Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

բանաստեղծ

Ամուլսարը  մեր բնաշխարհի սիրտն է

Այս օրերին թվում է` մեր երկրի սիրտը բաբախում է Ամուլսարով: Ոչ էլ թվում է, հենց այդպես է: Բայց ամենից ավելի, և դա բնական է, մեր` Վայոց Ձորի, ու ամենից, ամենից ավելի` Ջերմուկի բնակիչներիս (և ոչ միայն) սիրտն է տագնապով բաբախում: Տագնապով, որովհետև հայրենի բնության աստվածապարգև վայրերից մեկի բնական կյանքը վտանգի տակ է: Վտանգի տակ է հենց մեր` վայոցձորցիներիս կյանքը: Բնապահպանական աղետը սպառնում է մեր գեղատեսիլ բնաշխարհին, մեր հող ու ջրին: Ես չգիտեմ, թե ով է Ամուլ (այսինքն` անպտուղ) անունով սարն անվանել, բայց հաստատ մինչև վերջին ժամանակներս ոչ ոք չի իմացել, թե ինչպիսի հարստություն է նա դարեր շարունակ պահել իր կրծքի տակ: Եվ հիմա օտարներն իրենց թաթը դրել են մեր Ոսկեսարի վրա` ձգտելով պատռել նրա սիրտը և որքան հնարավոր է մեծ շահույթ կորզել` մի խղճուկ բաժին էլ մաս հանելով  իրական տիրոջը: Դա չի լինի, մենք թույլ չենք տա: Ամուլսարը  խորհրդանշական առումով  մեր սիրտն է, և մենք թույլ չենք տա, որ նա բաբախի օտարի կրծքի տակ: Ձեռքներդ հեռո՛ւ մեր Ամուլսարից: Նա պետք է շարունակի իր բնական կյանքով համահունչ ապրել հայրենի բնաշխարհի մյուս գեղակերտ վայրերի ընտանիքում: Այդպես է եղել  և այսուհետ էլ այդպես պետք է լինի:

 

ք. Ջերմուկ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։