Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

1. Թերևս ԵՄ-ի հետ պայմանագիրը. ակնկալում ենք ներքին համակարգային փոփոխություններ, փոփոխություններ, փոփոխություններ…

2. Շատ մեծ, ցնցող, մշակութային իրադարձություն կարծես թե չկար 2017-ին, բայց մի քանի գնահատելի փաստեր նշեմ. հայ ժամանակակից դրամատուրգիային նվիրված հանրապետական փառատոն եղավ. Հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ էր: Այվազովսկու ցուցահանդեսը հաճելի անակնկալ էր, ինչպես նաև հայկական մի քանի ֆիլմեր միջազգային կինոփառատոներում մրցանակներ շահեցին, օրինակ` Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» և այլն:

3. Իրադարձային էր ինձ համար, որ 5-ամյա որդիս սկսեց սովորել հայերեն տառերը… Ստեղծագործական առումով` շուտով լույս տեսնող հեքիաթներիս գիրքն է, բայց երբ տեսնում ես համընդհանուր առումով գիրք կարդալը երրորդ պլան է մղվել «այֆոնազարդ» այս դարում, տխուր ժպտում ես. աչքիդ ո՛չ մրցանակներդ են գալիս, ո՛չ էլ այլ ձեռքբերումներդ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։