա­դե­մի­կոս Ս­տե­փան Մալ­խաս­յան­ցի թո­ռը): Այդ օ­րը նրանց էր միա­ցել նաև ան­վա­նի ճար­տա­րա­պետ Սա­շուր Քա­լաշ­յա­նը (1936):
Ն­րանք հա­ճախ էին հա­վաք­վում Մե­ծա­տուր­յա­նի ար­վես­տա­նո­ցում: Տի­կին Է­րա­դան հատ­կա­պես ա­ռանձ­նաց­րեց Ճա­պո­նիա­յին և Հնդ­կաս­տա­նին նվիր­ված օ­րե­րը, երբ հա­տուկ թեյ էին պատ­րաս­տում, խո­սում այդ ժո­ղո­վուրդ­նե­րի մշա­կույ­թից ու պատ­մութ­յու­նից: Հատ­կան­շա­կան է, որ այդ օր­վա զգես­տը և սանր­ված­քը ան­մասն չէին մնում նրանց ազ­գա­յին տա­րա­զի ո­րո­շա­կի տար­րե­րից: Ն­րանք սի­րում էին միա­սին ճամ­փոր­դել Հա­յաս­տա­նի շրջան­նե­րով, ար­շավ­ներ էին կազ­մա­կեր­պում, իսկ փոքր տա­րի­քում Մե­ծա­տուր­յանն էր նրանց ման տա­լիս: Ա­մենքն ու­նեին ի­րենց մա­կա­նու­նը. Բո­րի­սին կրճատ ան­վա­նում էին Բոկ, Յա­կո­վին՝ Յակ, Բին­նա­յին՝ Բիկ:
«­Հա­վա­նա­բար մեր հնարք­ներն ա­վարտ­վել էին, երբ օ­րե­րից մի օր ո­րո­շե­ցինք կեր­տել Թա­ման­յա­նի ար­ձա­նը»,- կա­տա­կում էր տի­կին Է­րա­դան:
Կի­սանդ­րու վրա հիմ­նա­կա­նում աշ­խա­տել են Լ­ևո­նը, Բո­րի­սը, Է­րա­դան ու Բին­նան: Ս­վետ­լա­նան այդ ըն­թաց­քում նրանց հա­մար հա­մեղ կե­րա­կուր­ներ է պատ­րաս­տել: Իսկ Սա­շուր Քա­լաշ­յա­նը և Յա­կո­վը փոր­ձել են ի­րենց խոր­հուրդ­նե­րով օգ­տա­կար լի­նել կի­սանդ­րու վերջ­նարդ­յուն­քը ստա­նա­լու գոր­ծում: Տի­կին Է­րա­դա­յի աչ­քե­րը կրկին փայ­լում են. «­Մենք աշ­խա­տում էինք ի­րար չխան­գա­րե­լով: Դա այն­քա՜ն զար­մա­նա­լի էր: Իսկ մեր ոգևոր­վա­ծութ­յո՜ւ­նը: Այդ զգա­ցո­ղութ­յու­նը ես մեկ էլ ունե­ցա 1988 թվա­կա­նի զար­թոն­քի ժա­մա­նակ»:
Աշ­խա­տան­քի ա­վար­տին Կա­րա­պետ Մե­ծա­տուր­յա­նը սի­րա­հո­ժար կեր­պով օգ­նել է նրանց՝ կա­ղա­պա­րը գիպ­սով լցնե­լու և­ ար­ձա­նը ձու­լե­լու հար­ցում: Տի­կին Է­րա­դան խիստ տպա­վոր­ված է ե­ղել նրա կեն­սաու­ժով. «Եր­բեք չեմ մո­ռա­նա ձյաձ Կա­րո­յին, երբ գիպ­սը լցնում էր կա­ղա­պա­րի մեջ, որ ձու­լեր: Այդ ինչ­պե՜ս էր ճո­ճում… Այն­պի­սի հուժ­կու թա­փով, որ բո­լոր ա­րանք­նե­րը հա­վա­սա­րա­չափ լցվեն»:
Տես­նե­լով ե­րի­տա­սարդ­նե­րի խան­դա­վա­ռութ­յու­նը՝ Մե­ծա­տուր­յանն իր հիաց­մունքն է ար­տա­հայ­տել, բայց և­ այն­պես խոս­տո­վա­նել, որ դրա­նից մի քա­նի օր ա­ռաջ Ն­կա­րիչ­նե­րի միութ­յան քան­դա­կա­գործ­նե­րի սեկ­ցիա­յի հա­մա­գու­մա­րում ին­քը ե­լույթ է ու­նե­ցել և ներ­կա­նե­րին իր մտա­հո­գութ­յու­նը հայտ­նել Թա­ման­յա­նի ար­ձա­նի ու­շաց­ման առն­չութ­յամբ: «Ե­թե դուք այն տե­ղադ­րեք, կստաց­վի, որ իմ ձեռ­քի գործն է: Դո՛ւք ո­րո­շեք»,- տա­րա­կու­սան­քով ա­սել է Մե­ծա­տուր­յա­նը: «­Մենք թևա­թափ ե­ղանք: Կար­ծես մեր ոգ­ևո­րութ­յան գլխին սա­ռը ջուր լցվեց: Եր­կար ժա­մա­նակ չկա­րո­ղա­ցանք նույ­նիսկ խո­սել»,- պատ­մում էր տի­կին Է­րա­դան:
Ա­ռա­վոտ­յան ժա­մը հինգն էր: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մթնշա­ղին նրանք վճռել են տե­ղա­դ­րել կի­սանդ­րին ու միա­սին լու­սան­կար­վել՝ միա­ժա­մա­նակ զննե­լով հա­տու­կենտ ան­ցորդ­նե­րի հա­յացք­նե­րը: Ու քա­նի որ գիպ­սի մեջ թա­նաք էին լցրել, այն աս­տի­ճա­նա­բար կապ­տում էր:
Հե­տո, լույ­սը բաց­վե­լուն պես, երբ նկա­տել են ա­ռա­ջին տրամ­վա­յը, ար­ձանն իս­կույն վերց­րել ու նստել են տրամ­վայ: Ա­նո­րոշ մի վի­ճակ էր ստեղծ­վել՝ ուր տա­նել ար­ձա­նը: Մե­կը մյու­սի աչ­քե­րին նա­յե­լով՝ ո­րո­շել են կի­սանդ­րին թող­նել տրամ­վա­յի մեջ և հեր­թով իջ­նել:
Ան­ցել են օ­րեր: Լս­վել է Մե­ծա­տուր­յա­նի ար­վես­տա­նո­ցի զան­գը: Դ­ռան առջև դրված է ե­ղել այդ նույն կի­սանդ­րին: Պարզ­վում է՝ Յա­կովն այդ դիպ­վա­ծից հե­տո գնա­ցել է տրամ­վա­յի պարկ ու վերց­րել այն:
Քան­դակն այժմ սրբութ­յամբ պահ­վում է Մե­ծա­տուր­յա­նի ար­վես­տա­նո­ցում, իսկ տի­կին Է­րա­դա­յի, Էդ­դա­յի և Հայ­կի հետ իմ զրույց­նե­րը տե­ղի են ու­նե­ցել այդ քան­դա­կի լուռ «ներ­կա­յութ­յամբ»:
Օ­րեր ա­ռաջ Էդ­դան ու ես «­Հայ­նա­խա­գիծ» ինս­տի­տու­տի շեն­քի իր աշ­խա­տա­սեն­յա­կում հան­դի­պե­ցինք Սա­շուր Քա­լաշ­յա­նին: Նա բարձ­րա­ձայն կար­դաց մեր տեքս­տը: Եվ զու­գա­հե­ռա­բար նրա հա­յաց­քի մեջ մի հա­ճե­լի ժպիտ ուր­վագծ­վեց. «Ե­րա­նի՜ այդ օ­րե­րին: Չեք պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես եմ կա­րո­տում: Ե­րի­տա­սարդ էինք: Կար­ծես ոչ մի դժվա­րութ­յուն չկար: Ե­րազ­ներ կա­յին, ցան­կութ­յուն­ներ կա­յին, հե­ռան­կար­ներ, ա­ռա­ջա­դի­մե­լու ձգտում­ներ: Փո­խա­դարձ հար­գանք ու սեր կար: Ա­մեն մեկն իր գոր­ծի գլխին»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։