1. 2017 թվականի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրն է, որը հայկական և եվրոպական մշակութային համագործակցության ուղիներ կբացի: Դա վկայությունն է այն գիտակցության, որ Հայաստանն անկախ ու ինքնիշխան երկիր է և համագործակցում է աշխարհի բոլոր երկրների հետ, ոչ միայն Ռուսաստանի, որը, ինչպես բոլոր ժամանակների բոլոր կայսրությունները, իր տիրապետության սահմաններն է ձգտում ընդարձակել:
2. Ամենամյա կարևոր մշակութային իրադարձություն էր լինում «Գրական տապան» միջազգային փառատոնը, որ չկայացավ: Իբրև գրականությամբ ապրողի շնչառություն` Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների և Երիտասարդական համաժողովներն էին:
3. Այս տարի հրատարակվեց «Ջրից եւ Հոգուց» գիրքս և դարձա ԿՕԳԳԵ եվրոպական գրողների միության անդամ: Տեսա Պոլիսը և մասնակից եղա Զահրատի ոգեկոչմանը նվիրված հանդիսությանը: