Սեպտեմբերի 24-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ ստեղծագործողների հետ: Հանդիպման առիթը բանաստեղծուհի Մարիամ Հարությունյանի «F սերունդ» գիրքն էր:
Բանաստեղծ Էդուարդ Հարենցը, ներկայացնելով Մ. Հարությունյանին, նշեց, որ այս հանդիպումների հիմնական նպատակը արվեստի տարբեր ճյուղերի՝ մինչև 30 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին՝ նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և այլն, միմյանց հետ ծանոթացնելն է, ստեղծագործական միությունների երիտասարդ անդամների հետ համագործակցելը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլտոնյանը գործնականության դրական երևույթ և արվեստի համար բարերար հող համարեց տարբեր մշակութային ճյուղերի երիտասարդների՝ միմյանց հետ շփվելը, ճանաչելը՝ վստահեցնելով, որ դա ստեղծագործական նոր մտահղացումների խթան կդառնա: Նա նաև տեղեկացրեց, որ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն ունեն հանդիպումներ կազմակերպել ՀԳՄ Կլոր սրահում՝ Էդ. Հարենցի համակարգմամբ:
Գրքի շուրջ կարծիքներ հայտնեցին Հենրիկ Էդոյանը, Էդուարդ Հարենցը, Շուշան Մելիք-Ադամյանը, Այդա Հարությունյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ
