Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ
Երկարակյացը,
իր սերնդից դուրս,
Ապրում է ինչպես
օտարության մեջ
Եվ հայրենիք է համարում
Հեռու իր մանկությունը,
Որի երջանիկ,
բայց վտարանդի
Քաղաքացին է նա
մինչև ասօր:

ԱՆՏԵՍ ՄԻ ԴՈՒՌ
Անտես մի դուռ, հին մի դուռ,
Բացվում, փակվում է
անդուլ՝
Ընդունելով, ճամփելով
Մարդկանց հաճո ու անդուր:

ԲԱՌԻ ԲՈՒՅՐԸ
Տերյանաբույր է
Տերյանի բառը,
Չարենցաբույր է
բառը Չարենցի…
Եթե անբույր է դեռևս բառդ,
Գնա, բառիդ
հետ հասունացի՛ր:

ԷԼ Ո՞Վ, ԵԹԵ…
Էլ ո՞վ, եթե ո՛չ մեր Շարան,
Բկլիկների բկլիկ Շարան,
Ուր ոտք դրեց,
դարձրեց իսկույն
Խորտկարան ու խաշարան:
Եվ երբ Հայոց
աշխարհն արեց
Համատարած մի ճաշարան,
Նոր հասկացան՝
ի՞նչ ահավոր
Ախորժակի տեր է Շարան:

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՒՄ
Ես քեզ սիրո խոստում արի,
Սերս գնաց,
փարվեց քարին,
Սերս գնաց,
փարվեց սարին,
Սերս գնաց,
փարվեց ծառին,
Սերս գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց,
Գնաց, փարվեց
ողջ աշխարհին:

ԾԱՆՈԹ ՄԻ ԵՐԿՐՈւՄ
Սուտասելո՜ւկ էր,
Սուտանելո՜ւկ էր,
Սուտապրելո՜ւկ…

Աշխարհն` այնքա՜ն պարզ,
Որ չարժեր
նույնիսկ մի հանելուկ:

Ծնվեցի՞ր` ապրե՜ս,
Ապրո՞ւմ ես` ապրե՜ս,
Մեռա՞ր` շա՜տ ապրես…

Կյանքը ի՞նչ է որ,
Մի հին ու տարտամ
շուտասելուկ,
Սուտասելուկ ու
Սուտանելուկ ու
Սուտապրելուկ:

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Շրջկենտրոնում ես Չայլու
գյուղից եմ,
Իսկ մարզկենտրոնում՝
մարտակերտցի:

Հայաստանում ես ղարաբաղցի եմ,
Հայաստանից դուրս՝
հայաստանցի:

Իմ տեղաշարժով
հայրենիքը իմ
Ընդարձակվում է
կամաց-կամաց,

Դառնում հարազատ
տարածաշրջան,
Դառնում մայրցամաք
ու մոլորակ:

Մոլորակից դուրս՝ ես
երկրացի եմ՝
Կորած աստղաշատ
հեռուներում…

Հայրենակիցնե՜ր,
մոլորակիցնե՜ր,
Ե՞րբ ենք, ի վերջո,
խելքի գալու..

ՈՒՐ ԷԼ ՈՐ ԼԻՆԵՍ
Շահեն Օհանջանյանի հիշատակին

Շքեղ տոներում
ու վայելքներում,
Հոգսերի մեջ ու
տխրութան պահին,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Ուր էլ որ լինես`
դժգոհ, թե գոհ,
Մոռացված և կամ
փառքի գահին,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Թեկուզ սուրաս տիեզերքում՝
Ձուլված ղեկին
քո հրթիռանավի,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Ուզո՞ւմ ես վստահ
լինել վաղվան,
Գալիքին նայել
առանց ահի,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Ես համոզված եմ,
երբեք նրան
Ոչ մի վատ բան
չի պատահի,
Թե հայրենիքի մասին
մի միտք
Մեր ուղեղում
միշտ հերթապահի£

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ
Երկարակյացը,
իր սերնդից դուրս,
Ապրում է ինչպես
օտարության մեջ
Եվ հայրենիք է համարում
Հեռու իր մանկությունը,
Որի երջանիկ,
բայց վտարանդի
Քաղաքացին է նա
մինչև ասօր:

ԱՆՏԵՍ ՄԻ ԴՈՒՌ
Անտես մի դուռ, հին մի դուռ,
Բացվում, փակվում է
անդուլ՝
Ընդունելով, ճամփելով
Մարդկանց հաճո ու անդուր:

ԲԱՌԻ ԲՈՒՅՐԸ
Տերյանաբույր է
Տերյանի բառը,
Չարենցաբույր է
բառը Չարենցի…
Եթե անբույր է դեռևս բառդ,
Գնա, բառիդ
հետ հասունացի՛ր:

ԷԼ Ո՞Վ, ԵԹԵ…
Էլ ո՞վ, եթե ո՛չ մեր Շարան,
Բկլիկների բկլիկ Շարան,
Ուր ոտք դրեց,
դարձրեց իսկույն
Խորտկարան ու խաշարան:
Եվ երբ Հայոց
աշխարհն արեց
Համատարած մի ճաշարան,
Նոր հասկացան՝
ի՞նչ ահավոր
Ախորժակի տեր է Շարան:

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՒՄ
Ես քեզ սիրո խոստում արի,
Սերս գնաց,
փարվեց քարին,
Սերս գնաց,
փարվեց սարին,
Սերս գնաց,
փարվեց ծառին,
Սերս գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց,
Գնաց, փարվեց
ողջ աշխարհին:

ԾԱՆՈԹ ՄԻ ԵՐԿՐՈւՄ
Սուտասելո՜ւկ էր,
Սուտանելո՜ւկ էր,
Սուտապրելո՜ւկ…

Աշխարհն` այնքա՜ն պարզ,
Որ չարժեր
նույնիսկ մի հանելուկ:

Ծնվեցի՞ր` ապրե՜ս,
Ապրո՞ւմ ես` ապրե՜ս,
Մեռա՞ր` շա՜տ ապրես…

Կյանքը ի՞նչ է որ,
Մի հին ու տարտամ
շուտասելուկ,
Սուտասելուկ ու
Սուտանելուկ ու
Սուտապրելուկ:

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Շրջկենտրոնում ես Չայլու
գյուղից եմ,
Իսկ մարզկենտրոնում՝
մարտակերտցի:

Հայաստանում ես ղարաբաղցի եմ,
Հայաստանից դուրս՝
հայաստանցի:

Իմ տեղաշարժով
հայրենիքը իմ
Ընդարձակվում է
կամաց-կամաց,

Դառնում հարազատ
տարածաշրջան,
Դառնում մայրցամաք
ու մոլորակ:

Մոլորակից դուրս՝ ես
երկրացի եմ՝
Կորած աստղաշատ
հեռուներում…

Հայրենակիցնե՜ր,
մոլորակիցնե՜ր,
Ե՞րբ ենք, ի վերջո,
խելքի գալու..

ՈՒՐ ԷԼ ՈՐ ԼԻՆԵՍ
Շահեն Օհանջանյանի հիշատակին

Շքեղ տոներում
ու վայելքներում,
Հոգսերի մեջ ու
տխրութան պահին,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Ուր էլ որ լինես`
դժգոհ, թե գոհ,
Մոռացված և կամ
փառքի գահին,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Թեկուզ սուրաս տիեզերքում՝
Ձուլված ղեկին
քո հրթիռանավի,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Ուզո՞ւմ ես վստահ
լինել վաղվան,
Գալիքին նայել
առանց ահի,
Թող հայրենիքի մասին
մի միտք
Քո ուղեղում
միշտ հերթապահի£

Ես համոզված եմ,
երբեք նրան
Ոչ մի վատ բան
չի պատահի,
Թե հայրենիքի մասին
մի միտք
Մեր ուղեղում
միշտ հերթապահի£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։