1. Իհարկե, Եվրամիության հետ նշանավոր ստորագրությունը: Բացատրեմ, թե ինչու: Վրաստանը գնաց Եվրամիության ճանապարհով՝ կորցնելով երկու ինքնավար հանրապետություն: Ուկրաինան նույն փաստաթուղթը ստորագրելու ճանապարհին կորցրեց հարավային իր երկու մարզերը, ինչպես նաև Ղրիմը: Իսկ Հայաստանը՝ լինելով Եվրասիական միության անդամ (ի դեպ, այդ առումով միակ երկիրը), ոչ միայն ոչինչ չկորցրեց, այլև, իմ տպավորությամբ, իր հետ տանում է նաև Արցախի Հանրապետությունը:
2. Առաջինը. «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրությունը Շուշիում:
Մյուսը. Ավագ Եփրեմյանի «Նվագախումբը ցրվում է» բանաստեղծությունների գիրքը:
Եվ Գուրգեն Խանջյանի «Ձեռքդ տուր, պստլո» վեպը, որը, ի ուրախություն ինձ և արդարություն գրականության համար, ստացավ պետական մրցանակ:
3. Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծագործական կյանքին, գրում եմ ամեն օր, իսկ ամենակարևոր իրադարձությունը դեռևս տեղի չի ունեցել, տեղի կունենա եկող տարում: