Հիմնարար և լրջմիտ քաղաքական և մշակութային որևէ իրադարձություն, որն էական նշանակություն կամ աշխարհայացքային ազդեցություն ունեցավ մեր երկրի և ժողովրդի կյանքում, պարզապես չի նշմարվում իմ մտապատկերում: Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա այն ինչ-որ չափով անձնական բնույթ ունի, և պատշաճ չեմ համարում առաջին երկու հարցերը շրջանցելու պարագայում դրան մանրամասն անդրադառնալը: Նշեմ միայն, որ 2017 թվականին հրատարակվեց իմ մի քանի տարվա տքնաջան աշխատանքը` Հայոց բանակաշինությանը նվիրված և նրա կայանման գործում մեծ ավանդ ներդրած գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի մասին պատմող «Մաքառում» գիրքը…
Կարդալ նաեւ․․․
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
1. Սիրիայի ազատագրումը: Թվում է` կարելի է գումարել նաև եվրոպական…
Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1. Կարծում եմ, որ 2017 թ. կարևոր քաղաքական իրադարձությունը տարեվերջի…
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
1. Անցած տարին հարուստ էր մեծ ու փոքր, կարևոր և…
