ՀՈԳՈՒ ԽՃԱՆԿԱՐ

Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» գիրքը հայագիտության յուրատեսակ հանրագիտարան է, որից ճառագում է Հայաստան-Սփյուռք կապերը ամրացնող բանաստեղծուհու ջերմացնող հայացքը:

Այդ գրքի օրինակով «Հայուհիների համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը բանաստեղծուհու 100-ամյակի առթիվ նախատեսում է իրականացնել «Հոգու խճանկար» խորագրով միջոցառումը: 9 մասնակիցները տուն-թանգարանի տարբեր հատվածներում կնկարահանվեն Հարություն Կալենցի կերտած դիմանկարի` խճանկարի վերածած առանձին մասնիկներով` կատարելով որևէ հատված բանաստեղծուհու գործերից կամ պատմելով ուշագրավ մի դեպք Կապուտիկյանի կյանքից:

Նկարահանումների ժամանակ կկատարվի հատուկ դիմահարդարում` Կալենցի կտավի ոճին համապատասխան` կարմիր շրթներկով և այտի կարմիր գծով: Վերջում բոլոր մասնակիցները, համադրելով խճանկարի մասնիկները, կստանան ամբողջական դիմանկարը և մեկ խմբանկար:

Մտահղացման հեղինակ` «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ նախագահ` Շողանե Մելքոնյան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։