1. Ամենակարևորը, որ քաղաքական ցնցումներ չեղան` թեժ գարուն, թեժ աշուն… Միևնույն է, ժողովրդի մեծ մասը արդեն դադարել է հավատալ քաղաքական ուժերին և չի հավատում ո՛չ դիմությանը, ո՛չ ընդդիմությանը: Կարևորն այն է, որ քաղաքական պատերազմ չլինի` առանց այն էլ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի համար:
2. Ամենակարևոր մշակութային իրադարձությունն այն էր, որ գրողները առանց այն էլ իրենց ոչ ուրախալի վիճակով զրկվեցին նաև պետպատվերով տպագրվելու սփոփիչ միջոցից: Իսկ եթե առանց կատակի, չնայած որոշ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան, սակայն, ընդհանուր առմամբ, մեր երկրում` Հայաստանում, մշակութային սպանդանոց է, քանի որ վերևներում մշակութային մտածողություն չկա: Բաց նամակ եմ գրել վարչապետին, որպեսզի սահմանամերձ գոտում գտնվող նկարիչները, գրողները, ստեղծագործող մտավորականները օգտվեն պետական զեղչերից, ինչպես կատարվում է լիմոնադ, զուգարանի թուղթ արտադրողների համար: Գիրք արտադրողի, մշակույթ ստեղծողի համար չի արվում: Պատասխան չկա: Մարդկային ռեսուրսներն ավելի շուտ են վերականգնվում, քան մշակույթը: Իսկ թշնամին երկիր մտնելիս առաջին հերթին խփում է մշակույթին: Մշակույթը միջնաբերդ է մեր երկրի համար, որը պետք է ամեն կերպ ամուր պահել:
3. Լույս տեսավ «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքների ժողովածուն: Ինչպես նաև Մշակույթի նախարարության ոչ մեծ աջակցությամբ բեմադրվեց իմ «Կյանքն ինչպես որ կա» պիեսը, որի ռեժիսորն ու նաև դերակատարներից մեկը ես եմ: