Յուրաքանչյուր գրող արժևորվում է իր ժառանգությամբ, որը բոլոր ժամանակներում և դարաշրջաններում չի կորցնում ոչ միայն իր գաղափարական, այլ նաև գեղարվեստական արժանիքները, շարունակում է ընթերցողին ապրեցնել բարության, ազնվության, մարդասիրության, հայրենասիրության համամարդկային վեհ գաղափարներով:
Հայ գրականության և հատկապես մանուկների և պատանիների համար ստեղծած իր հրաշապատում հեքիաթներով, հսկայածավալ մանկավարժական և հասարակական գործունեությամբ Ղազարոս Աղայանը ոչ միայն չի կորցրել իր այժմեականությունը, այլև գալիք ժամանակներում էլ դեռ շարունակելու է գեղարվեստական հաճույք պատճառել բարոյահոգեբանական, դաստիարակչական անուրանալի դեր խաղալ սերունդների կյանքում:
Ժողովրդական բառ ու բանով, պատմելու առինքնող ոճով ու հայոց սքանչելի լեզվով գրած նրա իմաստուն հեքիաթները չեն կորցրել իրենց արդիականությունը, հմայքն ու հետաքրքրությունը:
Ղազարոս Աղայանը ոչ միայն մանուկների ու պատանիների, այլև բոլոր տարիքի ընթերցողների սիրելի գրողն է:
Առաջարկում ենք Խնկո-Ապոր անվան մանկական կենտրոնական գրադարանը կոչել Ղազարոս Աղայանի անունով:
Խնկո-Ապոր անունով կոչել քաղաքային գրադարաններից որևէ մեկը:
Այս առաջարկությունը խնդրանք չէ, այլ արժանավորին արժեքավորելու գնահատանք:
Ռուբեն Մարուխյան
Ավիկ Իսահակյան
Ռոզա Եղիազարյան
Սուսաննա Հարությունյան
Անուշ Վարդանյան
Շանթ Մկրտչյան
Անժելա Սահակյան
Վան Արյան