Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

1. ԱԺ ընտրությունները և «Ելք» դաշինքի մուտքը խորհրդարան: Գրեթե երեք տասնամյակ է` Հայաստանի քաղաքականությունը պատանդ է այն մենաշնորհած քաղաքական ուժերի ձեռքին, որոնք վերարտադրում են իրենք իրենց և թույլ չեն տալիս կայանալ ծագումնաբանորեն իրենց հետ չկապված ուժերի: Առաջին անգամ խորհրդարան մուտք գործեց մի ուժ, որի թիկունքին կանգնած չեն ՀՀ քաղաքական դաշտի հնաբնակները, որը չի հովանավորում Հայաստանի նախկին և գործող երեք նախագահներից որևէ մեկը, հակառակը` երեքն էլ ակտիվորեն պայքարում էին այդ ուժի դեմ: Լինելով կազմված լավ կրթություն ստացած, աշխատասեր ու հավակնոտ երիտասարդներից` այն նաև դեմոկրատական արժեքների իրական կրող է: Իհարկե, ստացած քվեն չի կարելի հաղթանակ համարել, բայց դա այն հունդն է, որ կրում է իր մեջ մեր պետության առողջացման և հետագա փոփոխությունների հնարավորությունները:

2. Հայաստանի` Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը: Քանի որ ընթացիկ քաղաքականության համատեքստում դա չի կարող էական քաղաքական, հետևաբար և տնտեսական հետևանքներ ունենալ, կարող է դիտարկվել որպես մշակութային իրադարձություն:

3. «Չի վաճառվում» գրքիս լույսընծայումը և անակնկալ հաջողությունը վաճառքի հարցում, ինչպես նաև Երևանյան գրքի փառատոնին ստացած երեք մրցանակները, որոնք խթան կհանդիսանան ավարտելու համար «Մեղրամիս» վիպակի և «Քաղաքական հանելուկներ»-ի հետ կապված աշխատանքը և հնարավորություն կտան եկող տարում ունենալ դրանք գրքի տեսքով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։