Ամերիկյան Refinery-29 կայքի վարկանիշի համաձայն` մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանն է:
Պատահական չէ, որ այս տարվա մարտի 8-ին, Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը, Փարիզի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատույթի ճեմուղին անվանակոչվեց նրա անունով:
Բացման խոսքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մասնավորապես ասաց. «Զապել Եսայանի` հայ գրողի ու մարդկային իրավունքների պաշտպանի անվան ճեմուղու բացումը հավաստում է, որ տաղանդը, հանձնառությունն ու համարձակությունը սեռ չունեն, և որ Փարիզը այն քաղաքն է, որը նման կանանց հյուրընկալում է, և որտեղ նրանք վերածնվում են»…
Այսքանից հետո մենք վերջապես կբացահայտե՞նք ու կբարձրաձայնե՞նք, թե որտե՞ղ մեր հայրենակցուհու կյանքին վերջ տվեց խորհրդային պետանվտանգությունը` Բաքվի զնդանո՞ւմ, կասպիականի քարյուղաբույր ջրապտույտներո՞ւմ, թե՞ սիբիրյան սառցաշխարհում:
Եվ ըստ արժանվույն կգնահատե՞նք Զապել Եսայանի նվիրումը մեր վերանկախացած Հայրենիքում:
ՀԱՅ ԳՐՈՂԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է… ՓԱՐԻԶՈՒՄ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
