Հունիսի 21-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, Ուկրաինայի գրողների միության քարտուղար Օլեքսանդր Բոժկոյի հետ: Քննարկվեցին հայ-ուկրաինական գրական կապերի զարգացմանը, ինչպես նաև երկու գրականությունների փոխթարգմանությանն ուղղված հարցեր: Օլեքսանդր Բոժկոն ներկայացրեց առաջիկայում Ուկրաինայում տպագրվելիք գրքերը` Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ», Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ», «Արդի պատմվածքների անթոլոգիա» և այլն: Օլեքսանդր Բոժկոն հրավեր ստացավ` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք թարգմանական գրականության և պոեզիայի օրերին:
Գրական կապեր
