Փետրվարի 9-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ «Նորք» գրական հանդեսի վերջին երկու համարներում տպագրված ստեղծագործությունների հեղինակների և գրական սերունդների ներկայացուցիչների հետ: Բանավեճի նպատակն էր քննարկել ժամանակակից գրականությանը, գեղագիտական մոտեցումներին և գրական չափանիշներին, ոլորտում շնորհվող մրցանակներին վերաբերող խնդիրները: Տարբեր, երբեմն հակասական հայացքների, տեսակետների արտահայտման արդյունքում մասնակիցները կիսեցին «Նորքի»` պարբերաբար նման հանդիպումներ անցկացնելու գաղափարը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր Լիլիթ Հովսեփյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, «Անդին» ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը, ստեղծագործողներ Նարինե Կռոյանը, Էդուարդ Հարենցը, Արմինե Բոյաջյանը, Արթուր Հայրապետյանը, Դավիթ Սամվելյանը, Տիգրան Գրիգորյանը և ուրիշներ:
Կարդալ նաեւ․․․
«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՂԵՆԻՇ
Մարտի 28-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի պրոֆեսոր…
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամուլի ասուլիսը
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսը նվիրված…
ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԱՍԿԵՐ 2016» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուրընկալ դահլիճում ամփոփվեց…
